00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Հայաստանի ատոմակայանն աշխատում արտակարգ դրության պայմաններում

© Sputnik / Aram NersesyanАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները քաղաքացիներին հորդորում են մնալ տանը, աշխատել առցանց, սովորել հեռավար, իսկ իրենք խոստանում են ապահովել էլեկտրականությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած` հայկական ԱԷԿ-ում ստեղծվել է օպերատիվ արձագանքման շտաբ, և ընդունվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիր։ Շտաբը հատուկ ուշադրություն է դարձնում նախամուտքին, ճաշարանին և ծառայողական սենյակներին։ Մասնավորապես նախամուտքում հատակին գծանշումներ են արված՝ սոցիալական հեռավորությունը ապահովելու նպատակով։ Կայանի ամբողջ կոլեկտիվին բաժանվել են COVID-19-ի վարակից պաշտպանվելու վերաբերյալ պրոֆիլակտիկ ուղեցույցներ։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը ստիպում են օրենքներ փոխել. ԱԺ-ն դեմ չէ

ԱԷԿ–ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումները սկսվում են նախքան կայան ժամանելը․ աշխատակիցներին ԱԷԿ բերող միկրոավտոբուսը փոխարինվել է ավելի մեծ տարողության ավտոբուսով, որում ուղևորները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։ Կայան ժամանելիս, նախամուտքում յուրաքանչյուր աշխատակից պարտադիր ջերմաչափվում է, և եթե աշխատակցի ջերմությունը 37-ից բարձր է, ապա նրան չի թույլատրվում մուտք գործել կայանի տարածք։ Հերթափոխի ընթացքում աշխատակիցները կրկին ջերմաչափվում են։

«Կարանտինի շրջանում արգելվում է այլ անձանց մուտքը ԱԷԿ-ի տարածք, բացի հաստիքային աշխատակիցներից, չեղարկվել են գործուղումները, աշխատող հերթափոխների համար սահմանվել է 12 ժամյա գրաֆիկ, իսկ բոլոր խորհրդակցություններն անցկացվում են ներքին կապի միջոցով՝ առանց անմիջական կոնտակտի։ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ բժշկական դիմակ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ»,– նշում է ԱԷԿ-ի հերթափոխի պետ Արտակ Նավասարդյանը։

Նրա խոսքով` օրվա ընթացքում ախտահանվում են նաև սենյակներն ու տրանսպորտային միջոցները, վերջինները երբեմն մի քանի անգամ։ Բոլոր իրերը, որոնց հետ առնչություն են ունենում աշխատակիցները՝ հեռախոսներ, սեղաններ, դռների բռնակներ և այլն, պարտադիր մշակվում են ախտահանիչ նյութերով։ Մեծ կոլեկտիվում վարակի տարածման վտանգը նվազեցնելու, օպերատիվ անձնակազմի առավելագույն մեկուսացման համար ներդրվել են լրացուցիչ միջոցներ․ սահմանափակվել է մուտքը կառավարման վահանակի սենյակ, այսպես կոչված, ցերեկային հերթափոխի համար, լինի դա տնօրեն, գլխավոր ինժեներ, թե արտադրամասի պետ։

Первый танец - Sputnik Արմենիա
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում

«Դեռ մարտ ամսին որոշում ընդունվեց, որ աշխատակիցները, որոնք կարող են կատարել իրենց պարտականությունները տնից՝ անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի։ Շնորհիվ սանիտարական պրոֆիլակտիկ միջոցների, հայկական ԱԷԿ-ում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել։ Կայանն աշխատում է անվտանգ ռեժիմով ու շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել նախատեսված ծավալներով»,– ասում է ՀԱԷԿ-ի վարչատնտեսական բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը։

ՀԱԷԿ-ի տեխնիկ-օպերատոր Արմինե Մելիքյանը հիմա աշխատում է տնից՝ պահպանելով մեկուսացման բոլոր նորմերը։

«Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս արագ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, սակայն հիմա չափազանց կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ իրավիճակին, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, միևնույն ժամանակ՝ արժանապատվորեն կատարել աշխատանքը»,– ասում է նա։

Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները հորդորում են. «Մնա տա՛նը, աշխատիր առցա՛նց, սովորիր հեռավա՛ր, էլեկտրականությունը մենք կապահովենք»։

Նշենք, որ այժմ երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3-ը մենք ստանում ենք հայկական ԱԷԿ-ից։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 65-ով ու դարձել 1932

Լրահոս
0