00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն խոստովանենք». Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на обсуждении новой концепции социальной поддержки в правительстве Армении (15 января 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на обсуждении новой концепции социальной поддержки в правительстве Армении (15 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարետատունը սահմանելու է անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում կգործեն տնտեսական բոլոր ընկերությունները:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պարետը մեղմել է որոշ սահմանափակումներ

«Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք և հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ և մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն և ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաև որոշակի ռիսկեր համաճարակային առումով: Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու և աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ»,– ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ սա թերևս ամենակարևոր խնդիրն է:

«Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետևյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչև արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաև Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, Պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Սա հեշտ չի լինելու անել, որովհետև եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության և կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների: Մեր խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետև դա, նախ ավելի դժվար կլինի անել, և երկրորդը, կլինի ավելի սթրեսային և ցավոտ տնտեսության և հանրության համար»,– ասել է վարչապետը:

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1867-ի

Փաշինյանը նշել է նաև, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ են իրականացնելու, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար և ևս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որևէ ուղղությամբ օգտագործելու համար:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանն ուղղված սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, օժանդակության ընդլայնման գործիքակազմին և շահառուների շրջանակին վերաբերող հարցերի։ Քննարկման առարկա են դարձել այս առնչությամբ ներկայացված մի շարք առաջարկներ և գաղափարներ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում

Սակայն տնտեսական հետևանքները մեղմելու համար ապրիլի 22–ից տնտեսական գործունեության որոշ տեսակների գործունեությունը թույլատրվել է` պայմանով, որ կպահպանվեն անվտանգության կանոննները։

Լրահոս
0