Գավառի հիվանդանոցը դեպքից հետո

Գավառի հիվանդանոցի վրա հարձակվողները 500-ից ավելի են եղել. կա տեսագրություն

959
(Թարմացված է 18:43 29.04.2020)
Գեղարունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողներին հայտնել է, որ հիվանդանոցի վրա հարձակվել են մեծ թվով մարդիկ ու տարբեր մուտքերից, դրա համար էլ իրավիճակը հնարավոր չի եղել վերահսկել:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Մարտի 28-ին Գավառի Ազատության պողոտայում տեղի ունեցած հրաձգությունից հետո հիվանդանոց ներխուժած անձինք փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ: Գավառում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց երեկվա դեպքը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ես անձամբ, ոստիկանապետի հետ միասին, եղել եմ դեպքի վայրում, այսինքն՝ այնտեղ, որտեղ ժամեր առաջ եղել էին կրակոցները: Ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ» ,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը նշեց, որ հիվանդանոցի վրա հարձակվողները 500-ից ավելի են եղել, այդ իսկ պատճառով տեղում գտնվող ոստիկաններն ի զորու չեն եղել կանխելու տեղի ունեցած հանցագործությունը:

«Ականատեսների վկայությամբ` 500-ից ավելի են եղել, նաև տեսաձայնագրութունն է նման պատկեր տալիս: Իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ տարբեր մուտքերից միաժամանակ ներխուժել են՝ դռներն ու պատուհանները կոտրելով»,- ասաց նա:

Սանոսյանի տեղեկություններով` հարձակման մասնակիցները եղել են Գավառ քաղաքի ու Նորատուս գյուղի բնակիչներ:

Ի դեպ, Սանոսյանը հայտնեց նաև, որ հիվանդանոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Գավառում կատարված փոխհրաձգությունից 1.5 ժամ հետո:

Հիշեցնենք` ապրիլի 28-ի երեկոյան Գավառում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։

Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի պարանոցը կտրել։ Նշվում էր նաև, որ տեղում է եղել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Այսօր ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքի դրդապատճառները քրեական աշխարհի հետ առնչություն չունեն։ 

Դեպքից ամիսներ անց մեծահասակներն են որոշել հարցերը լուծել, և անչափահասներից մեկի կողմից Արմեն և Դավիթ Հայթյանները, իսկ մյուսի կողմից` Զորիկ Պարոնիկյանն ու Վահե Ավետիսյանը, հանդիպել են իրար։ Արդյունքում հնչել են կրակոցներ, որոնց ժամանակ Զորիկ Պարոնիկյանն ու Վահե Ավետիսյանը մահացել են, իսկ Արմեն և Դավիթ Հայթյանները դեպքի վայրից փախուստի դիմելիս ավտովթարի ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։

Հենց նրանցից վրեժ լուծելու համար էլ հիվանդանոցի վրա հարձակվել է գազազած ամբոխը։

Հիշեցնենք նաև, որ եղբայրներն այժմ երևանյան հիվանդանոցներում են, նրանցից մեկին վիրահատել են։ Երկուսի վիճակն էլ ծանր է։

959
թեգերը:
հիվանդանոց, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), վենդետա, Սպանություն, Գավառ
թեմա:
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (24)
Ըստ թեմայի
Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից տուժածները տեղափոխվել են Երևան
ՀՀ ոստիկանապետը Գավառի հիվանդանոցում չի եղել. Ահարոնյանը մանրամասներ է հայտնել
Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից
Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին

Առաջնային է Շիրակում միասնականության պահպանումը. Պապիկյանը ներկայացրել է նոր մարզպետին

1
(Թարմացված է 13:40 26.01.2021)
Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հիմա առաջնային է Շիրակի մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Այս կարծիքը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այսօր Շիրակի մարզպետարանում համայնքապետներին և կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:

Նախարար Պապիկյանն ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի`Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք կա անելու: «2020-ը բարդ տարի էր: Արցախյան պատերազմից հետո այս պահին մեր ողնաշարը շտկելու, ոտքերի վրա ամուր կանգնելու պահն է: Մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների, մասնավորապես Գյումրու արտաքին տեսքի վերականգնման շարունակականության առումով: Չնայած 2020-ի խնդիրներին, բավական աշխատանք ենք կատարել մարզում և Գյումրիում: 2021-ին անելու ենք ամեն ինչ, որպեսզի ետ չմնանք մեր ծրագրերից»,-վստահեցրեց նախարարը:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց` 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի:

«Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի։ Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետներ, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալում եմ փոխհամագործակցություն: Ինչքան էլ 2020-ը ցավոտ էր, համոզված եմ`կհասնենք այն օրվան, որ 2021-ն ու հետագա տարիները կֆիքսենք որպես վերածննդի տարիներ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ` այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

 

1
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Շիրակի մարզ
ԵԽԽՎ

ԵԽԽՎ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը

7
(Թարմացված է 13:33 26.01.2021)
Վեհաժողովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:

Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է մոնիտորինգի հանձնաժողովի 2020 թ.-ի զեկույցի հիման վրա։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների ու այն պնդումների կապակցությամբ, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական, քաղաքացիական և մշակութային հուշարձանների նկատմամբ:

Վեհաժողովն ընդգծել է, որ բոլոր խախտումները պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։

Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայկական կողմի համար առավել կարևոր խնդիր է Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Նրանց մի մասին Բաքուն «ահաբեկիչներ» ու «վարձկաններ» է հայտարարել։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել՝ փորձելով ուշադրություն հրավիրել հայ գերիների հարցի վրա։

7