Դենիս Մանտուրով

ՌԴ-ն պատրաստ է բժշկական պարագաներ տրամադրել ՀՀ-ին․ Դենիս Մանտուրով

52
(Թարմացված է 17:29 20.05.2020)
Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային Միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմն ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ;

Նախարար Արշակյանն էլ հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները, և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի:

Հեռավար հանդիպման ընթացքում նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով:

Նախարար Արշակյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում:

Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային Միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:

Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

52
թեգերը:
Հակոբ Արշակյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը բացահայտել է ԱՄՆ-ի բժշկական համակարգի մասին միֆը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին
«Դեռ բուժում եմ ստանում»․ Դմիտրի Պեսկովը հերքել է հիվանդանոցից դուրս գրվելու լուրերը
Գնացք

Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքները կվերսկսեն աշխատանքը

7
(Թարմացված է 13:43 02.06.2020)
Հանրապետության 2 խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 5-ից վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Տեղեկությունը հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ չվերթերը չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:
Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնմամբ և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: «Այնուամենայնիվ, հանրապետության 2 խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում և մաքրվում է, վագոններում ապահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

7
թեգերը:
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Երևան, Գյումրի, Գնացք
Ըստ թեմայի
ՀԿԵ աշխատակիցներն աղբից մաքրել են երկաթուղային գծերի տարածքը և կոչով դիմել քաղաքացիներին
Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

19
(Թարմացված է 13:37 02.06.2020)
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենը, ըստ Քննչական կոմիտեի, կեղծ փաստաթղթերով է «դատարան մտել»։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով` ապացույցները կեղծելու և գույքային վնաս պատճառելու համար։

Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին։

«Ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խնդիրն այն է, որ 2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, ըստ որի՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանսի» հանդեպ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ։ Սակայն այդ գումարը չի վճարվել:

2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանսը» դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Ընկերության հայտը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենն իր ստորագրությամբ հասատելով կեղծել է «Դաֆ Ալկո Տրանսի» հետ կնքած պայմանագիր–փաստաթուղթը։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթի պատճենը որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանսի» ` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը և «Դաֆ Ալկո Տրանսի» անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին։ ԱՅս հայցը նույնպես դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

Ծառուկյանը չի վստահում տնտեսական հեղափոխությանը. ինչու

Վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենն օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանսի» պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում 2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենն իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:

Արդյունքում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանսին»` ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը։

Հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։

«Արտառոց ոչինչ չենք տեսնում». Տոնոյանը` Ծառուկյանի ընկերություններում ստուգումների մասին

19
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Տնօրեն, գործարան, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել
«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը
«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է
Իգոր Ղահրամանյան

ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել սենատոր Իգոր Ղահրամանյանը

0
(Թարմացված է 14:01 02.06.2020)
Ղահրամանյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել Է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի սենատոր Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Իգոր Նիկոլաևիչ Ղահրամանյանին նշանակել ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է փաստաթղթում:

Ղահրամանյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել Է դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Նա  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է II աստիճանի շքանշանով, «Բարեկամության» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի պատվո մեդալ շքանշանով:

0