00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցТабачная фабрика
Табачная фабрика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մամուլն ու սոցիալական կայքերը փորձում են կռահել՝ ով է ապօրինի բիզնեսի իրական տերը:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանյան ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերն արդեն մի քանի օր է` փորձում են գլուխ հանել հայաստանյան բիզնեսի հերթական գլուխկոտրուկից: Այս անգամ խոսքը մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված 40 տոննա ծխախոտի մասին է:

Пепел сигареты - Sputnik Արմենիա
Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում էր ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ հայտարարելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

ԱԱԾ-ն Իրանից 4,2 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել Արցախում. տեսանյութ

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Մինչդեռ ռուսաստանյան ոչ պաշտոնական աղբյուրներում այդ ընթացքում նորանոր փաստեր ի հայտ եկան: Օրինակ` «Бойлерная» Տելեգրամ-ալիքը, ԱԴԾ-ին հղում անելով, հայտնեց, որ օդային ճանապարհը մշտապես եղել է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ առաքումների հիմնական ուղին, քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ցամաքային սահման չունեն:

Հայաստանում երբ եվ որտեղ կարգելեն ծխելը - Sputnik Արմենիա
Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել

Աղբյուրի պնդմամբ` միայն վերջին տարիներին կեղծ իրավաբանական անձանց միջոցով այդ ճանապարհով շուրջ 100 տոննա ծխախոտ է արտահանվել: Իսկ 2018թ-ին միայն Կրասնոդարի օդանավակայանում 33 500 ծխախոտ է առգրավվել:

Մաքսանենգ ծխախոտի թեման այսօր էլ դեռ շարունակում է ծխալ՝ տեղափոխվելով հայաստանյան մամուլ: Լրատվամիջոցները փորձում են բացահայտել ծխի հետևում թաքնված իրական մեղավորներին ու ապօրինի բիզնեսի իրական տերերին:

Սոցիալական կայքերում առկա տեղեկությունների համաձայն` դրա հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը, սակայն, հերքեց այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ այդ բիզնեսի հետ ոչ մի առնչություն չունի:

Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ ՊԵԿ-ը ևս ստիպված եղավ միջամտել բարձրացած աղմուկին: Բացի այն, որ հայտարարվեց, թե բեռը բոլոր կարգերի պահպանմամբ գրանցված է եղել, ասվեց նաև, որ բեռի նշանակման երկիր նշված է եղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ «Ընդ որում` թե՛ հայտարարագրում և թե՛ բեռնագրում որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Այլ կերպ ասած՝ բեռը նախ պիտի ցամաքային ճանապարհով ՌԴ-ից գնար Ղազախստան, ապա Ուզբեկստան, որտեղից արդեն՝ Աֆղանստան:

Граждане Армении и Ирана пытались провезти наркотики - Sputnik Արմենիա
Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում

Կոմիտեն տեղեկացրեց նաև, որ ծխախոտի մի մասն առայժմ չի արտահանվել: «Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին»,- հայտնեց ՊԵԿ-ը:

Ծխախոտի իրական տերերի մասին մամուլի հրապարակումներին ՊԵԿ-ը գերադասեց չպատասխանել:

Բայց պաշտոնական պարզաբանումներն ի զորու չեղան մարելու խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունը:

Այսօր՝ ապրիլի 30-ին, խնդրի մասին հրապարակում արեց 4rd.am կայքը՝ հայտնելով, որ ծխախոտային մաքսանենգ բիզնեսի հետևում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, նրա գործընկեր Շուշանիկ Ներսիսյանն ու «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանը:

Կայքը Մաշադյանին անվանում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրը՝ նշելով, որ Խաչատրյանը թեև կալանավորված է, բայց «նրա կադրերը շարունակում են լավագույն ավանդույթները Նոր Հայաստանում»:

«Հրապարակ» օրաթերթն էլ իր հոդվածում նշում է, որ առգրավված ծխախոտը «Արմտաբակ» կամ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊ ընկերության արտադրանքն է: Իսկ այս ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին:

Նշենք, որ Sputnik Արմենիան ևս համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե ՌԴ-ում հայաստանյան ծխախոտի գործով զբաղվում է ԱԴԾ-ն, ապա նրանք թերևս կապ հաստատած կլինեն իրենց հայաստանյան գործընկերների հետ: ԱԱԾ–ի պատասխանը ստանալուն պես նորից կանդրադառնանք այս թեմային։

Լրահոս
0