Շինարարություն

Շինարարական աշխատանքների ծավալն աննախադեպ է. արտագնա աշխատանքի մեկնողները գործ կունենան

315
(Թարմացված է 12:12 07.05.2020)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշում է, որ այս տարվա շինարարական աշխատանքների ծավալն աննախադեպ է ինչպես քանակական, այնպես էլ ֆինանսական առումով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց, որ այս պահին 111 կրթական, մշակութային օբյեկտների կառուցման աշխատանքներ են տարվում։

«Այս տարի կառուցվելիք, վերակառուցվելիք 111 օբյեկտների 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի քաղշինը, իսկ 21-ինը կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,–ասաց Ղուլարյանը։

Նրա խոսքով` այս տարվա շինարարական աշխատանքների ծավալն աննախադեպ է ինչպես քանակական, այնպես էլ ֆինանսական առումով։

«Կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը...». Արայիկ Հարությունյանը կատակել է

Այսօր քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է ընդհանուր առմամբ 74 կրթական և մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներ։ Դրանցից մի մասն ավարտական փուլում է, իսկ մյուսները մինչև հուլիս ավարտին կհասցվեն։ Բացի այդ, 12 առողջապահական նշանակության օբյեկտներ են նախագծվում։ Շինարարական աշխատանքների մեկնարկը կազմակերպելու համար, ըստ Ղուլարյանի, քննարկումներ են սկսվել շինարարական կազմակերպությունների, անհատների հետ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ շինարարական աշխատանքներում ներգրավված են լինելու այն մարդիկ, որոնք պետք է այս սեզոնին արտագնա աշխատանքի մեկնեին, բայց կորոնավիրուսի հետևանքով չեն կարողացել։

Կառավարությունն ավելացնում է կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցային մահճակալները

315
թեգերը:
շինարարություն, աշխատանք, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի
Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»
Ո՞ւմ կարող են չվճարել արտակարգ դրության ժամանակ. ինչ է փոխվել Աշխատանքային օրենսգրքում
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

8
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

8
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
Էդմոն Մարուքյան

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

8
(Թարմացված է 12:20 26.05.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրեց խորհրդարանում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով՝ երբ իր վրա բռնություն գործադրեցին, Միրզոյանը որևէ պատգամավորի նախազգուշացում չտվեց կամ դուրս չհրավիրեց դահլիճից։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու, դիմակով խոսել-չխոսելու թեման գնալով թեժանում է։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանի այն հայտարարությանը, որ դիմակ չկրող պատգամավորները դուրս կհրավիրվեն դալիճից, շեշտեց` Միրզոյանը երկակի ստանդարտներ է կիրառում։

«Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դահլիճից դուրս չեք հրավիրում, 1 կամ 7 օրով նախազգուշացում չեք տալիս, որից հետո ՀՀ վարչապետը ելույթ է ունենում և արդարացնում է բռնությունը, դուք ծափահարում եք, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ կամ գոնե երևա անաչառ»,-ասաց նա։
Մարուքյանի խոսքով՝ չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության հետևից ընկնել, ակնարկելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերների ժամանակ, երբ սենյակում մենակ նստած է, ձևական դիմակ է կրում։

«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին

Մարուքյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է ներկայանա որպես կորոնավիրուսի մասին համազեկուցող և 47 անդամ պետություններում պետք է ներկայացնի, թե կորոնավիրուսով պայմանավորմած մարդու իրավունքները որքանով են խախտվել արտակարգ դրությունից ելնելով, մինչդեռ նա լռում է, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում:

«Ոտնահարվում է Սահմանադրությունը ԱԺ կանոնակարգ-օրենքի սխալ կիրառմամբ, հետևաբար դուք ինչպես եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու։ Կարծում եմ՝ այսուհետ վտանգված է ձեր զեկուցողի պաշտոնում հաստատվելու հարցը»,- ընդգծեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուշացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

ՀՀ առողջապահության նախարարը խոսել է աղմուկ հանած արցախյան լուսանկարի մասին

Մարուքյանը Միրզոյանի հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

8
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Պատգամավոր, սահմանադրություն, դիմակ, Մեղադրանք, Արարատ Միրզոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Փաստաբանի հարազատներին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ
ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»