«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռ

Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել

138
(Թարմացված է 14:18 23.05.2020)
Վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններ է մեկնել 442 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ-Երևան երթուղով հատուկ չվերթով ոչ միայն հնարավոր է եղել հայրենիք վերադարձնել բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, այլև Հայաստանից ՌԴ են մեկնել հարյուրից ավելի ռուսաստանցիներ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդում է, որ երբ տեղեկություն ստացան ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող հատուկ չվերթի մասին, սկսեցին կազմակերպել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջաններ ՌԴ քաղաքացիների վերադարձի համար թռիչքի օգտագործման հնարավորությունը:

«Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ չվերթով տուն են վերադարձել ևս 109 ռուսաստանցիներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից տեղեկացնում են, որ թռիչքի համար գրանցման և վայրէջքի գործընթացն անցել են բնականոն, պահպանվել են Հայաստանի պարետի կողմից սահմանված անվտանգության բոլոր կանոնները:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։

Ընդհանուր առմամբ` վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել 442 մարդ։

Դեսպանությունը հիշեցնում է, որ ՌԴ քաղաքացիների տուն վերադարձի կազմակերպմամբ համապատասխան մարմինները զբաղվում են ամենօրյա ռեժիմով։

Հաղորդագրության մեջ դիվանագիտական ներկայացուցչությունը նաև շնորհակալություն է հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը` աջակցության համար։

Հիշեցնենք՝ այսօր` մայիսի 23-ին, ավիաընկերության կազմակերպած հատուկ չվերթով Վորոնեժից հայրենիք են վերադարձել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ։

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն

138
թեգերը:
կորոնավիրուս, չվերթ, դեսպանություն, Դեսպան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (803)
Ըստ թեմայի
Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում
Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург

«Հարգելի Նիկոլ Վովայի...». Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը

0
ՌԴ նախագահն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ բարձր է գնահատում հաստատված կառուցողական երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Տարեդարձի առիթով նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են սահմանված կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։

0
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

72
(Թարմացված է 11:58 01.06.2020)
Վահան Հունանյանը հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ձևաչափով, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնելու , քանի որ մի քանի օր առաջ է թեստավորվել, և արդյունքը բացասական է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ավինյանը մի քանի օր առաջ է թեստը հանձնել, և այժմ անհրաժեշտություն չկա նոր թեստավորման», - նշեց Հունանյանը։

Նա նաև հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ֆորմատում, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։ «Դեռ լիազորությունների փոփոխությունների մասին որևէ որոշում չկա։ Ավինյանն այս պահին իր գործով է զբաղվելու»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

 

72
թեգերը:
թեստ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (803)
Ըստ թեմայի
Թվերը շարունակում են աճել․ աշխարհում ավելի քան 6,2 միլիոն մարդ COVID-19–ով է վարակվել
ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել