Արման Թաթոյան

Սաբինա Ալիևան խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը. ՄԻՊ–ն արձագանքել է

246
(Թարմացված է 11:52 22.05.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքել Ալիևայի հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել և պատասխանել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ:

ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից:

Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը:

Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ:

Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»:

Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները»,– նշված է Թաթոյանի հայտարարության մեջ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս է ունեցել, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն, նրա խոսքով, քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա:

Թաթոյանն ընդգծում է, որ օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։

Պաշտպանը հիշեցնում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։

«Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին»,– նշում է նա։

Ըստ Թաթոյանի` մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ։

246
թեգերը:
Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Թաթոյանը միջնորդել է, որ ՀՀ քաղաքացին 1 մլն դրամ նպաստ ստանա ՌԴ–ում ծնված երեխայի համար
Բանակում մահվան դեպքերից հետո Արման Թաթոյանն արցախյան զորամասեր է այցելել. լուսանկարներ
Քաղաքացու իրավունքները ոտնահարվում են գրեթե ամենուր. Թաթոյանը 13 հազար 140 դիմում է ստացել
Հայաստանի ազգային գրադարան

Արայիկ Հարությունյանը Ազգային գրադարանի վերաբերյալ 2 լավ լուր է հայտնել

25
(Թարմացված է 23:21 03.06.2020)
Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են այս կարևոր գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Լավ լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ազգային գրադարանի թվայնացված նյութերն ամբողջ ծավալով հասանելի են: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ որոշ գորշ շրջանակներ հայտնում էին ամբողջ նյութի ոչնչացման մասին»,–գրել է նա:

Նախարարը հատուկ շնորհակալությունն է հայտնել HP ընկերության պաշտոնական գործընկեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական Bi Line ընկերության տնօրեն Լևոն Քեշիշյանին, ընկերության ողջ անձնակազմին ՀԱԳ սերվերները դետալ առ դետալ, մանրակրկիտ կերպով մաքրելու, թեստավորելու և շահագործման պատրաստի վիճակում Ազգային գրադարանին հանձնելու համար։

Ինչպես նաև Dell ընկերության գործընկեր Brand computers ընկերության տնօրեն Զոհրաբ Վարդանյանին տեխնիկական խորհրդատվության, Microsoft-ի պաշտոնական գործընկեր Dom Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանին, Softcontract ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին` աջակցելու պատրաստակամության համար։

Երախտագիտության խոսքերի են արժանացել նաև Ազգային գրադարանի Համակարգչային գրիդ տեխնոլոգիաների բաժնի վարիչ Էդգար Սարգսյանը և բաժնի աշխատակից Կորյուն Շեկոյանը վերականգնման ուղղությամբ տարված բացառիկ աշխատանքի և ծրագրային կարգավորումների համար:

Հովսեփյան. «Սահմանամերձ գյուղում գրադարան բացելով` կրճատում ենք գյուղից գնալու շանսերը»

Հարությունյանի 2–րդ լավ լուրը`շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին հայտնի դարձավ, որ Հանրային գրադարանի սերվերները հայտնաբերել են ծխեցված վիճակում։ Տեղեկացվում էր, որ մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում:

25
թեգերը:
գրադարան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

285
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

285
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

59
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

59
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները