Հոյւսիսային պողոտա

Երևանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը. վարչապետը քաղաքական շահարկումներ է կանխատեսում

676
(Թարմացված է 11:34 21.05.2020)
Կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց մշակութային արժեքների վերականգնման ու նորերի ստեղծման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նխարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2020 թ.-ին նախանշված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող մշակութային մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Երևանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու հարցը:

«Պարոն նախարար, դուք վստա՞հ եք, որ սա քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու»,- հարցրեց վարչապետը: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ արձանը ստեղծվել է տարիներ առաջ՝ 2000- ականներին: Բացի այդ հարցն արդեն քննարկվել է Երևանի ավագանու նիստում, նման խնդիր չի ծագել:

Այս մեկնաբանությունից հետո կառավարությունը հաստատեց ԿԳՄՍ նախարարի առաջարկը:

Նշենք, որ բացի շահարկման վտանգ ներկայացնող քանդակից նույն որոշմամբ նախատեսվում է վերանորոգել նաև Անիպեմզայի մշակույթի տունն ու ստեղծել փոքրիկ թանգարան, ամրացնել Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու դրան կից դամաբարանը, վերականգնել Բյուրեղավանի «Արձագանք» արձանը, ամրացման աշխատանքներ իրականացնել Դսեղի Սբ Գրիգոր վանական համալիրում, նորոգել Ալավերդու Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, նորոգել Շիրակի Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Երևան– Սևան մայրուղու հայտնի քանդակները կվերադառնան իրենց երբեմնի տեղերը

Այս բոլոր աշխատանքների համար ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ կհատկացվի 124 863 600 դրամ:

676
թեգերը:
Արայիկ Հարությունյան, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Երևան
 Продукты на прилавках супермаркета

Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը

0
(Թարմացված է 17:33 25.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի նախազգուշացրել էր, որ կկիրառվեն խիստ միջոցներ ՝ սանիտարական ռեժիմը խախտողների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի որոշման համաձայն` 1 օրով չեն աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտներ։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«ՀՀ պարետի որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում ,իսկ 30-ը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Երևանում կասեցված օբյեկտների թվում կան և շատ ճանաչվածները, ինչպիսիք են «Դռագոն Գարդենը»,  «Կասկադ Շոկոլատերիան»,«Վայն Ռեփաբլիկը» և այլն։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանվել Մելիքյանի խոսքով՝

նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները: Կան մի քանի խախտումներ. կամ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։

Հիշեցնենք, որ կիրակի օրը, ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սանիտարական ռեժիմի ցանկացած խախտում  խստորեն պատժվելու է:

0
թեգերը:
կարանտին, խանութ, պարետ, Հայաստան
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

6
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

6
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ