ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է իր պապի` Նիկոլ Փաշինյան ավագի լուսանկարը, որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը
«Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,–լուսանկարին կից գրել է վարչապետը։
Փաշինյանը երեկ խոսել էր պապի մասին` ասելով, որ ոչինչ չի հիշում, նույնիսկ իր հայրը չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ նա գնացել է պատերազմ։
Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց
Նրա խոսքով` պապիկից մնացել են հիշողություններն ու մի քանի խունացած լուսանկարներ։ Ըստ վարչապետի` իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչպես է պապը մահացել։ Մի փաստաթղթով մահացել է 1943 թվականին, մյուսով` անհետ կորել է։
Հիշեցնենք, որ այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակն է։