Օդանավակայան. արխիվային լուսանկար

Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները

2118
(Թարմացված է 17:49 14.05.2020)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ պատգամավորներին է ներկայացնում արտակարգ ռեժիմի սահմանափակումների թուլացման ու խստացման նոր կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մայիսի 15-ից ՌԴ - Հայաստան կանոնավոր չվերթերը կվերականգնվեն: ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ Հայաստան։ Տեղեկությունն այսօր ԱԺ-ում արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված արտահերթ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Ընդ որում` վերադարձողներն, Ավինյանի խոսքով, արդեն ոչ թե կմեկուսացվեն, այլ կինքնամեկուսանան:

«Արդեն իսկ կգործի ինքնամեկուսացման պարտադիր ռեժիմի պահպանման ամենախիստ ռեժիմ»,- հայտնեց Ավինյանը:

Կանոնավոր մյուս չվերթերը, Ավինյանի խոսքով, կվերաբացվեն հունիսի կեսից ոչ շուտ՝ կախված այդ պահին ՀՀ-ում ու աշխարհում կորոնավիրուսային իրավիճակից:

ՀՀ ցամաքային սահմանների վերաբացման վերաբերյալ ևս այս պահին նոր որոշում չկա:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:

Ոստիկանությունը մայիսի 18-ից կանցնի բնականոն աշխատանքային ռեժիմի

Կառավարության ընդունած որոշումն այժմ քննարկվում է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Նշենք, որ արտակարգ դրության նոր ռեժիմը ենթադրում է ինչպես որոշ թուլացումներ, այնպես էլ խստացումներ:

Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ Կահիրեից թռել են «Բելավիայի» չվերթով

2118
թեգերը:
Արտակարգ դրություն, պարետ, Տիգրան Ավինյան, ինքնամեկուսացում, կորոնավիրուս, Հայաստան, Ռուսաստան, չվերթ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (760)
Ըստ թեմայի
Մնացականյանը զանգել է Ղազախստանի իր պաշտոնակցին. խոսել են սպասվող հատուկ չվերթի մասին
«Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկանց կթեստավորեն
ՀՀ 27 քաղաքացի մնացել են «Դոմոդեդովոյում» ու հրաժարվել են հետևել դեսպանության հորդորներին
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կարիք չունի Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու. Մնացականյան

6
(Թարմացված է 19:49 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

6
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
 Airbus A320

Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում 225 քաղաքացի. նրանց մեջ զորակոչիկներ կան

10
(Թարմացված է 19:33 27.05.2020)
Չարտերային չվերթով Հայաստան են վերադառնում նաև 5 զորակոչիկ: Նրանց ու ևս 14 անվճարունակ քաղաքացիների ուղևորատոմսերի համար վճարել են բարերարները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ժամեր առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան ուղևորվեց հերթական չարտերային թռիչքը։ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ չվերթը մեկնարկել է ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին։

«Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը` մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կազմակերպված չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան ՀՀ քաղաքացիների, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

10
թեգերը:
դեսպանություն, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս, չվերթ
Ըստ թեմայի
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը
Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել