Ռուբեն Հայրապետյան

Հաջորդ քայլը կլինի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը. փաստաբան

290
(Թարմացված է 22:23 19.05.2020)
Մակինյանի խոսքով՝ քննիչը ջանասիրաբար փորձում է պատրանք ստեղծել, որ Հայրապետյանը կարող է վերադառնալ հանրապետություն, ուստի նրա՝ հարցաքննությանը չներկայանալն անհարգելի է համարում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրվում է հարցաքննության արդեն մեղադրյալի կարգավիճակով։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ծանուցագիրը ստացել է երկուշաբթի օրը՝ մայիսի 18–ին, ուշ երեկոյան, ըստ որի Հայրապետյանը մայիսի 20-ին պետք է ներկայանա հարցաքննության։

Հիշեցնենք՝ առաջին ծանուցագիրը Ռուբեն Հայրապետյանին ուղարկվել էր շաբաթ օրը երեկոյան։ Նա պետք է երկուշաբթի օրը՝ մայիսի 18-ին ներկայանար հարցաքննության վկայի կարգավիճակով։ Սակայն երկու ծանուցագրերը ստանալիս էլ փաստաբանը սահմանված կարգով գրություն է  ներկայացրել համապատասխան մարմին այն մասին, որ Հայրապետյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննություններին։ Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ օբյեկտիվ պատճառով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավիահաղորդակցությունն ընդհատված է։

Մակինյանի խոսքով՝ իր հիմնավորման մեջ նաև նշել է, որ նույնիսկ եթե «հրաշքով» Հայրապետյանը կարողանա Հայաստան վերադառնալ, ապա 14 օր պետք է կարանտինային ռեժիմում գտնվի, հետևաբար նշված ժամկետում անհնար է ներկայանալ հարցաքննության։  Փաստաբանի կողմից առաջարկվել է հարցաքննությունը հետաձգել մինչև օբկյեկտիվ պատճառների վերացումը։ Մինչդեռ վարույթ իրականացնող մարմինն իր գնահատականը գրավոր հայտնել է։ Արդյունքում՝ Հայրապետյանի կարգավիճակը վկայից մեղադրյալի է փոխվել։ Ըստ Մակինյանի՝ այստեղ հստակ միտում կա, այդ պատճառով էլ հենց այսօր հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն պաշտոնատար անձանց կողմից այս քրեական գործի ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ։

«Երբ երկու օրվա ընթացքում երկու ծանուցագիր է ուղարկվում անձին՝ կարգավիճակը փոխելով վկայից մեղադրյալի, սա մեզ բավարար համոզմունք է տալիս, որ կատարվում են գործողություններ՝ իբրև թե ֆիքսեք, որ մարդը չի ներկայանում քննության։ Այս փաստը ես ամբողջացրել եմ համապատասխան փաստական տվյալներով։ Այստեղ կատարվում են գործողություններ, որոնք պարունակում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմի տարրեր»,- մեզ հետ զրույցում նշեց Մակինյանը։

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

Նրա խոսքով՝ առաջարկվել է հեռավար տարբերակով հարցաքննությունն իրականացնել, ինչը չի դիտարկվել։ Պաշտպանն այստեղ էլ խտրականություն է տեսնում, որովհետև գործով անցնող մեկ այլ անձի դեպքում, ըստ Մակինյանի, բացառություն արվել է՝ նա հարցաքննվել է հեռավար, քանի որ նույնպես հանրապետությունում չի գտնվում։ Խոսքը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի նախկին տնօրենի մասին է, որի հետ կապված ևս մեկ հաղորդում է փաստաբանն այսօր ներկայացրել՝ պնդելով, որ «մեղադրյալն» այս պատմության մեջ «տուժող» է ներկայացվում։

«2016թ.-ին «Հարսնաքարի» տնօրենն առանց սեփականատերերի համաձայնության և գիտության, օգտվելով այն հանգամանքից, որ որպես տնօրեն ունեցել է լիազորություն ընկերության վարկային գծերից մեծ վարկեր վերցնելու, ընկերության անունից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 57 միլիոն դրամի չափով գումար՝ փուլերով՝ հունվարին, փետրվարին, նաև մայիսին»։

Պաշտպանի խոսքով՝ գումարը նա ծախսել անձնական կարիքների համար, և իրենք ունեն հստակ տեղեկություններ և փաստական տվյալներ, որ տվյալ անձն այդ գումարների մի որոշ մասով հիմնադրել է ընկերություն, մեքենաներ է ձեռք բերել։

«Նա փորձել է հափշտակված գումարների ծագման աղբյուրը թաքցնելով՝ փաստացի հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքն օրինականացնել։ Ուստի փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի խարդախության հաղորդում եմ ներկայացրել»,- ասաց Մակինյանը։

Նրա խոսքով՝քննիչը ջանասիրաբար փորձում է պատրանք ստեղծել, որ Հայրապետյանը կարող է վերադառնալ հանրապետություն, որովհետև սահմանները բաց են ՀՀ քաղաքացիների համար, սակայն, ըստ Մակինյանի, այդ սահմաններին հասնել է պետք։ Նրա խոսքով՝ նույն ջանասիրությունը գործի է դրվում նաև Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ կապված՝ փորձ անելով նրան ներքաշել քրեական գործընթացների մեջ։ Մակինյանն ավելին չցանկացավ մեկնաբանել, սակայն նշեց, որ մի քանի ծանուցագրեր նաև որդուն են ուղարկվել։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ է հարուցվել

Քանի որ վաղը՝ մայիսի 20-ին, Ռուբեն Հայրապետյանը կրկին չի ներկայանալու հարցաքննության, այս անգամ արդեն մեղադրյալի կարգավիճակով, Մակինյանը կարծում է, որ նոր քայլեր են ձեռնարկվելու. տրամաբանորեն քննչական մարմինը փորձելու է կալանավորման որոշում ստանալ դատարանից, հետախուզում հայտարարել։

Հավելենք, որ Sputnik Արմենիան փորձեց թեմայի հետ կապված մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից չցանկացան նշել, թե մասնավորապես ինչ քրեական գործի մասին է խոսքը, խոստացան շուտով հաղորդագրությամբ հանդես գալ։

Հիշեցնենք, որ դեռևս 2019–ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

290
թեգերը:
Ամրամ Մակինյան, Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Դատարան, փաստաբան, Ռուբեն Հայրապետյան
Ըստ թեմայի
Գավառի դեպքը քրեական «անցյալ» չունի. 50-ից ավել բերման ենթարկվածներ կան. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել
 Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна (30 мая 2020). Еревaн

Ինչպես է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը. խոսնակը տեղեկություններ է հաղորդել

11
(Թարմացված է 12:29 01.06.2020)
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ինքնազգացողությունը լավ է։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը  Facebook-ի իր էջում տեղեկություններ է հաղորդել ոչ միայն վարչապետի առողջական վիճակի մասին, նաև նշել է, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։

«Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն»,- գրել է Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրը նշում է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։  Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։

11
թեգերը:
Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), ծնունդ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան
Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

21
(Թարմացված է 12:18 01.06.2020)
Այսօր արյունաբանական կենտրոնի բակում պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ, սակայն Հակոբյանը դրան չի մասնակցի` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը համավարակի սկզբից խիստ սահմանափակել է շփումները և հունվարի սկզբից չի այցելել Առողջապահության նախարարության  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ գտնվում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ արյունաբանական կենտրոնի բակում, որին պետք է մասնակցեր նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբյանը։

«Տիկին Հակոբյանը չի մասնակցի միջոցառմանը։ Ավելին, հունվարից սկսած նա չի եղել արյունաբանական կենտրոնում և երեխաներին առողջությունը չի վտանգել», - նշեց նա։ 

Հարությունյանը նաև նշեց, որ համավարակի սկզբից նա խիստ սահմանափակել է շփումները, ընդհուպ մինչև հարազատների ու բարեկամների հետ հանդիպումները։ Երկու դեպքում, երբ նա այցելել է Արմավիրի Տանձուտ համայնքի դպրոց և Երևանի կենդանաբանական այգի է տարել փոքր դստերը` Արփիին, եղել է դիմակով և ձեռնոցով, ունեցել է ալկոգել։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

21
թեգերը:
երեխա, թեստ, կորոնավիրուս, Աննա Հակոբյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել