Փաշինյանն ու Պուտինը

Նիկոլ Փաշինյանը խոսեց պապի, կորոնավիրուսի, տոնական օրվա, վարչապետ լինելու ու ՌԴ–ի մասին

338
(Թարմացված է 12:46 09.05.2020)
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանն ու պատասխանել մի շարք հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով տուժել է միջազգային համագործակցությունը, որովհետև ոչ ոք պատրաստ չէր այս իրավիճակին։

«Հիմա կարևոր է վերականգնել միջազգային համագործակցության մթնոլորտը, քանի որ համավարակի պատճառով կա բացասական էֆեկտ։ Միջազգային համագործակցությունը փոխվել է, և մենք չունենք մեր գործընկերների հետ նախկին շփումները։ Մենք պետք է աշխատենք վերականգնել դա»,– «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ մինչ կորոնավիրուսը Հայաստանը տնտեսական լավ ցուցանիշներ ուներ, բայց կորոնավիրուսը հարվածեց տնտեսությանը։

«Այժմ մենք աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։ Ավելի քան միլիոն մարդ արդեն աջակցություն է ստացել կառավարությունից։ Կարծում եմ` դեռ կարողանում ենք հաղթահարել ճգնաժամը։ Իհարկե, Հայաստանում կա լարվածություն, բայց սոցիալական ճգնաժամ դեռ չկա։ Իմ հաշվարկով` մենք դեռ մեկ տարի էլ կապրենք համավարակի պայմաններում։ Ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսությունն է ռեցեսիոն փուլում հայտնվել։ Կարևոր է, որ մարդասիրական ճգնաժամ չլինի»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին, ապա, ըստ Փաշինյանի, Հայաստանում վաղը` մայիսի 9-ին, օրը կնշվի հատուկ պայմաններում` 208 վետերաններին մեծարելու միջոցառումներ կանցկացվեն, ինչպես նաև ավիաշքերթ կկազմակերպվի։

Հաղորդավարը հետաքրքրվեց նաև Փաշինյանի պապով, որը մասնակցել է պատերազմին։

«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ նրանից մնացել են մի քանի խունացած լուսանկարները։

Ըստ վարչապետի` իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչպես է պապը մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականն, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է։

«Ինձ բախտ չի վիճակվել շփվել նրա հետ, բայց ես հպարտ եմ, որ կրում եմ նրա անունը»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ մեր երիտասարդությունն ամեն օր է շփվում այդ պատերազմի հերոսների հետ, որովհետև Երևանի գլխավոր պողոտաներից մեկը կոչվում է մարշալ Բաղրամյանի անունով, մյուսը` մարշալ Բաբաջանյանի, երրորդը` ադմիրալ Իսակովի։ Երկրում բազմաթիվ հուշարձաններ կան նրանց պատվին։

Փաշինյանը խոսեց նաև Ռուսաստանի մասին` նշելով, որ ՌԴ–ն Հայաստանի թիվ մեկ գործընկերն է, տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորը։

«Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվում է զարգացնել հարաբերությունները բոլոր հարթություններում։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի աճել»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին, ապա ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ այդ կառույցն առանց մաքսատուրքի ապրանք արտահանելու միջոց է, ինչը կարևոր գործոն է Հայաստանի համար։ Երկրի գլխավոր նպատակն է հարաբերությունները զարգացնել բոլոր անդամ երկրների հետ։

Նա խոսեց նաև վարչապետի աշխատանքի բարդությունների մասին։

«Վարչապետի աշխատանքում անկանխատեսելիություն շատ կա, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսը։ Պետք է պատրաստ լինես ամեն ինչի։ Պետք է պատրաստ լինես աշխատել 24 ժամ, որովհետև կարող է գիշերվա ուշ ժամին կարևոր զանգ հնչել»,– նշեց նա։

Փաշինյանի խոսքով` վարչապետը պետք է կարողանա հանգստանալ աշխատանքի ժամանակ։

338
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1026)
Ըստ թեմայի
Փաշինյանի որոշմամբ նոր հանձնաժողով է ստեղծվել. Աղաջանյանը մանրամասներ է հայտնում
«Սա իմ քաղաքական թիմի ամենամեծ պարտությունն է հեղափոխությունից հետո». Փաշինյան
Փաշինյանը զանգել է Հռոմի պապին. ինչի՞ց են խոսել վարչապետն ու քահանայապետը
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

5
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից, կամ հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբար. նրանց մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս են համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի  դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին Բուզովան արժանի է։

Այս զույգի հարաբերությունները ռուսական շոու-բիզնեսում ամենաքնննարկվողներից են։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում, դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ» , կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը տեղադրել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Հետո, որոշ ժամանակ անց, նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ՝ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև անձնական հիասթափությունը։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ ուժեղ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ էր ունենում։ Արտիստի խոսքով՝ ինքը ուժգին սիրահարված էր Վալերիային, անգամ պատրաստվում էր առաջարկություն անել նրան, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ ահավոր հունից հանում էր»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշընի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը հեռու գնացող շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

5
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

8
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

8
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները