«Արմավիր» ՔԿՀ, արխիվային լուսանկար

Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը

345
(Թարմացված է 18:28 02.05.2020)
Հայաստանի ՔԿՀ–ներում ապրիլի ընթացքում կորոնավիրուս է արձանագրվել միայն մեկ անգամ, բայց վարակվել են այն աշխատակիցները, որոնք բանտարկյալների հետ շփում չեն ունեցել։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, և քաղաքացիներից շատերը հարկադիր ինքնամեկուսացման պատճառով քիչ է մնում` խելագարվեն։ Հիմա ավելի լավ ենք հասկանում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների հոգեկան վիճակը։ Իսկ ի՞նչ փոփոխություններ են եղել բանտարկյալների կյանքում այս ընթացքում։

Չեղարկվել են ժամադրություններն ու ծանրոցները

Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում բանտարկյալները «կրկնակի մեկուսացման» մեջ են հայտնվել. աշխարհի հետ միակ կապը, որը նախկինում պահպանվում էր փաստաբանների և հարազատների միջոցով, խզվել է։ Ընդ որում` մեկուսարաններում ծանրոցների և հանձնուքների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է, բարեկամների հետ ժամադրությունների արգելքին ավելացել են փաստաբանների այցելությունների սահմանափակումները։

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասում է, որ խստացումները պայմանավորված են կասկածյալներին, մեղադրյալներին և դատապարտյալներին կորոնավիրուսի ներթափանցումից պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Այս միջոցառումների շնորհիվ ապրիլին ՔԿՀ–ներում կորոնավիրուս է արձանագրվել միայն մեկ անգամ, ընդ որում` վարակվել են այն աշխատակիցները, որոնք բանտարկյալների հետ շփում չեն ունեցել։

«Ապրիլի 2-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, բոլորն անմիջապես հոսպիտալացվել են, ՔԿՀ–ում վիրուսը չի տարածվել։ Մյուս ՔԿՀ–ներում կորոնավիրուսի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել», – ասում է Մարտիրոսյանը։

Ազատություն և ազատության պահանջ

Կալանքի տակ գտնվող 20 քաղաքացի ապրիլի 15-ին ազատ արձակվեցին, քանի որ նրանց խափանման միջոցը փոխվեց։ Նրանք ՔԿՀ–ներից դուրս եկան կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում։ Հիմնականում խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

20 կալանավորներից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոցում» էին գտնվում, 9-ը` այլ ՔԿՀ–ներում։ Նշենք, որ դատախազները խափանման միջոցն ընտրելիս հաշվի են առնում նաև կալանավորների վարքը։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս խոսել են իրենց պաշտպանյալին ազատ արձակելու մասին։ Համապատասխան կոչով է հանդես եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։

Քոչարյանը 65 տարեկան է, և նա ռիսկային խմբում է։ Այժմ նախկին նախագահը գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ–ում, այս շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր։

Սկսվող բունտ

Համավարակի պատճառով դատական գործերի քննությունը հետաձգվում է, որոշ դեպքերում` անորոշ ժամանակով։ Այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել բանտարկյալների մի մասի շրջանում, որոնք կալանավորման օրվանից դատավճռի են սպասում։ Ապրիլի 22-ին 20 հոգի «Վանաձոր» ՔԿՀ–ում հացադուլ են հայտարարել։

Նույն օրը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի նիստում ասաց, որ իրեն են դիմել «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորների հարազատները։

«Բանտարկյալները հրաժարվում են բանտային սննդից, պահանջում են, որ չեղյալ հայտարարվի ծանրոցների ընդունման արգելքը», – ասաց նա։

Ապրիլի 23-ից հացադուլ է հայտարարել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ի բանտարկյալ Հայկ Սարգսյանը։ Սարգսյանի հացադուլը կորոնավիրուսի համավարակի հետ կապ չունի. բանտարկյալը պահանջում է ուսումնասիրել իր քրեական գործը։ Սակայն արտակարգ դրության ռեժիմի օրերին յուրաքանչյուր այդպիսի քայլ ավելի մեծ ուշադրության է արժանանում։

345
թեգերը:
կալանավոր, Ռոբերտ Քոչարյան, «Նուբարաշեն» ՔԿՀ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Դատապարտյալին տարել են այլ խուց` քրեական ենթամշակույթ ունեցողների հետ «հարցերը լուծելու»
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Հայաստանում կալանքը սահմանափակող օրենք կընդունվի
Նախնական կալանքից 2 անձ ազատ է արձակվել. ՔԿՀ–ներում պայքարում են կորոնավիրուսի դեմ
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել
Նկոլ Փաշինյան

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

0
(Թարմացված է 15:26 02.06.2020)
Ալեքսանդր Մյասնիկովը խոսեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, ասաց, թե կորոնովիրուսն ինչ «նախասիրություններ» ունի, և անդրադարձավ Հայաստանին ու Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայտնի սրտաբան, Մոսկվայի Ժադկևիչի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան–Մինսկ տեսակապի ժամանակ ասաց, որ աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիք է սպասվում, բայց այն պակաս ագրեսիվ կլինի։

Նա նշեց, որ համավարակի սկզբի համեմատ վիրուսի ագրեսիվությունը հիմա էլ է նվազել։ Փորձը ցույց է տվել, որ այն տևում է երեք ամիս, 1.5 ամիս տարածվում է, հետո անկում է ապրում։ Միևնույն ժամանակ Մյասնիկովն ընդգծեց, որ կորոնավիրուսը որոշակի գենդերային, տարիքային և ռասայական «նախասիրություններ» ունի։ Ավելի շատ մահանում են տղամարդիկ, քան կանայք, ծերերի համար ավելի վտանգավոր է, քան երեխաների, իսկ լատինամերիկացիներն ու աֆրոամերիկացիներն ավելի հաճախ են հիվանդանում։

«Մեր փորձը ցույց է տվել, որ ամենածանր հիվանդները կովկասցիներն ու ասիացիներն են։ Եթե մենք կովկասցու ազգանունով տարեց մարդ ենք տեսնում, հասկանում ենք, որ նրան պետք է ուշադիր հետևել», –ասաց նա։

Այդուհանդերձ, նա չկարողացավ ասել, թե ինչու է հարևան երկու երկրներում` Հայաստանում և Վրաստանում, հիվանդացության հետ կապված իրավիճակը խիստ տարբեր։ Նա բերեց ամերիկյան Ֆլորիդա և Նյու Յորք նահանգների օրինակը, որոնցից առաջինում տարեցները շատ են, բայց հիվանդության հետ կապված իրավիճակը նորմալ է, իսկ երկրորդում` ծայրահեղ բարդ։ Սակայն Մյասնիկովը չբացառեց, որ Վրաստանում խիստ կարանտինն է դրական արդյունք տվել։

Բժիշկն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վարակվելու թեմային։

«Անկասկած, նրանց պաշտպանել են և փորձել են զերծ պահել կորոնավիրուսից։ Հավանաբար դիմակներ են կրել, հատուկ խոհարարներ և հավաքարարներ վերցրել, չէ՞ որ փողոցից որևէ մեկին մոտ չեն թողել, որտե՞ղ են նրանք վարակվել։ Անբացատրելի է», – ասաց նա։

Մյասնիկովը բերեց Ժադկևիչի անվան հիվանդանոցի օրինակը, որտեղ կորոնավիրուսով է վարակվել բժիշկների 20%–ը։ Ըստ նրա` երբեմն մարդիկ նույն ափսեից են ուտում, սակայն մեկը հիվանդանում է, իսկ մյուսը չի վարակվում։ Կան դեպքեր, երբ նրանք նույն անկողնում են քնում, նրանցից մեկը հիվանդանում է, մյուսը` ոչ։

Այս համատեքստում բժիշկը կարծում է, որ հիվանդությունը պետք է մի քանի տարի ուսումնասիրվի լիարժեք հասկանալու համար, թե ինչպես է այն տարածվում, ովքեր են ավելի շատ վարակվում։

Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա, նրա համոզմամբ, առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստումներ չեն լինի։ Իսկ եթե նույնիսկ լինեն, բժիշկը խորհուրդ չի տալիս առայժմ պատվաստվել, քանի որ հայտնի չեն կողմնակի ազդեցությունները։

Նշենք, որ հունիսի 2-ի դրությամբ Հայաստանում COVID-19–ի բացահայտված դեպքերի թիվն ավելացել է 517–ով և հասել 10009–ի։ Մեկ օրում բուժվել է ընդամենը 25 մարդ, բուժվածների ընդհանուր թիվը 3427 է։ Բուժում է ստանում 6368 մարդ, երկրում ընդհանուր առմամբ 59917 թեստավորում է անցկացվել։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Տավուշում. կա մեկ զոհ

15
(Թարմացված է 15:04 02.06.2020)
«Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում շրջված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայում երկու անձ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վթարի մասին տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ստացել է ժամը 13:04-ին։

Ըստ ստացված տվյալների՝ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, շրջվել է  ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին մեքենայում երկու անձ են եղել։ Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը հոսպիտալացվել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած անձը ՊՆ–ին պատկանող «Լեռնային Հայաստան» հանգստյան տանն աշխատելիս է եղել որպես բանվոր։

15
թեգերը:
Դիլիջան, Վիրավոր, Զոհ, ավտովթար, Տավուշ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն