«Նորք» ԲԿ

Հայաստանում կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին են մահացել

584
(Թարմացված է 11:27 15.05.2020)
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած երեք պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսից մահացել են երկու տղամարդիկ` 81 և 82 տարեկան և մեկ` 68–ամյա կին։ Երեքն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվն արդեն 22 է։

Նշենք, որ այսօր, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37 476 թեստավորում:

Կորոնավիրուսի մասին միֆերն ու ճշմարտությունը

Հիշեցնենք` վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

584
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1242)
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսով վարակված 660 անձ թոքաբորբ ունի, 33-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Նանուշյան
Լիտվան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է
«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. արխիվային լուսանկար

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

1
(Թարմացված է 00:36 15.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը թվարկեց զենքի տեսակները, որոնք կիրառել է Ադրբեջանը վերջին օրերին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ կիրառել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տանկերն ամենածանր սպառազինությունը չեն, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից։ Եթե օգտագործվել են հաուբիցներ, «Գրադ», ապա տանկը կիրառված ամենամեծ սպառազինությունը չէ։ Այո՛, «Գրադը» կիրառվել է»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

1
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման

26
(Թարմացված է 00:05 15.07.2020)
Արման Թաթոյանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ, որպեսզի տուն վերադառնան անհետ կորած 2 ՀՀ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը, որոնցից մեկը գնացել է արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել, իսկ մյուսը գտնվում է Ադրբեջանում անազատության մեջ։

Անհետացած քաղաքացիներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որն Ադրբեջանում անազատության մեջ է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը»,- Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:

ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Օմբուդսմանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն իրեն այսօր տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը։

«Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,-նշել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չի կարող, սակայն կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ։

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

26
թեգերը:
Կարմիր խաչ, Ադրբեջան, Կարեն Ղազարյան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ