Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի եղբայրը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. ինչ է պահանջում նա

520
(Թարմացված է 20:00 12.05.2020)
Էդգար Մարուքյանը նկարագրել է իր և պատգամավոր եղբոր շուրջ ստեղծված իրավիճակը, նախորդած դեպքերն ու մի քանի պահանջ ներկայացրել:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիս — Sputnik. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը`Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։

Տեղեկությունը նա հայտնում է Facebook-ի իր էջում կատարած գրառման մեջ, որտեղ հրապարակել է նաև Արթուր Դավթյանին ուղղված իր դիմումը:

Դրանում մասնավորապես նշված է. «Նախորդ ուրբաթ՝ մայիսի 7-ին, հետևելով խորհրդարանի աշխատանքների ուղիղ եթերին, ականատես եղա, թե ինչպես պատգամավոր Սասուն Միքայելյանը, առանց որևէ պատճառի, հարձակվեց իմ եղբոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, հարվածեց նրան ու սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին: Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը գոռում էր «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ»:

Մարուքյանի եղբայրը նաև հայտում է, որ այդ եթերից հետ Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ գրել է. «Սասունն Էդմոնին ասում ա՝ վիզդ կկտրեմ: Ուրեմն …Սասուն, շատ արագ ներողություն ես խնդրում, ասում ես, որ պռոստը տաքացած ես եղել ու քո բերանով ասում ես, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում … է»:

Պատգամավորի եղբայրը դատախազին ուղղված դիմումում նաև նշում է, որ իրեն զանգահարել է Հարություն անունով մեկը, ներկայացել որպես Միքայելյանի ընկեր ու համագյուղացի, խնդրել հեռացնել գրառումը և կոնֆլիկտը հարթելու ուղիներ փնտրել: Գրառումը հեռացնելու հորդոր է եղել նաև Էդմոն Մարուքյանի կողմից, ինչից հետո ինքն այն ջնջել է:

ԱԺ–ն առայժմ չի քննարկի «Լուսավոր Հայաստանի» օրենսդարական նախաձեռնությունները

Էդգար Մարուքյանը հայտնում է նաև, որ մայիսի 11-ին Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ «ցանկանում է իր հետ հաշվեհարդար տեսնել»:

«Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձինք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն։ Ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական»,- գրում է նա:

Այսպիսով` պատգամավորի եղբայրը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակն ու պարզել, թե ինչ կառույցով է պատգամավորը սպառնում հաշվեհարդար տեսնել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Մայիսի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Այն, ինչ էդմոնն այս ամբիոնից անվանել էր Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը՝ Էդուարդը, գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է: Բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից ու Ալենի ծնողից»:

Էդմոն Մարուքյան VS Սասուն Միքայելյան. ԱԺ–ի ծեծկռտուքը մեմերի առիթ է դարձել սոցցանցերում

Միքայելյանը նաև զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը:

Միքայելյանը նաև իր մարտական ընկերներին կոչ արեց զերծ մնալ միջամտությունից և չգնալ նրանց` հանրապետությունը քաոս սարքելու ճանապարհով։

520
թեգերը:
Ծեծկռտուք, ԱԺ, Սասուն Միքայելյան, հանցագործություն, ՀՀ գլխավոր դատախազություն, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
ԱԺ-ը շարունակում է աշխատանքն առանց «Լուսավոր Հայաստանի»
ԱԺ–ի ծեծկռտուքի առնչությամբ նյութերը կուսումնասիրի ՀՔԾ–ն
Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

3
(Թարմացված է 16:04 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

3
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

6
(Թարմացված է 16:03 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

6
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ոստիկանություն, ոստիկան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ռասիզմի դեմ բողոքի ակցիան Փարիզում վերածվել է անկարգությունների․ տեսանյութ
Ծառուկյանի հարցաքննությունն ու բողոքի ակցիաները՝ լուսանկարներով
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց