00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրարից հեռու, բայց այդքան մոտ. պատմություն 3 աղյուսի մասին

© Sputnik / Andranik GhazaryanСтаринный дом в районе Конд
Старинный дом в районе Конд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղյուսների նմանության պատասխանը Մարկ Գրիգորյանը գտավ Միջին Ասիայում, մասնավորապես՝ աղքատ գյուղերում, որտեղ մինչ այսօր պահպանվում է աղյուսի պատրաստման ավանդական տեխնոլոգիան։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը որոշել է յուրահատուկ պատմությամբ շնորհավորել է թանգարանասերներին մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով։ Թանգարանի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում Գրիգորյանը ներկայացնում է Երևանի տարբեր հատվածներում գտնված 3 աղյուսների նմանությունների խորհրդավոր պատմությունը։ Ամեն ինչ սկսվեց առաջին աղյուսից, որը գտնվեց Երևանի բերդի տարածքում։ Գրիգորյանի ուշադրությունը գրավեցին աղյուսի վրա արված կորագծերը։ Մոտ 10 օր անց նա հերթական զբոսանքն էր կատարում Կոնդում, երբ գտավ երկրորդ աղյուսը՝ նույնանման գծերով։

Посетители в Национальной картинной галерее Армении в рамках акции Ночь в музее - Sputnik Արմենիա
«#Բա_թանգարան_չեք_գալու». նախարարը ներկայացրել է տոներին անվճար գործող թանգարանների ցանկը

«Ինձ զարմացրեց, որ այս երկու աղյուսներն այսքան նման են իրար. սա արդեն դարձավ հետաքրքիր, թե այդ ինչպես է ստացվել, որ Երևանի տարբեր մասերում կան նույնատիպ՝ նույն չափի ու ձևի աղյուսներ»,- պատմում է Գրիգորյանն ու ասում, որ դրանից  հետո ինքը գնաց Բյուզանդի փողոց, որտեղ էլ գտավ «աղյուսների ընտանիքից» երրորդին։

Նրա խոսքով՝ սովորաբար այսպիսի աղյուսներից կառուցված շինությունները անվանվում են «պարսկական»։ Ենթադրվում է, որ դրանք էլ այստեղ են բերվել հարևան երկրից,  բայց դա իսկապե՞ս այդպես է, թե՞ ոչ։

Գրիգորյանը ցույց է տալիս սովորական տուֆի կտոր, որն ունի նույն գույնը, ինչ և գտնված աղյուսները։

«Իսկ միգուցե այս աղյուսնե՞րն էլ են տուֆից»,- մտածեց Գրիգորյանն ու դիմեց Երկրաբանության ինստիտուտին` փորձագիտական հետազոտություն անելու։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք կավից են, բայց պատրաստելիս օգտագործվել են նաև տուֆի փոշի։

«Սա նշանակում է, որ աղյուսները տեղական են՝ Արարատյան հարթավայրից են, քանի որ այնտեղ կա այս գույնի տուֆ»,- եզրակացնում է մասնագետը։

«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները

Նրան մեկ այլ հարց էլ է հետաքրքրում՝ ինչպես է ստացվել, որ Երևանի տարբեր հատվածներում  գտնված աղյուսներն այսքան նման են, ինչպես էին դրանք պատրաստում, որ երեքն էլ ունեն նույն չափն ու ձևն ունեն։

«Միգուցե դրանք նույն տեղում են սարքվել»,- էլի իրեն է հարց է տալիս Գրիգորյանն ու պատասխանը գտնում Միջին Ասիայում։ Միջինասիական հանրապետություններում, մանավանդ աղքատ գյուղերում մինչև հիմա էլ աղյուս պատրաստում են շատ պարզ, ավանդական տարբերակով։ Աղյուսապատրաստման «ֆորման» Գրիգորյանը տեղում պատրաստում է թղթից, մինչդեռ բնօրինակը փայտից է։

Дом-музей Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Սարյանի և Զարդարյանի`օրերս գտած նկարները լավ վիճակում չեն. ի՞նչ պայմաններում են պահվել

«Կավը խառնում են ջրով, փայտից պատրաստում են հատուկ ֆորմաներ, ստացվում են քառակուսիներ, որոնց մեջ լցնում են կավը, թողնում են ութից տասներկու օրը, մինչև կավը չորանա, փայտերը հեռացնում են, մնում են աղյուսները»,- պատմում է նա։

Ինչ վերաբերում է գտնված աղյուսների վրա արված գծերին, որոնցից երկուսի վրա դրանք կորագծեր են, մեկի վրա՝ ուղիղ գծեր, Գրիգորյանը նշում է, որ դրանք վարպետի ձեռքով են արված, նրա յուօրինակ ստորագրությունն են։ Անդրադառնալով հարցին, թե աղյուսների պատրաստման եղանակը պարսկական ազդեցության հետևանք է, թե ոչ, Գրիգորյանը հիշեցնում է, որ մի քիչ այլ ձևի աղյուսեր պատրաստելու տեխնոլոգիա նաև Բյուզանդիայում է եղել, իսկ Հայաստանում էլ դեռ միջնադարում հայտնի է եղել աղյուսագործությանը։ Որպես օրինակ հիշում է Վարագավանքի Սուրբ Խաչը և հավելում, որ աղյուսները բավականին շատ են օգտագործվել հայկական եկեղեցաշինության մեջ։

Ոչինչ, չի անհետանա. Երևանի պատմությունը՝ զարդաքանդակներում

Թեպետ Հայաստանը քարերի երկիր է, բայց նաև բազմաթիվ շինություններ կան, որոնք տարբեր նյութերից, նաև նման աղյուսներից են կառուցված։ Մեր երկիրը ճանաչելու համար կարևոր է նաև քարերից բացի դրանք ուսումնասիրել։

Լրահոս
0