Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան

689
(Թարմացված է 15:03 22.05.2020)
Չնայած Վրաստանում սահմանափակումները խիստ են, սակայն Արսեն Թորոսյանի մոտ մի շարք հարցեր կան այնտեղ գրանցվող վարակվածության` նման քիչ դեպքերի առումով։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելի քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են։

Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել

Նշենք, որ Հանրային խորհրդի նիստն անցնում է առցանց ռեժիմով։ Վրաստանում վերջին մեկ օրում վարակման երկու դեպք էր գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ, այդ երկրում 723 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի խիստ են, այդ թվում` մինչ օրս։ Դա նաև որոշակի հետևանքներ է ունեցել տարբեր ոլորտներում, օրինակ` մի շարք ապրանքների գնաճ է եղել։ Սակայն Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` Վրաստանի և Հայաստանի միջև կա նաև մեթոդաբանական տարբերություն` քաղաքացիների առումով, որոնք թեստավորվում են, ինչպես նաև թեստերի։

Թորոսյանը բացատրեց` հնարավոր է, որ Վրաստանի` օրական 40 000 արվող թեստերի մի մասն արագ թեստեր լինեն, որոնցից Հայաստանը չի օգտվում, քանի որ ոչ վստահելի են։

Բացի այդ, նա հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Վրաստանում թեստավորվում են նաև սուր շնչառական վարակ ունեցողները, ինչպես անում է Հայաստանը։ Նույնը, ըստ նախարարի, վերաբերում է նաև մահվան դեպքերին, այսինքն` արդյո՞ք թոքաբորբից մահացած քաղաքացուն հաշվառում են որպես կորոնավիրուսից մահացած պացիենտ, թե ոչ։

Թորոսյանը նշեց, որ կարելի է համարել` Վրաստանում օրական 1-6 դեպք է լինում, կարելի է համարել` շատ են լինում, բայց ոչ բոլորն են արձանագրվում։

Բացի այդ, եթե Վրաստանը որոշել է հուլիսի 1-ից բացել սահմանները, արդյո՞ք այդ լավ արդյունքները պահպանվելու են։ Պատասխանը, ըստ նախարարի, ակնհայտ է։

Հիշեցնենք, որ այսօրվանից կորոնավիրուսով վարակված և ախտանշաններ չունեցողները Հայաստանում հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսացվեն։ Վերջին մեկ օրում մեր երկրում կորոնավիրուսի վարակման 322 դեպք է արձանագրվել, մահվան` 4. մահացածները տղամարդիկ են։

Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

689
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (803)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին
Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

28
(Թարմացված է 11:58 01.06.2020)
Վահան Հունանյանը հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ձևաչափով, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնելու , քանի որ մի քանի օր առաջ է թեստավորվել, և արդյունքը բացասական է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ավինյանը մի քանի օր առաջ է թեստը հանձնել, և այժմ անհրաժեշտություն չկա նոր թեստավորման», - նշեց Հունանյանը։

Նա նաև հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ֆորմատում, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։ «Դեռ լիազորությունների փոփոխությունների մասին որևէ որոշում չկա։ Ավինյանն այս պահին իր գործով է զբաղվելու»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

 

28
թեգերը:
թեստ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (803)
Ըստ թեմայի
Թվերը շարունակում են աճել․ աշխարհում ավելի քան 6,2 միլիոն մարդ COVID-19–ով է վարակվել
ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել
ԱԺ, արխիվային լուսանկար

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

25
(Թարմացված է 12:02 01.06.2020)
Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

«Անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Եթե մեր ընդդիմադիր գործընկերների մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ՝ այո,մենք դա անելու ենք»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելու դեպքում արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարուքյանի ելույթից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց, ապա մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց նախագծին:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ և 16 դեմ ձայներով:

Կառավարությունը փոխում է «Հանրաքվեի մասին» օրենքը. ի՞նչ կլինի արտակարգ դրությունից հետո

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

25
թեգերը:
նախագիծ, հանրաքվե, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»
Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն․ ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց
Չեղարկելու կամ հետաձգելու համար 2 գործոն կա. Միքայելյանը` հանրաքվեի մասին
Ստեփանակերտ

Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել

0
(Թարմացված է 11:55 01.06.2020)
Նոր հայտնաբերված դեպքերը գրանցվել են արտերկրից ժամանած քաղաքացիների մոտ. նրանք արդեն մեկուսացված են։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է, որ կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ:

«Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Նրանցից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախի Հանրապետությունում մեկուսացված է 102 քաղաքացի, կորոնավիրուսի ախտորոշման 926 թեստ է կատարվել։

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

0
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ