Էդմոն Մարուքյան

«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

853
(Թարմացված է 01:50 09.05.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի համար տարօրինակ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դահլիճում է եղել, բայց ծեծկռտուքի շարունակությունը չի կանխել։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook–ի ուղիղ եթերում անդրադարձավ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ուզում եմ որևէ մութ հարց չմնա, կետերով կներկայացնեմ ասելիքս»,– ասաց նա։

Մարուքյանը սկսեց պատմել, թե ինչու է ինքը ամբիոնից մոտեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։

«Ես ամբիոնի մոտ կանգնած` անդրադառնում էի Բաբկեն Թունյանի ձևակերպումներին: Այդ պահին Սասուն Միքայելյանն արձագանքեց, ու իմ ականջը ծակեց «հոպար» բառը, ասացի` մի ընդհատեք։ Նա վերցրեց սեղանին դրված շիշը, որ նետի ինձ վրա։ Հետո ես լսեցի տարբեր վիրավորանքներ` «գլուխդ կցխեմ» և այլն, և ես ասացի` թույլ չեմ տալու մեզ հետ այդպես խոսել։ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ և սկսեց առաջ գալ։ Որոշեցի ընդառաջ գնալ, ասել` թող ելույթ ունենամ։ Չէի սպասում, որ ինքը ինձ կխփի, հանկարծակիի եկա և չհասցրեցի անգամ երեսս թեքել, ու նա խփեց։ Ես էլ հասցրեցի ոտքով խփել։ Պատգամավոր Արտակ Մանուկյանը այդ ընթացքում հետևից խփեց գլխիս։ Հարվածը թույլ էր։ Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, բայց դրանից հետո Վահե Ղալումյանը հարվածեց դեմքիս, որն արդեն ուժեղ էր»,– պատմեց խմբակցության ղեկավարը։

Մարուքյանի խոսքով` ծեծկռտուքից հետո գնացել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կաբինետ։ Նիկոլ Փաշինյանն էլ է այնտեղ եղել։ Փաշինյանի հեռախոսով միասին նայել են ծեծկռտուքի տեսանյութը։ Այնուհետև վարչապետն ասել է` ես գնամ, զանգեր ունեմ, հետո հետ կգամ։

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ

Մարուքյանին մտահոգել է, որ խորհրդարանում հարվածել են խմբակցության ղեկավարին, ու այդ երևույթը քաղաքական պատասխան չի ստացել։

«Սրանից արատավոր բան չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր լինել։ Մի այլ արատավոր բան էլ ասեմ։ Ասենք` իմ ու Սասուն Միքայելյանի միջև վեճ է առաջացել, մյուսները պիտի գան, ազատեն, չէ՞, բայց ի՞նչ է տեղի ունենում. մյուսները ով ոնց հասցնում է, առիթից օգտվում է, մեկը ծիծաղում է, մյուսը` հետևից խփում»,– նշեց նա։

Խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ ամբողջ ծեծկռտուքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է դահլիճում, բայց չի արձագանքել։

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ, որը սկսվեց այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում: «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը շիշը ժամանակին հեռացրեց: Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության, ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

853
թեգերը:
Սասուն Միքայելյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քեռյան. «Խորհրդարանում ծեծկռտուքը, որքան էլ տարօրինակ թվա, «ժողովրդավարական» երևույթ է»
ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Աննա Հակոբյանը դուստրերի հետ

Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

303
(Թարմացված է 23:18 25.07.2021)
Աննա Հակոբյանի հետ լուսանկարներում դուստրերից երկուսն են։ Ընտանիքի մյուս անդամները չեն երևում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook–ի էջում տոնական լուսանկարներ է հրապարակել դուստրերից երկուսի հետ: 

«Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»,–լուսանկարին կից գրել է Հակոբյանը։

Ամենայն հավանականությամբ`Աննա Հակոբյանը և դուստրերը մասնակցել են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնողի») հարսանյաց հանդեսին:

Հարսանիքի քավորը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանը երեկ ամուսնացել է։ Նրա հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Երևանի «Դվին» ռեստորանային համալիրում։

«Բա ես պետք է ճոխ անեմ, հո դո՞ւ չէիր անելու». Ծառուկյանը` որդու հարսանիքի մասին

303
թեգերը:
Հայկ Սարգսյան, հարսանիք, Լուսանկար, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
«Հեռախոսը վերցրել եմ և ջնջել հոլովակը». Հայկ Սարգսյանը խոսել է աղմկահարույց միջադեպի մասին
Ո՞վ է Հայկ Սարգսյանի նշանածը․ մանրամասներ
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Արխիվային լուսանկար

COVID-ը բացասաբար է ազդում ինտելեկտի վրա․ հետազոտություն

24
(Թարմացված է 22:52 25.07.2021)
Վարակից հետո վերջնականապես վերականգնվելու գործընթացը կարող է ամիսներ տևել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ COVID-19–ը հաղթահարած մարդկանց մոտ կարող է նկատվել ինտելեկտի մակարդակի զգալի նվազում։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք զբաղվում են մարդկանց ճանաչողական ունակությունների վրա կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրությամբ: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The Lancet պարբերականում։

Ընդհանուր առմամբ` փորձարկումներին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ, որոնցից 12 հազարը COVID են տարել: Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, արհեստական շնչառական սարքերին միացված հիվանդների մոտ հետագայում նկատվել է ճանաչողական ունակությունների նվազում:

Մասնագետների խոսքով ՝ ճանաչողական ֆունկցիաները կարող են վերականգնվել ամիսներով։

Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են

24
թեգերը:
բժիշկ, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչ պետք է իմանալ «Դելտա» մանրէահիմքի մասին, և երբ Հայաստանը կբախվի COVID-19–ի 4-րդ ալիքին
«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար