Կաշառք

Ամբիոնի վարիչը կաշառքով գնահատականներ է նշանակել. նրան կալանավորվել են

212
(Թարմացված է 16:19 07.05.2020)
ՀՀ քննչական կոմիտեն կաշառակերության հերթական դեպքն է բացահայտել կրթության ոլորտում: Այս անգամ բացահայտվել են ամբիոնի վարիչի արարքները:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:

Քննությամբ պարզվել է, որ տվյալ դասախոսը որոշակի գումարի դիմաց ուսանողներին դրական գնահատականներ է նշանակել կիսամյակային, կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դիմաց:

Ընդ որում, գումարը պահանջել և ստացել է միջնորդի միջոցով: Նրա միջոցով պայմանավորվել է ուսանողների հետ, իսկ ստացած կաշառքների մի մասը մատուցած ծառայության դիմաց տվել է միջնորդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Գուրգեն Խաչատրյանն աջակցե՞լ է կաշառք ստանալուն. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել  և խոստովանական ցուցմունք է տվել։

Ուսանողներից 8-ին էլ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

212
թեգերը:
կալանավորել, ՀՀ քննչական կոմիտե, Ուսանող, դասախոս, Վանաձոր, Կաշառք
Ըստ թեմայի
Գավառում տեղի ունեցած միջադեպերի մասնակիցներից 13-ը կալանավորվել են
54-ամյա տղամարդը կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների համար
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Հրայր Թովմասյան. արխիվային լուսանկար

Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

29
(Թարմացված է 10:35 03.06.2020)
Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ քվեարկեցին ՍԴ–ում փոփոխություններին առնչվող հանրաքվեն չեղարկելու մասին օրինագծի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելով` արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

29
թեգերը:
Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, հանրաքվե, ԱԺ, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին
Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»
Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի. վարչապետի պաշտպանը դատարանում ասաց` օրենքը կոպտորեն խախտվել է
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Mercedes–ների վթար Երևանում. կան տուժածներ

14
(Թարմացված է 09:51 03.06.2020)
Բախվել են 21–ամյա վարորդի Mercedes B Class և 27–ամյա վարորդի Mercedes C Class մեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 23։25-ի սահմաններում Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ադվին Մ-ի վարած Mercedes B Class մակնիշի և 27-ամյա Կոմիտաս Պ-ի վարած Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

14
թեգերը:
Երևան, ավտովթար, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Երևանի մերձակայքում. բախվել են Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ն  ու «06»-ը
Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է
Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է