Արմեն Սարգսյան

«Իմ մեծ հայրենակիցը»․ նախագահը արխիվային լուսանկարով շնորհավորել  է Ազնավուրի ծննդյան օրը

111
(Թարմացված է 17:11 22.05.2020)
ՀՀ նախագահը հրապարակել է 1993 թվականին Բրյուսելում արված լուսանկարը, որում նա նստած է Ազնավուրի կողքին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հետ և շնորհավորել  նրա տարեդարձը։

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին Փարիզում ներկա է եղել ՀՀ նախագահը

«Շառլ Ազնավուր. իմ մեծ հայրենակիցն ու հավերժական բարեկամը։ Այսօր նա կդառնար 96 տարեկան»,-գրել է նախագահը: Իսկ գրառման վերջում նշել, որ լուսանկարն արվել է 1993թվականին  Բրյուսելում։

Посмотреть эту публикацию в Instagram

Շառլ Ազնավուր. Իմ մեծ հայրենակիցն ու հավերժական բարեկամը։ Այսօր նա կդառնար 96 տարեկան: __________________ 1993թ. Բրյուսել

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

111
թեգերը:
Instagram, ծնունդ, Լուսանկար, Արմեն Սարգսյան, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Ազնավուրի քույրն ու աղջիկը զվարճացնում են փոքրիկ Միսակին. տեսանյութ
Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ
Նիկոլա Ազնավուրը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանը հոր անունով վերանվանելու մասին
Սարդարապատի ճակատամարտի ժամանակ օգտագործված զենք

Եպիսկոպոսը խորհուրդ էր տալիս նշան բռնել գլխին․ հայ հոգևորականն ու Սարդարապատի ճակատամարտը

52
(Թարմացված է 21:44 30.05.2020)
Մի քանի հայ հոգևորականներ օգնել են փարատել հայկական զորքի բարոյալքված վիճակը և Էջմիածնի մատույցներում մարտնչել թուրքերի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Սարդարապատ» թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը Sputnik Արմենիային պատմեց, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանն անձամբ է հայ «դիպուկահարներին» հրահանգել նշան բռնել հակառակորդի գլխին։

Директор Национального музея этнографии армян и истории освободительной борьбы в Мемориальном комплексе Сардарапат Карен Пахлеванян
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն Փահլևանյան

1918թ․-ի մայիսի կեսին տարածաշրջանում իրավիճակը ծանր էր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից և Բաթումը, Արդահանն ու Կարսը գրավելուց հետո թուրքերը շարունակում էին գրոհը Էջմիածնի ուղղությամբ։ Հայոց քաղաքական և ռազմական ղեկավարությունը նախազգուշացրեց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որ ժամանակն է լքել Էջմիածինը և տեղափոխվել Բջնի, Բյուրական կամ Սևան, բայց կաթողիկոսը մերժեց։

Կաթողիկոսն ասաց, որ եթե հայկական զորքն ի վիճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել քրիստոնեությունը, ապա ինքը պատրաստ է մնալ Էջմիածնում։ Եվ Սարդարապատի հերոսամարտի օրերին հոգևորականությունը զորքի կողքին մնաց՝ ռազմաճակատի առաջին գծում։

«Թվում է՝ հոգևորականությունը պետք է հանդես գար ընդդեմ սպանության, առավել ևս՝ չպետք է գտնվեր իրադարձությունների էպիկենտրոնում։ Բայց ոչ այս դեպքում»,-ասաց Փահլևանյանը։

Այն ժամանակ խաղասեղանին էր դրված ազգի ֆիզիկական ինքնապահպանման հարցը։ Եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) Հայաստանի ամենակրթված մարդկանցից էր, սովորել էր արտասահմանում։

Հենց նա էլ ռադիոյով դիմեց զորքին, ու նրա խոսքը ոգեշնչեց հուսալքված մարդկանց։

Թուրքերի դեմ պայքարի դուրս եկան ոչ միայն զինվորները, այլև սովորական գյուղացիները, հողագործները, որսորդները։ Այն ժամանակ հենց որսորդներն էին դառնում լավագույն «դիպուկահարները»։

Մի պատմություն է պահպանվել այդպիսի որսորդներից մեկի՝ Զարզանդի և Գարեգին եպիսկոպոսի խոսակցությունից։

Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում

«Երբ Զարզանդը կրակում էր հակառակորդին, Գարեգինը քմծիծաղով ասում էր` գլխին չկպավ։ Նա համարում էր, որ կրակոցները պետք է դիպուկ լինեն»,-պատմեց Փահլևանյանը` ուշադրություն հրավիրելով զինամթերքի պակասության և դրա արդյունավետ օգտագործման անհրաժեշտության վրա։

Իհարկե, այս պատմությունը գեղարվեստական տարր ունի, բայց կոնկրետ մարդկանց անուններ և գյուղերի անվանումներ են նշվում։

Ճակատամարտին մասնակցած հոգևորականների հստակ թիվը հայտնի չէ։ Բայց ամբողջ Գևորգյան ճեմարանը այնտեղ է եղել, ուստի կարելի է խոսել մոտ 300 հոգևորականի մասնակցության մասին։

Առհասարակ հոգևորականները հսկայական դեր են խաղացել զորքի հոգեբանական և բարոյական աջակցության հարցում։ Չպետք է մոռանալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ էր ցեղասպանությունը սկսվել, և Հայաստանում հարյուր հազարավոր փախստականներ կային, սով էր ու ավերածություններ։

Եվ ահա այդպիսի պահին պատմական հրաշք կատարվեց։ Իզուր չէ, որ որոշ պատմաբաններ Սարդարապատի ճակատամարտը համեմատում են Ավարայրի ճակատամարտի հետ և նույնիսկ ավելի կարևոր են համարում։

Տոնի տխուր կողմը. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28–ին մարդ չկա

52
թեգերը:
Սարդարապատ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Հայաստանի 1-ին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը` լուսանկարներով
Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմենք Վրաստանին

46
(Թարմացված է 19:33 30.05.2020)
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Նա հիշեց նաև, թե ինչպես է ժամանակին Հայաստանը օգնել Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ համաճարակի առաջին օրվանից ակտիվ համագործակցել են Վրաստանի հետ և այդ համագործակցությունը շատ արդյունավետ են համարում։

«Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է և ջերմացնում է մեզ նման պատրաստակամությամբ։ Եթե անհրաժեշտություն ծագի աջակցության, մենք իհարկե կարող ենք դիմել Վրաստանին, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որ դրա կարիքը չլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Մասնավորապես Հայաստանը 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Վրաստանին 30 000 դոզա պատվաստանյութ է փոխանցել։

«Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, աջակցենք։ Իսկ համաճարակներն ընդհանուր սպառնալիք են»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։

Նա ընդգծել էր` երկու երկրները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

46
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը
Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան
Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան