ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Նրա որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ արդեն նախկին առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ սեփական դիմումի համաձայն` թողնում է զբաղեցրած պաշտոնը։
Նա նշել էր, որ հաշվետվություն չի ներկայացնի, որովհետև իրենց թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Գասպարյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 18–ին։