Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն

Գավառում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ. Թորոսյանն այցելել էր ԲԿ

599
(Թարմացված է 13:40 29.04.2020)
Նախարարը դատապարտեց կատարվածը` նշելով, որ հիմա իրենց հիմնական մտահոգությունը Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Գավառում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են Երևանի տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունն այսօր Գավառի հիվանդանոցում շրջայցից ու երեկ երեկոյան կատարված հարձակման հետևանքներին ծանոթանալուց հետ լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

На месте преступления (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Գավառի բժշկական կենտրոնը երեկվա միջադեպից հետո

Թե կոնկրետ քանի վիրավոր կա դեպքի հետևանքով, նախարարը հրաժարվեց հայտնել, բայց նշեց, որ նրանց մեջ կան այնպիսիք, ում կյանքը վտանգված է:

Եղբայրների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկին վիրահատել են. նոր մանրամասներ Գավառի դեպքից

Բժշկական անձնակազմից, ըստ Թորոսյանի, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Министр здравоохранения Арсен Торосян и губернатор Гегаркуника Гнел Саносян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն

«Մեր հիմնական մտահոգությունը Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է: Միանշանակ, դատապարտում ենք նման ցանկացած դրսևորում, հատկապես՝ բժշկական կենտրոններում, որտեղ փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից հարյուրավոր մարդիկ եկել են, որ հաշիվներ պարզեն, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ այլ քաղաքացիներ»,- ասաց նախարարը։

На месте преступления (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Գավառի բժշկական կենտրոնը երեկվա միջադեպից հետո

Թորոսյանը հայտնեց, որ բուժսարքավորումները, բարեբախտաբար, հարձակման հետևանքով չեն վնասվել: Քանի որ հիվանդանոցում իրականացվում են ծննդօգնության, հեմոդիալիզի ծառայություններ, բուժսարքերի վնասվելու դեպքում հետևանքները բուժվող հիվանդների համար, Արսեն Թորոսյանի գնահատմամբ, շատ ավելի ողբերգական կարող էին լինել:

На месте преступления (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Գավառի բժշկական կենտրոնը երեկվա միջադեպից հետո

Ինչ վերաբերում է հիվանդանոցի պատերին, դռներին, պատուհաններին ու սանհանգույցներին հասցված վնասներին, նախարարը նշեց, որ դրանք արագ կվերականգնվեն՝ հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։

На месте преступления (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Գավառի բժշկական կենտրոնը երեկվա միջադեպից հետո

Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ավերածություններ արել այնտեղ և վնասել  վիրավորներից երկուսին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են հետքեր:

Министр здравоохранения Арсен Торосян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар
© Sputnik / Asatur Yesayants.
Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն

Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկը և Արա Բանդուրյանը:

599
թեգերը:
Վիրավոր, Արսեն Թորոսյան, Ծեծկռտուք, հիվանդանոց, Սպանություն, Գավառ
թեմա:
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (23)
Ըստ թեմայի
ՀՀ ոստիկանապետը Գավառի հիվանդանոցում չի եղել. Ահարոնյանը մանրամասներ է հայտնել
Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից
Գավառի դեպքը քրեական «անցյալ» չունի. 50-ից ավել բերման ենթարկվածներ կան. մանրամասներ
Ինքնաթիռ

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

3
(Թարմացված է 13:37 27.05.2020)
Չվերթերը սկզբում կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, իսկ հետո` երկու։ «Զվարթնոց» օդանավակայանը մյուս ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Օդանավակայանը խոստանում է մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին տեղեկացնել պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես:

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

3
թեգերը:
չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել
Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից
Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

16
(Թարմացված է 13:34 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

16
թեգերը:
Սոցիալական օգնություն, վարկ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս, Տիգրան Խաչատրյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է
Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից