Բացօթյա սրճարան Երևանում. արխիվային լուսանկար

Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում

1207
(Թարմացված է 18:47 11.05.2020)
ՀՀ կառավարությունը տարված էր նրանով, թե ինչպես անի, որ աջակցության ծրագրերում պատահական մարդիկ չներառվեն։ Դրա պատճառով բյուրոկրատիան աճեց, իսկ իշխանության վարկանիշն ընկավ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. ՀՀ իշխանությունն անցել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլին` փաստացի ձախողելով կարանտինային շրջանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Մայիսի 4-ից մասամբ չեղարկվել են տնտեսական գործունեությանն ու մարդկանց տեղաշարժին առնչվող սահմանափակումները։

Մասնավորապես չեղարկվել են տեղաշարժման թերթիկները, բացվել միջմարզային ճանապարհները և բոլորն ազատ տեղաշարժի իրավունք են ստացել։ Միևնույն ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, պահպանվում է հանրային տրանսպորտի աշխատանքի արգելքը։

Հակոբյանի խոսքով` աշխարհում այսօր համավարակի հետ կապված վարքի երկու մոդել կա։ Մեկը հիմնված է ԱՀԿ–ի խորհուրդների վրա և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումներ է ենթադրում, ինչը պահպանում է երկրների մեծ մասը։

Երկրորդը տնտեսական գործունեության նվազագույն սահմանափակումներ է ենթադրում, օրինակ` ինչպես Շվեդիայում և Բելառուսում (մասամբ էլ` Նիդեռլանդներում)։ Այս երկրներն ընտրել են վարակի կոնկրետ օջախների դեմ պայքարի ճանապարհը` առանց համընդհանուր կարանտինային ռեժիմ կիրառելու։

«Բոլոր երկրները խնդրի առաջ են կանգնած։ Անհրաժեշտ է ընտրել չարյաց փոքրագույնը։ Կորոնավիրուսի հետ կապված խնդիր կա (թեկուզև ոմանք պնդում են, թե խնդիրն ուռճացված է), և այն լուծել է պետք։ Մյուս կողմից` առկա է տնտեսությունը պահպանելու հարցը։ Եվրոպական մի շարք երկրներ խիստ սահմանափակումների պատճառով կարողացան հաղթահարել հիվանդության պիկը։ Նրանք դա արեցին` նախքան առողջապահական համակարգը կդադարեր կառավարել հիվանդների հոսքը», – ասաց Հակոբյանը։

Այս երկրները սկսեցին աստիճանաբար հանել տնտեսական սահմանափակումները։ Սակայն Հայաստանի դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ արդյունքների է երկիրը հասել 1.5 ամսվա կարանտինային  ռեժիմից ու տնտեսական գործունեության սահմանափակումներից հետո։ Հակոբյանը կարծում է, որ այն զրկանքները, որոնք կրեց բնակչությունը և այն տնտեսական վնասները, որոնք եղան, չարդարացրին իրենց։

Ներկայիս միտումները հաշվի առնելով` դժվար է խոսել այն մասին, որ իրավիճակը վերահսկվում է։  Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում կարանտինն անարդյունավետ էր։

«Այն այնքան խիստ չէ, որ թվերը (օրական հաստատված դեպքերի քանակը, – խմբ.) նվազեին։ Ոչ ոք չի ասում, որ մենք անցել ենք պիկը։ Սակայն բոլորը խոսում են այն մասին, որ երկրում ծանրագույն սոցիալ–տնտեսական ճգնաժամ է։ Եվ բոլորը դա տեսնում են», – նկատեց Հակոբյանը։

Ըստ նրա` մարդկանցից շատերը պարզապես կկանգնեն աշխատանքը կորցնելու խնդրի առաջ, քանի որ առաջիկա ամիսների կամ տարվա կտրվածքով նրանց արածը պարզապես ոչ մեկին պետք չէ։  Խոսքը միայն զբոսաշրջության ոլորտի և հյուրանոցային գործի մասին չէ։

Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն

Կորոնավիրուսի տարածման վտանգի պահպանման պայմաններում Հայաստանը փաստորեն «շվեդական մոդելի» է անցնում. պատասխանատվությունը տեղափոխվում է քաղաքացիների ինքնագիտակցության վրա։

«Ընդ որում` այդ մոդելին անցում ենք կատարում կտրուկ, առանց նախորդ քայլերից արդյունք ստանալու, բայց տնտեսության մեջ կորուստներ տալով։ Այժմ էլ «հիբրիդային» մոդել է լինելու, որը կորոնավիրուսին զուգահեռ կյանք է ենթադրելու», –ասաց Հակոբյանը։

Այս ամենը զգալիորեն ազդել է իշխանության վարկանիշի վրա։ Ամեն դեպքում գործողությունների հստակություն չկա, չկա ճգնաժամային լավ մենեջմենթ։ Հայաստանում քչերը հասկացան, թե կոնկրետ ովքեր կարող են օգտվել պետության աջակցությունից։

«Մեխանիզմի բարդության և ծրագրերը մասնատելու պատճառով հսկայական գումարներ ցրվեցին, կորցրին արդյունավետությունը», – նշեց Հակոբյանը։

Ավելին` իշխանությունը չի ցանկանում լսել այն մարդկանց, որոնք նման կառավարման մեծ փորձ ունեն, անկախ նրանից, թե որ իշխանության օրոք են նրանք աշխատել։

Մարդիկ դժգոհ են այս ամենից, ինչը, ըստ փորձագետի, կանդրադառնա իշխանության վարկանիշի վրա։ Իսկ դա իր հերթին կազդի քաղաքական նոր օրակարգի ձևավորման վրա, թեև ընդդիմադիր բևեռները դեռ ամբողջությամբ չեն ձևավորվել։

Կորոնավիրուսի քանի դեպք կունենանք, եթե այս միտումը պահպանվի. նախարարի կանխատեսումը

1207
թեգերը:
Վիգեն Հակոբյան, տնտեսություն, կորոնավիրուս, Հայաստան, Արտակարգ դրություն, կարանտին
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1509)
Ըստ թեմայի
«Պայթյուն» հետո կլինի․ ինչպես է կորոնավիրուսը ազդում Հայաստանի տնտեսության վրա
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

276
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

276
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

121
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

121
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0