Աննա Նաղդալյան

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Աննա Նաղդալյան

164
(Թարմացված է 19:24 14.05.2020)
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` գերիների փոխանակման վերաբերյալ հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, և այն մնում է անփոփոխ: Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հաջիևը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց իրենք այդ հարցում չեն տեսնում Հայաստանի կառուցողականությունը:

«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: Ուստի «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ըստ Նաղդալյանի, չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի խախտումները:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Եվ ատելության հողի վրա հանցագործությունների հերոսացումն ու դրանց կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն, ըստ նրա, արդեն իսկ ծանր երևույթ է:

«Մենք ականատես ենք եղել դրան, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն արտահանձնումից հետո հերոսացվել է և վերածվել պաշտամունքի առարկայի միայն նրա համար, որ հայի է սպանել: Ուստի մեր հիմնական նպատակն է, որ կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում, քանի որ դրանք պետք չեն ո՛չ տարածաշրջանին, ո՛չ տարածաշրջանի ժողովուրդներին»,–ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Արցախի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Ադրբեջանում այժմ գտնվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը, որը 2018թ.–ի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը

164
թեգերը:
Աննա Նաղդալյան, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաբայան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահվող հայ գերիների մասին տեղեկությունները»
Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ
Մահապարտի խոստովանություն. ինչպես է ադրբեջանական ՌՕՈՒ վարձկանը գերի ընկել Արցախում

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

0
(Թարմացված է 22:40 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Девочка у питьевого фонтанчика на Северном проспекте
  • Мальчик на площади Республики
  • Девочка с мороженным
  • Удивленный ребенок у питьевого фонтанчика
  • Водные процедуры
  • Выше мамы
  • Мальчик с мороженным
  • Социальная дистанция девочек-скейтбордисток
  • Прыгающая девочка на площади Республики
  • Мальчик у ограждения на Северном проспекте
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

 

0
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Девочка у питьевого фонтанчика на Северном проспекте
    © Sputnik / Asatur Yesayants

    Девочка у питьевого фонтанчика на Северном проспекте

  • Мальчик на площади Республики
    © Sputnik / Aram Nersesyan

    Мальчик на площади Республики

  • Девочка с мороженным
    © Sputnik / Aram Nersesyan

    Девочка с мороженным

  • Удивленный ребенок у питьевого фонтанчика
    © Sputnik / Asatur Yesayants

    Удивленный ребенок у питьевого фонтанчика

  • Водные процедуры
    © Sputnik / Aram Nersesyan

    Водные процедуры

  • Выше мамы
    © Sputnik / Asatur Yesayants

    Выше мамы

  • Мальчик с мороженным
    © Sputnik / Asatur Yesayants

    Мальчик с мороженным

  • Социальная дистанция девочек-скейтбордисток
    © Sputnik / Aram Nersesyan

    Социальная дистанция девочек-скейтбордисток

  • Прыгающая девочка на площади Республики
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Прыгающая девочка на площади Республики

  • Мальчик у ограждения на Северном проспекте
    © Sputnik / Aram Nersesyan

    Мальчик у ограждения на Северном проспекте

Մարգարիտա Սիմոնյան

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

3
(Թարմացված է 22:29 01.06.2020)
Սիմոնյանը երկու տեսանյութ է հրապարակել և ցույց տվել 3 երեխաներին` 6 տարեկան Մարիաննային, 5 տարեկան Բագրատին ու 6 ամսական Մարոյին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։

«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։

Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

3
թեգերը:
երեխա, Տիգրան Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը
Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ