00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համավարակի հետքերով. բիզնես կենտրոններում վարձակալները հրաժարվում են իրենց տարածքներից

© Sputnik / Aram NersesyanСеверный проспект
Северный проспект - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի բիզնես կենտրոններում, անկախ զեղչային և դեպոզիտային համակարգից, փոքր ընկերություններն ազատում են գրասենյակները։ Բիզնես կենտրոնների ղեկավարները պատմել են, թե որ ոլորտների ներկայացուցիչներն են ստիպված հեռանում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ միայն մարդկանց առողջական վիճակի վրա, այլև բարեկեցության։ Փակ սահմանների, տրանսպորտի խնդրի, Հայաստանում գործող սահմանափակումների պատճառով տարբեր բիզնես ոլորտների ներկայացուցիչների մոտ` սկսած զբոսաշրջությունից, վերջացրած շինարարությամբ, ֆինանսական լուրջ խնդիրներ են ծագել, իսկ մի քանիսը պարզապես փակվել են։ Գործունեությունը դադարեցրած ընկերությունները, բնականաբար, ազատել են զբաղեցրած տարածքները բիզնես կենտրոններում, որոնք ևս ֆինանսական վնասներ են կրել։ Սակայն կան ճկունություն ցուցաբերած ընկերություններ, որոնք այլընտրանքային լուծումներ են գտել։

Сотрудник клиники проверяет биоматериал пациентов на наличие коронавируса - Sputnik Արմենիա
«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Այսպես` «Չիլի» զբոսաշրջային ընկերությունը որոշել է գրասենյակը կիսել մեկ այլ ընկերության հետ, չնայած այն իր մրցակիցն է։ Ստեղծված իրավիճակում, երբ բիզնեսը չի աշխատում, վարձակալության համար վճարելը դժվար է, իսկ վարձավճարը կիսելն օպտիմալ որոշում կլիներ։ Միևնույն ժամանակ, արտաքին տուրիզմով զբաղվող «Viva Tour» ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը։ Ընկերության տնօրեն Նունե Հակոբյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը վերլուծելուց հետո որոշվել է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, քանի որ առաջիկա երկու տարիների ընթացքում զբոսաշրջային ոլորտը հազիվ թե զարգանա։ Ընկերությունն արդեն ազատել է տարածքը բիզնես կենտրոններից մեկում։

Ինչպես պարզվեց` նման ընկերությունները քիչ չեն։ «Ցիտադել» բիզնես կենտրոնից հեռացել են երկու ընկերություն, որոնցից մեկը զբաղվում էր բեռնափոխադրումներով, իսկ մյուսը կոսմետիկ միջոցների ցանցի ներկայացուցչություն էր։ Որոշ ընկերություններ, հաշվի առնելով նրանց աշխատանքային դժվարությունները, 20-25 տոկոս զեղչ են տրամադրել վարձավճարների համար, իսկ կրթական ծրագրերով զբաղվող ընկերությունների համար` հետաձգել մուծումները։

«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

«Ազիմուտ» բիզնես կենտրոնից ընկերություններ դեռ չեն հեռացել, քանի որ տնօրինությունը վարձակալների մի մասին 50 տոկոս զեղչ է տրամադրել։ Խոսքը սահմանափակ պայմաններում գործող ընկերությունների մասին է։ Այն ընկերությունները, որոնք շարունակում են աշխատել, զեղչեր չեն ստացել, իսկ, օրինակ, բիզնես կենտրոնի նկուղային հարկում գործող փաբից պարապուրդի ողջ ընթացքի համար վարձակալության վճար չեն վերցնելու։

Производство шаров для рудных мельниц на медеплавильном заводе ACP, город Алаверди - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ

«Պարկ պլազա» բիզնես կենտրոնում գրեթե նույն պատկերն է։ Զբոսաշրջային ընկերությունները կամ շինարարության ոլորտում զբաղված ընկերություններն արդեն ազատել են գրասենյակային տարածքները, սակայն նրանց տեղը զբաղեցրել են սպասարկման ոլորտի ներկայացուցիչները։ Վարձակալների համար նաև այստեղ են զեղչեր արել. որքան մեծ է ընկերությունը, այնքան մեծ է զեղչի չափը։

«Փորձում ենք աջակցել փոքր բիզնեսին։ Անհրաժեշտության դեպքում հետաձգում ենք վարձավճարների մուծումը։ Չենք ուզում, որ մարդկանց կրճատեն», – ասաց կենտրոնի ներկայացուցիչը։

Երևանի սրտում գտնվող ևս մի քանի բիզնես կենտրոններ ներկայացրին մեզ պատկերը` միևնույն ժամանակ խնդրելով չհրապարակել իրենց անունները։ Այսպես, դրանցից մեկում փոքր ընկերություններին զեղչ են տրամադրել 50 տոկոսի չափով, իսկ խոշոր ընկերություններին այս արտոնությունը չի տրվել։ Այս բիզնես կենտրոնից երեք ընկերություն է հեռացել` շինարարական, զբոսաշրջային և կոսմետոլոգիական։ Մյուսում գրեթե ոչինչ չի փոխվել. փակվել է միայն տնական շոկոլադ վաճառող խանութը։ Այս բիզնես կենտրոնում գրասենյակային տարածքներ են զբաղեցնում մի բանկ և ՏՏ ընկերություններ, որոնք շարունակել են աշխատել և ժամանակին վճարել են վարձերը։ Նրանց համար որևէ զեղչ չի արվել։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

Գրեթե բոլոր սեփականատերերն ասում են, որ մտադիր չեն նվազեցնել վարձավճարները, քանի որ ընկերությունների ազատած գրասենյակները նորերն են զբաղեցնում։ Որպես կանոն` զբոսաշրջային օպերատորների գրասենյակները զբաղեցնում են ծառայություններ մատուցող ընկերությունները։ Միևնույն ժամանակ, բիզնես կենտրոնների սեփականատերերը լուրջ ֆինանսական վնասներ են մատնանշում, ընդհուպ` մինչև եկամտի 50 տոկոս։ Այդ հանգամանքին, սակայն, նրանք նորմալ են վերաբերվում` տվյալ երևույթը դիտարկելով բիզնես ռիսկերի համատեքստում։

«Սա ֆորս մաժոր է և պետք չէ բողոքել։ Մենք հաստատ կկարողանանք կանգուն մնալ, իսկ այ փոքր բիզնեսը` հազիվ թե», – ասաց բիզնես կենտրոններից մեկի տնօրենը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանում մինչև մայիսի 14-ը արտակարգ դրություն է գործում։

Երկրում մեկ ամսով սահմանափակվել էին տնտեսական գործունեության որոշ տեսակներ, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցվել էր ավիահաղորդակցությունը։ Սակայն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի վերջին որոշման համաձայն` մայիսի 4-ից այս սահմանափակումները մեղմացվել են։

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Լրահոս
0