00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը. Փաշինյանի ուղերձը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայերս հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. 75 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Հաղթանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Президент Армен Саркисян с супругой Нунэ Саркисян в гостях у Гоар Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

«Հաղթանակը ձեռք է բերվել մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ: Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման և որպես հետևանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին»,–իր ուղերձում ասել է վարչապետը։

Նրա խոսքով` հազարավոր հայեր մարտնչում էին եվրոպական երկրների դիմադրության շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կյանք դրեց հաղթանակի զոհասեղանին: Ընդամենը քառորդ դար առաջ ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար, ըստ Փաշինյանի, դա աներևակայելի մեծ թիվ էր, որը համեմատելի էր միայն մեծ տերությունների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ բնավ տեղի չէին ունեցել:

Փաշինյանը նշել է նաև, որ այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, բայց նաև հպարտանում` մեր նախնիների հերոսությամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ այն բարձրագույն պարգևին, որը տրվում էր բացառիկ սխրագործությունների համար:

Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին. Փաշինյանը պապիկի լուսանկարն է հրապարակել

Առանձնահատուկ պարծանքի է արժանի նաև հաղթանակի համար Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի զավակների և հատկապես Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նյութական ավանդը:

«Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության և արժանապատվության համար»,–ասել է Փաշինյանը:

Командующий Одесским военным округом Герой Советского Союза генерал-полковник Амазасп Хачатурович Бабаджанян объезжает парадные расчёты (9 мая 1965). Москва - Sputnik Արմենիա
Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

Նրա խոսքով` զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար:

Շուշիի ազատագրումը, ըստ Փաշինյանի,  ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության առհավատչյան: Վարչապետն ասում է` այսօր ևս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար:

Փաշինյանն իր ուղերձում նշել է նաև, որ պետք է հիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Սերգեյ Կոպիրկինը հաղթանակի 75–ամյակի առթիվ շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդներին

Նրա խոսքով` պետք է հիշենք Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին և կամքը։

Հիշեցնենք` մայիսի 9–ը Հայաստանում և Արցախում եռատոն է։ Հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի բանակի օրը։

Լրահոս
0