Ռուստամ Բադասյան

Գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ. Բադասյանի արձագանքը Բաբաջանյանին

89
(Թարմացված է 11:59 18.05.2020)
Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարություններին, ասել է, թե համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո միայն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել` պատասխանելով  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վեթինիգի մասին կարծիքներին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հանդես էր եկել տեսաուղերձով` ասելով, թե ձևավորում են վեթինգի դիմադրական շարժում:

«Դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է դատական և իրավական բարեփոխումների 2019-23 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում»,–ասում է Բադասյանը։

Նա հիշեցրել է, որ արդեն իսկ նշել է` համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում`ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ։ Բադասյանի խոսքով` ինքը նշել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են`սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով։ Նման բան, ըստ նախարարի,  մինչ օրս չի ներկայացվել:

Իշխանությունների ձեռքի մտրակը․ «թեթև» վեթինգը կապահովի դատավորների հավատարմությունը

«Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ: Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել կառավարությանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին։ Ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում»,–գրել է Բադասյանը։

Նա նշել է, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանն իր տեսաուղերձում նշել էր, թե քանի դեռ երկու խումբ` ազնիվ և հանցագործ դատավորները, զտված չեն համակարգից, չպետք է դատավորների աշխատավարձերը բարձրացնեն։ Նրա խոսքով` անբարոյական է բարձրացնել այն դատավորի աշխատավարձը, որը հօգուտ գործող իշխանության ակտեր է կայացնում` քաղաքացիներից բռնագանձելով նրանց «ապօրինի» գույքը։

Բաբաջանյանն ասել էր նաև, որ դատական համակարգից պետք է դուրս վռնդվեն նաև վերոհիշյալ կաստայական համակարգում ներգրավված դատավորները։ «Ինձ հետ կապ են հաստատել բազմաթիվ օրինապաշտ քաղաքացիներ և բացառիկ ազնիվ դատավորներ, և մենք պատրաստվում ենք դիմադրական շարժում սկսել։ Առաջիկայում նախաձեռնելու եմ դատավորների շրջանում վեթինգի իականացման հանրային պահանջի ձևավորման միասնական հարթակի ստեղծում»,–ասել էր Բաբաջանյանը։

«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց

Նա հավելել էր նաև, որ առանց դատավորների շրջանում վեթինգի հնարավոր չի լինի դատաիրավական համակարգում առողջացման պրոցես սկսել։ Բաբաջանյանն իր խոսքն ամփոփել էր` ասելով, որ պետք է հավաքագրեն նաև յուրաքանչյուր դատավորի ունեցվածը։

89
թեգերը:
Արման Բաբաջանյան, սահմանադրություն, Հայաստան, Դատավոր, Վեթինգ, Ռուստամ Բադասյան
Ըստ թեմայի
«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան
«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար
«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին
Ситуация у ТЦ Mega Mall  (6 июля 2020). Еревaн

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

4
(Թարմացված է 16:18 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

4
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

10
(Թարմացված է 16:07 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

10
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել է նրան