Դավիթ Գրիգորյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել

119
(Թարմացված է 17:17 15.05.2020)
Դատավոր Դավիթ Գրիգորյանին և նրա օգնական Գոռ Վարդանյանին մեղադրում են պաշտոնական փաստաթղթերի կեղծման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:  Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Հատուկ քննչական ծառայությունից հիշեցնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:

Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է  ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին:

Վերջինս կրկին հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստը կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

«Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում,  նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։

119
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Դավիթ Գրիգորյան, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Քոչարյանի դուստրը ցույց է տվել այն նկուղը, որը ժամանակին իրենց կացարանն է եղել. տեսանյութ
Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են
Միքայել Մինասյան

ԱԱԾ կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

33
(Թարմացված է 13:04 01.06.2020)
Դատախազությունը նախկին դեսպանի հրապարակած տեսանյութն ուղարկել է ԱԱԾ։ Հենց այնտեղ էլ կստուգվեն Միքայել Մինասյանի նշած փաստերի իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա հավելեց, որ «Ստի վերջը» խորագրով յոթերորդ տեսանյութը, որում Մինասյանը հնչեցնում է մեղադրանքները, ՀՀ գլխավոր դատախազությունն է ուղարկել ԱԱԾ։

Հիշեցնենք` մայիսի 30-ին նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները երրորդ անձանց միջոցով կազմակերպել են ռուսական զենքի առք, այնուհետ վաճառք երրորդ երկրներին։

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքով վարույթ չի հարուցվել. ՊԵԿ-ի պարզաբանումը

Մեկ օր անց ՀՀ ԱԺ պատգամավոր և Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը պատասխանել է նրան և հայտնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրա մտերիմներից մեկին բյուջեից 15 միլիարդ դրամ է փոխանցել զենքի գնման համար։ Սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո էլ զենքը դեռ Հայաստանում չի եղել։ Ու այդ մասով արդեն իսկ հարուցված է քրեական գործ։

33
թեգերը:
Մեղադրանք, մաքսանենգություն, Զենք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին
«Գիտեմ, որ ծիծաղելի է հնչում, բայց...». Մինասյանը նորից «մերկացրեց» Փաշինյանին
Դեղատուն

ՀՀ քաղաքացիները կկարողանան արտերկրից դեղեր ներմուծել կամ փոստով պատվիրել

5
(Թարմացված է 12:56 01.06.2020)
Նոր օրենքով ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն դեղեր ներմուծել արտերկրից կամ պատվիրել դրանք միջազգային սուրհանդակային ծառայությունների միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Կատարված փոփոխությունների արդյունքում այսուհետ կթույլատրվի դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

Նախագիծն ընդունվեց միաձայն. դահլիճում գտնվող 114 պատգամավորները կողմ քվեարկեցին:

Նախկինում օրենքը թույլ էր տալիս դեղեր գնել միայն լիցենզավորված հաստատություններում, այսինքն ՝ դեղատներում: Իսկ այն դեղերը, որոնք այս կամ այն ​​պատճառով գրանցվել չէին կամ Հայաստանում չէին վաճառվում, բերվում էին մասնավոր ճանապարհով՝ ընկերների և ծանոթների միջոցով:

Ով կդառնա դեղերի փորձագիտական կենտրոնի նոր տնօրենը

Նոր օրինագծի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն ներմուծել դեղեր արտերկրից կամ պատվիրել դրանք միջազգային սուրհանդակային ծառայությունների միջոցով, բայց այդպիսի ծանրոցները կարող են ստացվել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ: Դեղերի ներմուծման թույլատրելի ծավալը և կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

5
թեգերը:
Պատգամավոր, նախագիծ, ԱԺ, Դեղատուն, Դեղ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է
Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել
«Դեղատուն» անիվների վրա. հնարամիտ գյումրեցիների նոր «բիզնեսը». տեսանյութ
Թովմասյան. «Հանգանակած գումարով դեղորայք և սարքավորումներ ձեռք կբերենք»