Օնլայն գնումներ. արխիվային լուսանկար

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

468
(Թարմացված է 23:02 23.05.2020)
Կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում խաղի իր կանոններն է թելադրել: Դրանց շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ, համադրել պաշտոնական ու մասնավոր վիճակագրական տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության հետևանքով Հայաստանի աշխատաշուկան ևս որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մի կողմից փակվել են Հայաստանի համար ավանդական դարձած զբոսաշրջային ու հանրային սննդի կազմակերպությունները, մյուս կողմից` ավելացել են առաքմամբ ու առցանց առևտրով զբաղվող ծառայություններ առաջարկող ընկերությունները: Այս իրողությունը նկատել են ոչ միայն սպառողները, այլև Զբաղվածության պետական գործակալության մասնագետները, բայց առայժմ միայն դիտորդի կարգավիճակով: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանն ասաց, որ թվային պաշտոնական ցուցանիշներում աշխատաշուկայի այս նոր երևույթը կարտացոլվի միայն առաջիկա վերլուծություններում:

«Բարեբախտաբար ունենք ոլորտներ, որտեղ նաև որոշակի նոր հնարավորություններ են բացվել: Օրինակ՝ ՏՏ ոլորտը, առաքման ծառայություններում մեծ պահանջարկ կա, առցանց վաճառքի ծառայությունների ոլորտում: Բայց սրանք ընդամենը կողքից դիտորդի արձանագրումներ են: Աշխատաշուկայի իրական պատկերն ամբողջությամբ պարզ կդառնա, երբ կկարողանանք իրականացնել շուկայի հերթական վերլուծությունը»,- ասաց նա:

Բայց, իհարկե ամենաշատը կորոնավիրուսի պատճառով Հայաստանի աշխատաշուկայում ավելացել է հատկապես բժիշկ-մասնագետների պահանջարկը:

«Այս ընթացքում մենք առողջապահության նախարարությունից բազմաթիվ թափուր աշխատատեղերի հայտեր ենք ստացել: Զբաղվածության պետական գործակալությունը պարբերաբար տրամադրել է գործակալության բազայում հաշվառված բժշկական մասնագիտություններ ունեցող անձանց տվյալները՝ ոլորտում առկա պահանջարկը լրացնելու նպատակով»,- ասաց Բեժանյանը:

Նույն իրողությունն արձանագրել են նաև աշխատանքի տեղավորման մասնավոր ընկերությունները:

Staff.am կազմակերպության հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը նշեց, որ իրենց դիտարկմամբ` կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը վնասել է աշխատաշուկայի գրեթե բոլոր ոլորտներին: Բացառություն են կազմել միայն ՏՏ, հեռահաղորդակցության և կապի ոլորտները:

«Ամենաշատը տուժած ոլորտները, կարելի է ասել, տուրիզմի ու հյուրընկալության ոլորտներն են»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ իրենց հաշվարկով` արտակարգ իրավիճակի առաջին երկու ամիսներին աշխատաշուկայի ակտիվությունը նվազել է շուրջ 40%-ով:

Կազմակերպությունում գրանցված աշխատանք փնտրողների թիվը, մեր զրուցակցի խոսքով, այս ամիսների ընթացքում էապես չի փոխվել, բայց էապես նվազել է աշխատանք առաջարկող գործատուների թիվը:

«Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»․ Փաշինյան

Գրեթե նույնն իրողությունն է արձանագրվել նաև պաշտոնական վիճակագրության մեջ: Զբաղվածության պետական գործակալության տվյալներով` 2020թ.-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85 900 մարդ: Համեմատության համար նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ նրանց թիվը դարձյալ 85 900 է եղել, մարտի 1-ի դրությամբ` 85 700, իսկ փետրվարի 1-ին՝ 85 000:

«Այս տարվա ապրիլին գրանցվել է ընդամենը 490 աշխատանք փնտրող անձ: Այս ցուցանիշը նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ 3,5 անգամ նվազել է: 2019թ. ապրիլին զբաղվածության տարածքային կենտրոններ այցելած աշխատանք փնտրող անձանց թվաքանակը 1719 է եղել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Նման փոքր թիվը, սակայն, պայմանավորված է նրանով, որ պարետի որոշմամբ արգելված է եղել զբաղվածության կենտրոններ այցելելը: Իրականում ճիշտ հակառակն է` նրանց թիվն ավելի քան 10 անգամ ավել է եղել, ինչի մասին վկայում է տարածքային կենտրոնների ստացած հեռախոսազանգերի քանակը: Մայիսի 1-ի դրությամբ հեռախոսով խորհրդատվություն է ստացել շուրջ 51 400 քաղաքացի:

«Այս ժամանակահատվածում մենք գրանցումներ ենք արել միայն առանձնահատուկ դեպքերում: Երբ աշխատանք փնտրողը պնդել է, նրան հրավիրել ենք կենտրոն: Դա է պատճառը, որ գրանցվածների թիվն անհամեմատ փոքր է»,- պարզաբանեց Բեժանյանը:

Համավարակի անցած 2 ամիսներին գործազուրկների ավելացմանը զուգահեռ կրկնակի նվազել են նաև գործատուների առաջարկած թափուր աշխատատեղերը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մենք ունեինք շուրջ 4 700 թափուր աշխատատեղ, այս տարի ունենք ընդամենը 2 500: Մի շարք գործատուներ դեռևս շարունակում են պարապուրդի մեջ մնալ, կամ այսպես ասած՝ սպասման մեջ են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ 2020թ-ի մարտի 1-ին Հայաստանում պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Մարտի 16-ին ՀՀ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց, որն ավելի ուշ երկու անգամ երկարացվեց ու պետք է ավարտվի հունիսի 13-ին:

Սակայն մայիսի 4-ից ՀՀ կառավարության ու պարետի որոշմամբ հանվեցին տնտեսական գործունեության գրեթե բոլոր նախկին սահմանափակումները: Բացվեցին նաև հյուրընկալության ու սննդի ծառայությունները, բայց անվտանգության միջոցների ու կանոնների խիստ պահպանման պահանջով:

Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը

468
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, աշխատանք, աշխատատեղ, առցանց վաճառք
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1957)
Ըստ թեմայի
Կնկարենք ծանոթ-անծանոթների խախտումները. ոստիկանությունը որոշել է՝ ինչպես է դա արվելու
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Օրենք, որից դժգոհ են բոլորը. օնլայն տաքսիները Հայաստանում կարող են «մահանալ»
Армянский боксер Ованнес Бачков против азербайджанца Джавида Чалабиева в поединке 1/8 финала (63кг) на Олимпийских игр (31 июля 2021). Токио

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

12
(Թարմացված է 08:46 31.07.2021)
Հովհաննես Բաչկովը մտավ մտավ Տոկիո-2020 32–րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Մրցավարների որոշեցին 4-1 հաշիվ, և մեր բռնցքամարտիկը դուրս եկալ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Նշենք, որ Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

12
Դավիթ Դավիթյան

Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

55
(Թարմացված է 23:43 30.07.2021)
23-ամյա Դավիթ Դավթյանի ու Երևանի «Ալաշկերտի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա օգոստոսի 2-ին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանն առաջիկայում պայմանագիր կկնքի ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է «Մատչ TV»–ն։

Նշվում է, որ Դավիթյանը բուժզննում է անցնում և շուտով մարզումներ է անցնելու մերձմոսկովյան ակումբում:

«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում ՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: 23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին:

Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվում է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ–ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

55
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ֆուտբոլիստ
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում