00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանի փաստաբանները պատասխանել են Փաշինյանի խոսնակին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբաններն անթույլատրելի ու զարհուրելի են համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով զրպարտչական տեղեկությունների տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել, որով պատասխանել են ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի` օրեր առաջ արած հայտարարությանը:

Ըստ փաստաբանների` խոսնակի հայտնած տեղեկություններն այն մասին, որ Վանեցյաննը առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող փայաբաժինը, որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը»,- ասված է Վանեցյանի ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Փաստաբանները խոստանում են իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ լինել Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը: Նրանք քաղաքացիական հայց կպատրաստեն ու կներկայացնեն դատարան:

«Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»,- նշում են նրանք:

Гарик Керян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

Հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ վարչապետի մամուլի խոսնակն այդ կերպ նաև վարչապետի «ցուցումն» է փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Հիշեցնենք` ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Ապրիլի 29-ին Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը` նշելով, որ Մանե Գևորգյանի հայտարարության դրդապատճառը մեկն է` հանրության ուշադրությունը շեղել երկրի իրական խնդիրներից։ 

Լրահոս
0