Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը` СУ 30СМ–ի մեջ. արխիվային լուսանկար

Հայաստանը զենքի բում է ապրում․ SIPRI–ի զեկույցն ու կորոնավիրուսի մարտահրավերները

736
(Թարմացված է 09:20 30.04.2020)
Երբ հարևան Ադրբեջանն ակտիվորեն նոր զենք էր գնում, Հայաստանի ռազմականացման տեմպերը շատ ավելի համեստ էին։ Հիմա երկրներն ասես տեղերով փոխվել են։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանը ռազմականացման բում է ապրում։ Ռազմական ծախսերը տնտեսության համեմատ շատ ավելի մեծ են, այդ պատճառով էլ երկիրն առաջատար տեղեր է զբաղեցնում միջազգային զեկույցներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցը։

Հայաստանի պաշտպանության ծախսերը նախորդ տարի կազմել են 630 միլիոն դոլար։  Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ Հայաստանն այսպիսով ռազմական նպատակներով ծախսել է ՀՆԱ-ի 4,9%-ը։  ՀՆԱ-ի հանդեպ ռազմական ծախսերի ցուցանիշով Հայաստանը բոլոր երկրների շարքում վեցերորդ տեղն է զբաղեցրել։ Ընդ որում՝ 2018 թվականին, SIPRI-ի գնահատմամբ, ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,8%-ը։

Հարությունովն այդ կապակցությամբ հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Երևանը սկսեց ինտենսիվ կերպով զինվել։ Ծախսերի աճն իր գագաթնակետին է հասել 2018-2019 թվականներին։

Փորձագետը նշում է, որ Հայաստանի ու հարևան Ադրբեջանի ռազմականացման տեմպերը չեն համընկնում։ Երբ վերջինս ակտիվորեն նոր զենք էր գնում, Հայաստանի ռազմականացման տեմպերը շատ ավելի համեստ էին։ Հետո կողմերն ասես փոխվեցին տեղերով։

Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան

Հարևան երկրի ռազմական ծախսերը նախկինում կազմում էին ՀՆԱ-ի 4%-ը։ Բաքուն  նախկինի պես առաջ է Երևանից, սակայն տարբերությունը հետզհետե կրճատվում է։ Նախորդ տարի Ադրբեջանը գրեթե երկու միլիարդ դոլար է ծախսել ռազմական կարիքները հոգալու համար, սակայն պետք է նշել, որ այդ գումարի զգալի մասը գնում է Կասպից ծովում նավակազմը պահելու վրա, որն աշխարհագրական պատճառներով չի կարող գործարկվել ղարաբաղյան ճակատում։

Հարությունովը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակն ապագայում կարող է ազդեցություն ունենալ պաշտպանության ծախսերի ոլորտի վրա։ Ադրբեջանի դեպքում դրան գումարվում է նաև նավթի գնի անկումը։

«Հիմա դժվար է հստակ կանխատեսումներ անել, քանի որ դեռ հայտնի չէ՝ երկրների տնտեսություններն ինչպես կարձագանքեն իրավիճակին, որքան ուժեղ կլինի ռեցեսիան։ Բայց կարող եմ ասել, որ կարճաժամկետ հեռանկարում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն վերանայի պաշտպանությանն ուղղված ծրագրերը», - կարծում է Հարությունը։

Հայաստանի դեպքում զենքի գործարքների մեծ մասը Ռուսաստանի հետ է, դրանք իրականացվում են արտոնյալ պայմաններով` հենց ռուսական վարկերի հաշվին։  Դա նշանակում է, որ գոնե տեսանելի ապագայում, նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի համար գումարի պակաս չի լինի։ Երկարաժամկետ առումով` COVID-19-ի հետևանքով տնտեսական անկման հետևանքներն իհարկե կանդրադառնան նաև պաշտպանության ոլորտի վրա։ Սակայն սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի

736
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), կորոնավիրուս, Արցախ, Ադրբեջան, սպառազինություն, Հայաստան, Զենք
Люстра

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում մի քանի ժամ լույս չի լինի

4
(Թարմացված է 09:36 14.08.2020)
«ՀԷՑ»-ից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը պլանային նորոգման աշխատանքներն են:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի- Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Մայիսի 9փ․4/1 շենք,

11:00-17:00 Պուշկին փ. 43, 51ա, Արամի փ. 64 շենքեր, Սարյան փ. 16, 18 շենքեր, Դեմիրճյան փ. 17 շենք, Կողբացի փ. 1, 83 շենքեր, Եկմալյան փ. 5, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22 շենք, Ամիրյան 15 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 21 շենք, Դավթաշեն 1-ինթաղ. 15, 35 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 47 շենք և հարակից ոչ բակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ թաղ. 7ա շենք, Հր.Քոչար փ. 16/1 շենք, Սունդուկյան փ. 23 շենք 1-ին մուտք, Դրոյի փ. 16 շենք, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ շենք, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5/2, Բաղրամյան պող. 64 շենք, Համբարձումյան փ. 8 շենք, Մայիսի 9-ի փ․51, Արագածի փ․26 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 13, 14 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1, 6 , Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, Լվովյան փ. 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, թիվ 238 և 100 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 3-րդ զանգ՝. Բաղյան 2-րդ նրբ․ 3 , 4 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 7 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ․ 84/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 1/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 1փ. 139-154; 7փ. 47-62; 38փ. 1-16; 42փ. 3-53; 44փ. 2-34; 42փ. 66-102 սեփական տներ և հարակից ոչ բնակչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։30-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս,

12:00-14:00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղեր՝ մասնակի:

«ՀԷՑ»-ը միաժամանակ հիշեցնում է, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

4
թեգերը:
Հայաստան, Երևան, Կոտայք, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
Երևանի որոշ հատվածներ 6 ժամով կհոսանքազրկվեն. ՀԷՑ
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին
Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը
Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

130
(Թարմացված է 09:43 14.08.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք աշխատանքի հետ անհամատեղելի են:

«Տիկին Թանդիլյան, նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ եք». վարչապետը հարցախույզ սկսեց

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- հավելել է պատգամավորը։

Թանդիլյանը միաժանակ տեղեկացրել է, որ տասն օրվա ընթացքում Facebook-յան իր էջը կապաակտիվանա:

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում: Թանդիլյանը 

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

Տատիկ-պապիկներին առաջարկում են QR կոդով իրենց գյուղի «բուդկայից» գնումներ անել

2018 թվականի մայիսի 11-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։

2018 թվականի նոյեմբերի 14-ին երկրորդ անգամ հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում և ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Նա նաև ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։

 

130
թեգերը:
ԱԺ, Հայաստան, մանդատ, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Մանե Թանդիլյան
Ըստ թեմայի
Մանե Թանդիլյանը կրկին հրաժարվեց իր լիազորություններից
Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին
«Դուխով» նախարար Մանե Թանդիլյանը պետք է խոսի և չհեռանա. Թևան Պողոսյան