Լիլիթ Մակունցն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց

188
(Թարմացված է 14:42 12.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբն արդեն ձևավորված է, որում ներառված են բոլոր կողմերը` թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորի խմբերը, թե՛ ընդդիմությունն ու իշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի և արդարադատության նախարարի երեկվա հանդիպմանը, հայտարարեց` վեթինգի գործընթացը չի տապալվել։

«Մենք չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը, այլ գտնում ենք, որ շատ հարցերում միգուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։ Մենք չենք համարում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ իրենք դրական են գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է հետևողականություն ցուցաբերել, որպեսզի դրանք իրականացվեն։

Ոմանք լուռ գնացին, ոմանք` սպառնալով. 2019–ի աղմկահարույց պաշտոնանկությունները

«Ինչ վերաբերում է վեթինգին, երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավական հանգամանալից անդրադարձավ դրան։ Բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը, մենք կարծում ենք, որ գործնականում կարող է շատ դրական ազդեցություն ունենալ և լիահույս ենք, որ բոլոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կանեն առավելագույնը։ Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ սահմանադրության հետ հակասությունների մեջ էին մտնում և այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգը, չի կարող լինել: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանն առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբն արդեն ձեւավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորից խմբերը, թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխող մեծամասնությունից, բոլոր կողմերը ներառված են։

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

Հիշեցնենք, երեկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Facebook-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ հայտնեց, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։
Նախարարը նման տեսակետ հնչեցրեց, երբ վարչապետը նրան հարց ուղղեց՝ ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։

Նա առաջարկեց համատարած վեթինգին մոտենալ Սահմանադրական փոփոխություններով և ընտրել այնպիսի մոդել, որը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին։

Վարչապետը համաձայնեց՝ նշելով, որ կարևոր է, որ այդ փոփոխությունների ընթացքում դատարաններն աշխատեն։
Հիշեցնենք՝ ըստ օրենքի նախագծի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների գույքը։
ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Ավելի ուշ որոշվեց սահմանադրական ճգնաժամը լուծելու նպատակով երկրում հանրաքվե անցկացնել, որը պետք է կայանար ապրիլի 5-ին, սակայն Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավտոմատ կերպով չեղարկվեց, քանի որ ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը նշում է, որ «ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո»:

Մարտի 17-ին ԿԸՀ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:

«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան

188
թեգերը:
Դատավոր, «Իմ քայլը» խմբակցություն, «Իմ քայլը» դաշինք, Վեթինգ, Լիլիթ Մակունց
Ըստ թեմայի
Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան
Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի մասին աղմկահարույց օրենքը
Խաչիկյան. «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում հակասությունները շատ են»
Դալմա գարդեն մոլ

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

74
(Թարմացված է 15:02 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնաան կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

74
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

8
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

8
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից

0
(Թարմացված է 15:04 06.07.2020)
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչ է տեղի ունեցել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մի-2 մասնավոր ուղղաթիռն այսօր կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 05:20-ին` Կիրսալովո գյուղի դաշտերի ոռոգման ժամանակ։

Ուղղաթիռում երկու մարդ է եղել․ մեկը մահացել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

Նախնական վարկածի համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով քննչական ստուգում է իրականացվում։

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

 

0
թեգերը:
Ռոստովի մարզ, տեսանյութ, ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ
«Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում են Հայաստանի օդային սահմանները. տեսանյութ
Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան