«Բելավիա»

Բարսելոնա–Մինսկ–Երևան ուղղությամբ թռիչքներ են մեկնարկում. երբ ու ինչ հաճախականությամբ

156
(Թարմացված է 16:39 21.05.2020)
Բարսելոնայից Երևան թռիչքի ժամանակ նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։

«Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դեսպանությունը հորդորում է դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար մի շարք երկրների սահմաններն այժմ փակ են։ Հայաստանը նույնպես փակել է իր սահմանները. Հայաստան կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

156
թեգերը:
չվերթ, թռիչք, Հայաստան, Երևան, Իսպանիա, Բարսելոնա
Ըստ թեմայի
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք
Հեքիաթային ու սատանայական. աշխարհի ամենագեղեցիկ քարանձավները՝ լուսանկարներով
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

16
(Թարմացված է 12:39 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

16
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

19
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

19
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

0
(Թարմացված է 12:47 27.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

0
թեգերը:
Դատարան, Վարչապետ, փոխնախարար, զվարճալի տեսանյութ, կառավարություն, Նիկոլ Փաշինյան