Գուրգեն Խաչատրյան

Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների տներն ու գրասենյակները

480
(Թարմացված է 22:09 30.04.2020)
Սա արդեն իսկ Գագիկ Խաչատրյանի որդիների տան խուզարկության երկրորդ դեպքն է` երկու ամիս առաջ նույնպես խուզարկություն էր իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այս պահին խուզարկություններ են տեղի ունենում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բնակարաններում, ինչպես նաև գրասենյակներում։ Sputnik Արմենիային հայտնեցին Խաչատրյանների փաստաբանական խմբից։

«Առաջին խուզարկությունը եղել է դեռ փետրվարի 19–ին։ Սա արդեն խուզարկման երկրորդ դեպքն է»,– ասացին Խաչատրյանների փաստաբանական խմբից։

Ի դեպ, փաստաբանական խումբն անօրինական է համարում այս խուզարկությունը։

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խուզարկության ընթացքում Ոչինչ չի հայտնաբերվել, նրա խոսքով` հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։ Սարգսյանը նշեց, որ այս  խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարել էր, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին երեկ` ապրիլի 29-ին, ծանուցագիր է ուղարկվել քննչական մարմին ներկայանալու համար։ Ըստ պաշտպանների` ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։

Հավելենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Իսկ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

480
թեգերը:
խուզարկություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գագիկ Խաչատրյան, Գուրգեն Խաչատրյան (Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ), UCom ընկերությունը
Ըստ թեմայի
Ucom–ի բաժանորդներին վտանգ չի սպառնում. ո՞վ է ընկերության տնօրենը
Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել
Ucom–ը նամակ է ուղարկել աշխատակիցներին
Խանութ

Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը

11
(Թարմացված է 17:36 25.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի նախազգուշացրել էր, որ կկիրառվեն խիստ միջոցներ ՝ սանիտարական ռեժիմը խախտողների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի որոշման համաձայն` 1 օրով չեն աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտներ։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«ՀՀ պարետի որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում ,իսկ 30-ը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Երևանում կասեցված օբյեկտների թվում կան և շատ ճանաչվածները, ինչպիսիք են «Դռագոն Գարդենը»,  «Կասկադ Շոկոլատերիան»,«Վայն Ռեփաբլիկը» և այլն։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանվել Մելիքյանի խոսքով՝ նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Կան մի քանի խախտումներ. կամ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

Հիշեցնենք, որ կիրակի օրը, ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սանիտարական ռեժիմի ցանկացած խախտում  խստորեն պատժվելու է:

11
թեգերը:
կարանտին, խանութ, պարետ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

7
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

7
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ