00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած տղամարդուն հարկադիր բուժման կուղարկեն

© Sputnik / Asatur Yesayants Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн
 Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն ավարտել է քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ: Վերջին խոսքը կասի դատարանը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է «էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու գործով նախաքննությունը: Գործն ուղարկվել է դատարան՝ պատանդառուի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ:

Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր առջև մեկ խնդիր էր դրված». Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արթուր Թորոսյանը, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ–ի անդամ, 2020թ. հունվարի 8-ին ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ:

Իսկ հունվարի 23-ին, 14:30-ի սահմանում զենքով մտել է Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, կրակել առաստաղին, ապա անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` զենքի փողն ուղղել է ընդունարանի աշխատակցուհու կողմը և պահանջել իրեն ուղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Աշխատակցուհին հայտնել է, որ Քոչարյանի գրասենյակը փակ է, զինված տղամարդը բոլորին կրակելու սպառնալիքներով շարժվել է դեպի բիզնես կենտրոնի մարզասրահ և, զենքի փողն ուղղելով անվտանգության աշխատակիցներից մեկի ուղղությամբ, պահանջել է իրեն ուղեկցել Քոչարյանի գրասենյակ:

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Երբ շենքի աշխատակիցը տեղեկացրել է, որ տվյալ ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն են, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը:

Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնելով, որ վերջինս պատանդի կարգավիճակում է և պահանջել իր մոտ կանչել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Բացի այդ, նա հայտնել է, որ պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո, երբ կհանդիպի ու պատանդ կվերցնի Վ. Սողոմոնյանին ու կներկայացնի նոր՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին հանդիպելու պահանջ:

Родная тетя Артура Торосяна, устроившего стрельбу в Эребуни плаза, в его квартире (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ով է «Էրեբունի պլազա» ներխուժած Թորոսյանը. հարազատներն ու ծանոթները պատմել են նրա մասին

2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իսկ արդեն նախաքննության ընթացքում իրականացված դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Թ.-ն տառապում է «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, իսկ հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ա. Թ.-ին ճանաչվել է անմեղսունակ և անհրաժեշտ է համարվել նրան հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման ենթարկել:

2020թ. մարտի 21-ին դատարանի որոշմամբ Ա. Թ.-ն տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:

Մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նրա նկատմամբ հետագա բուժման հարցը կորոշվի արդեն դատաքննության արդյունքում:

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

Լրահոս
0