Ինքնաթիռ

ՌԴ քաղաքացիների մի մասը մեկնեց. իրականացվել է Երևան- Սանկտ Պետերբուրգ- Մոսկվա չվերթը

337
(Թարմացված է 20:19 27.04.2020)
Ավտոբուսներով ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով իրականացվում է Ռուսաստանի քաղաքացիների մյուս մասի հայրենիք վերադարձը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում ապրիլի 27 - ին «Աէրոֆլոտ» ընկերությունը իրականացրել է Երևան-Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա ավիաչվերթը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանության Facebook-ի էջը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսաստանցիներին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները:

Քաղաքացիների գրանցման և վայրէջքի գործընթացն անցել է բնականոն ռեժիմով ՝ ապահովելով Հայաստանի պարետային համակարգի կողմից երաշխավորված անվտանգության բոլոր միջոցները:

Այս պահին ավտոբուսներով ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով իրականացվում է Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձը։

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Աերոֆլոտը» չարտերային չվերթ կկատարի ապրիլի 27-ին: Թռիչքն իրականացվում է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում:

337
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, թռիչք, Սանկտ Պետերբուրգ, Երևան-Մոսկվա, Մոսկվա
Ըստ թեմայի
ՀՀ 27 քաղաքացի մնացել են «Դոմոդեդովոյում» ու հրաժարվել են հետևել դեսպանության հորդորներին
Մայիսի 4-ին Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ է իրականացվելու
Ե՞րբ են Իրանից Հայաստան եկել առաջին վարակակիրները. դեսպանը նոր մանրամասներ հայտնեց
Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

1
(Թարմացված է 19:45 22.09.2020)
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում զգալի աճել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների քանակը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 13%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխատատեղերի քանակը հասել է 16 442-ի` նախորդ տարվա 14 533-ի փոխարեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։

Ըստ Փաշինյանի` ոլորտի շրջանառությունն այս կիսամյակում աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի, իսկ ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակն աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին, Փաշինյանն Անկախության օրվա կապակցությամբ ներկայացրել էր Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։

Ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Նախատեսվում է ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ։

1
թեգերը:
աշխատատեղ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանի «Մեր ժամանակի հերոսների» թվում այս տարի կան նաև բժիշկ ու զինվոր
Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. ինչ ռիսկեր և հնարավորություններ կան
Վարչապետի գլխավոր մրցանակին արժանացավ մանուկների համար խելացի խաղալիքներ ստեղծողը
Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

11
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

11
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար