00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործ ունենք իրավական ցինիզմի իրացման հետ. Քոչարյանի պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн
Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործը 600 հատորից է բաղկացած, պաշտպանական կողմին տրամադրել են միայն 76-ը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հետվիրահատական փուլում է, քանի որ օրեր առաջ հերթական բժշկական միջամտության կարիքը եղավ։ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը վստահ է, որ այդ միջամտության կարիքը չէր լինի, եթե նա քրեակատարողական հիմնարկում չլիներ։

«Սա անհերքելի փաստ է՝ նրա առողջական վիճակի վատթարացումը պետության կողմից իր պարտավորությունները թերի կատարելու հետևանք է։ Անձը, գտնվելով կալանավորման մեջ, չպետք է ունենա առողջական խնդիրներ, իսկ Քոչարյանի դեպքում այլ է»,-հետաձգված դատական նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդևանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն այն հետաձգեց Քոչարյանի բացակայության պատճառով։ Վերջինս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է։

Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (13 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

«Ասել «դատական նիստ», նշանակում է շատ բարձր գնահատականի արժանացնել այս ամենը. դատավոր Դանիբեկյանի գլխավորությամբ մենք գործ չունենք արդարադատության իրականացման հետ, գործ չունենք իր ձևով և բովանդակությամբ դատարանի հետ, գործ ունենք իրավական ցինիզմի իրացման հետ»,- հայտարարեց Վարդևանյանն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժեց Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետներին

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Վարդևանյանի խոսքով՝ անձնական երաշխավորության վերաբերյալ դատական ակտում ոչինչ գրված չէ։

«92 էջ դատական ակտ, որն իրավունքի հետ առնչություն ունի այն մասով, որտեղ մեր ներկայացրած միջնորդությունները «copy-paste» են արված, մնացածն իրավունքի հետ կապ չունի»,- մեկնաբանեց Վարդևանյանը։

Պաշտպանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործը 600 հատորից է բաղկացած, պաշտպանական կողմին տրամադրել են միայն 76-ը։ Ըստ Վարդևանյանի՝ դրա պատճառը կարող է լինել այն, որ մեղադրող կողմը չի ցանկանում, որ պաշտպանական կողմը բացահայտի գործում առկա բոլոր «բացերն ու խութերը, որոնք նաև կապված են մահվան տասը դեպքերի հետ»։

Роберт Кочарян со своими адвокатами на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել

Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարական գործընթացը, Վարդևանյանը հիշեցրեց, որ դատաքննությունը սկսվել է 2019թ. մայիսից։

«Երեք ամիս դատական նիստ չէր լինում դատավոր Դավիթ Գրիգորյանից դատական նիստը խլելու օպերացիայի շրջանակներում, երեք ամիս դատական նիստ չէինք ունենում տիկին Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով, երբ դեկտեմբերի 10-ից դատավորը մեկնում է արձակուրդ, իսկ մենք մինչև դեկտեմբերի 30-ն աշխատում ենք»,- ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ ուզել Բարձրագույն դատական խորհրդից կամ դատարանի նախագահից։

Վարդևանյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կարողանում են տեսակցել ընտանիքի բոլոր անդամները, բացի ավագ որդուց՝ Սեդրակ Քոչարյանից։ Նա ընդգծեց, որ այս հանգամանքը չի վրիպել նաև մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունից և հիշատակված է նրա տարեկան զեկույցում։ Ըստ Վարդևանյանի՝ տեսակցությունը թույլ չտալու համար ոչ մի հիմնավորում չկա։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել

«Նախաքննության ընթացքում ՀՔԾ-ն Սեդրակ Քոչարյանի հետ կապված սահմանափակում է դրել, որը Դանիեբկյանը մինչև այսօր պահպանում է»,- նշեց Վարդևանյանը։

Նա նաև հավելեց, որ այս պահին բուժկենտրոնի համապատասխան հիվանդասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մշտապես գտնվում է նաև ՔԿՀ ծառայող և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ աշխատակցից կորոնավիրուսի նմուշառում չի արվել։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին

Լրահոս
0