ucom

ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

69
(Թարմացված է 12:41 19.05.2020)
Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի– Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել էր հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:

«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,– նշված է ՏՄՊՊՀ–ի հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ 2020 թվականի մարտի 19-ի որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։

Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։

Հիշեցնենք` վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե Ucom-ի տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։ Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց, որ իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել: Նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացրին ընկերության մոտ 800 աշխատակիցներ։

Ucom ընկերության տնօրեն նշանակվեց Արա Սերգեյի Խաչատրյանը։ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով)` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ապրիլի 28-ին հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Խուզարկություններ անցկացվեցին Գագիկ Խաչատրյանի որդիների տներում և գրասենյակներում։ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացվեց. ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանի որդիները նախնական համաձայնության են եկել իրենց ազգականի հետ, հիմնադրել ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող և այլ կազմակերպություններ, որոնք պետք է ապրանքներ մատակարարեն ու ծառայություններ մատուցեն հարկային և մաքսային մարմիններին, իսկ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել է ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել ու աջակցել նշված կազմակերպություններին՝ մասնակցելու գնումների գործընթացներին, բացի այդ` վերացնել առաջացող բոլոր խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

69
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), UCom ընկերությունը, Beeline Armenia
Ըստ թեմայի
Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ
Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը
«Զվարթնոց» օդանավակայան

Նոր կանոններ կգործեն օդային ճանապարհով Հայաստան եկողների համար

64
(Թարմացված է 23:01 14.08.2020)
Հայաստան մուտք գործելուց հետո 14-օրյա ինքնամեկուսացման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ։ Կան նաև այլ պահանջներ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, թե օդային ճանապարհով Հայաստան եկողների համար ինչ ընթացակարգեր են գործելու։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

«Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում»,–նշված է կոմիտեի Facebook սոցցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

Արտակարգ դրություն. ինչն է թույլատրվում օգոստոսի 13-ից

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

 

64
թեգերը:
ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Արտակարգ դրություն, կարանտին, կորոնավիրուս, չվերթ, թռիչք
Ըստ թեմայի
Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել
Փողոցային գործողությունները կակտիվանա՞ն. Հովսեփյանը` արտակարգ դրության մեղմացումների մասին
Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները
Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ

7
(Թարմացված է 22:47 14.08.2020)
Մինչ Սուրեն Պապիկյանը կլինի արձակուրդում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի նրա տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ»,–նշված է որոշման մեջ։

Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ՀՀ պաշտոնյաների արձակուրդներին։ Մասնավորապես, գրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ծրագրում մեկնել արձակուրդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արձակուրդ գնալու որոշում էլ չկա։ Փոխվարչապետ և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նույնպես դեռ չի պլանավորում հանգստանալ։

7
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նախարար, Արձակուրդ, Սուրեն Պապիկյան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
Երևանի քաղաքապետն արձակուրդ է գնում. խոսնակը հայտնել է, թե որտեղ է լինելու Մարությանը
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է