Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանությունները կկրկնվեն, եթե պոտենցիալ ցեղասպանը անպատիժ մնա․Զոհրաբ Մնացականյան

86
(Թարմացված է 22:05 24.04.2020)
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորում է, որ Ցեղասպանությունից 105 տարի անց հայ ժողովրդի երիտասարդ սերունդներն ամենայն վճռականությամբ պահանջում են արդարություն և Հայոց ցեղասպանության ճանաչում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. 105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջվի, բայց այսօր մենք ամուր կանգնած մեր  ոտքերի վրա, մեր ինքնությունն ու քաղաքակրթությունը  պաշտպանած է, մեր պետությունը ստեղծած ու մեր սփյուռքով  ամուր։ Այս խոսքերով հանրությանը ողջունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՔՈԱՖ-ի ( Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ)հետ զրույցի ժամանակ։

«Հայ ժողովրդի ներկան պատասխանն է այդ թուրք ոճրագործներին, որ այն ինչ իրենք ենթադրում էին, չիրականացավ։ Հայաստանն այսօր ոչ միայն պահանջում է իր արդարությունը, այլև անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհում ցեղասպանություններ էլ չլինեն»,-ասաց Մնացականյանը։

Նա շեշտեց, որ ցեղասպանությունից 105 տարի անց, հայ ժողովրդի երիտասարդ սերունդները ամենայն վճռականությամբ պահանջում են արդարություն և Հայոց ցեղասպանության  ճանաչում։

«Հայ ժողովրդի ապրած Ցեղասպանությունն այնքան խոր վերք է, այնքան մեծ վնաս է հասցրել մի ամբողջ ժողովրդի, որ դրա չճանաչված լինելը, ժխտված արդարությունը մնում է խորագույն վերք։ Չնայած դրան, մենք այսօր հաղթած ենք, որովհետև ստեղծելով պետություն ու այն պահպանելով, մենք ստեղծել ենք հզոր համակարգ ինչպես պաշտպանելու, այնպես էլ զարգացնելու մեր ինքնությունը»,-ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ ցեղասպանության կանխարգելումը շատ կարևոր է։ Ուստի  ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ արդեն 22 տարի օրակարգային հարցերի մեջ է։

«Այս տարիներին մենք հետևողականորեն աշխատել ենք մեր բազմաթիվ գործընկերների հետ, որպեսզի ամրապնդենք, ուժեղացնենք միջազգային համագործակցությունը ցեղասպանություններ կանխարգելման ուղղությամբ։ Այսօր էլ ցեղասպանության վտանգը գոյություն ունի, որով վտանգված են մի շարք փոքրամասնություններ, իսկ անպատժելիությունը ամենավտանգավոր երևույթներից է, երբ պոտենցիալ ցեղասպանը կարող է անպատիժ մնալ»,-ասաց Մնացականյանը։

Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը

Նշենք, որ  1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու իրեն ուղղված մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Իսրայելի Պետախ Տիկվայում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող․ լուսանկար

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

86
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Հայոց ցեղասպանություն (248)
Ըստ թեմայի
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում
Սարգսյանը Հայոց ցեղասպանության դրդապատճառներն է ներկայացրել Nouvelles d’Arménie ամսագրին
«Մարդիկ վրդովվել են»․ Միհրանի ու Արփիի ծիծեռնակաբերդյան այցը զայրացրել է օգտատերերին
Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում

15
(Թարմացված է 23:30 07.05.2021)
ՀՀ առողջապահության նախարարի նախաձեռնությունը որքան անսպասելի, նույնքան էլ հաճելի էր մայրաքաղաքի հյուրերի համար։ Գալ Հայաստան զբոսնելու և անվճար պատվաստվել՝ ոչ բոլորին հասանելի շքեղություն է։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի Հյուսիսային պողոտայում պատվաստման շարժական կետի մոտ երկար հերթ է գոյացել։ Գույնզգույն անձնագրերին, յուրօրինակ գլխարկներին և այլ դետալներին նայելով հեշտ է հասկանալ, որ այստեղ ոչ միայն մեր հայրենակիցներն են հավաքվել, այլև՝ բազմաթիվ արտասահմանցիներ։

Նրանց հետ զրուցելու փորձը սկզբում հաջողությամբ չպսակվեց․ շատերն ուղղակի մերժում էին, ուրիշներն էլ ներողություն խնդրում՝ կներեք, առանց այդ էլ նյարդայնանում ենք։ Բայց համառությունը պատ է ծակում, ուստի վերջիվերջո մեզ հաջողվեց զրուցելու տրամադրված հյուրեր գտնել։

Иностранцы прививаются в мобильной точке по прививке граждан на Северном Проспекте (7 мая 2021 год). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

«Ես Հարավային Աֆրիկայից եմ, բայց չեմ ասի, թե ինչի համար եմ եկել։ AstraZeneca դեղամիջոցով եմ պատվաստվում»,-պատմեց կանանցից մեկը, ապա մոտեցավ բժիշկներին։

Բժիշկները նրա տվյալները գրանցում են հատուկ ցուցակում, մի քանի հարց են տալիս ալերգիկ ռեակցիաների, քրոնիկական հիվանդությունների մասին, այնուհետև ուղարկում են բուժքրոջ մոտ, որն էլ հենց կատարում է ներարկումը։

Մեկ այլ կնոջ հետ զրույցում պարզվեց, որ նա որոշ դեղամիջոցների նկատմամբ ալերգիաներ ունի, բայց դա չխանգարեց նրան պատվաստվել։

Պատվաստվում են թե՛ իրանցիները, թե՛ կուբացիները

Պատվաստման ամբողջ գործընթացն առավելագույնը տասը րոպե է տևում, ներառյալ ճնշումը, ջերմությունը չափելն ու մյուս գործողությունները։

Иностранцы прививаются в мобильной точке по прививке граждан на Северном Проспекте (7 мая 2021 год). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

Բայց հերթը ոչ մի կերպ չի պակասում։ Տպավորություն է, որ յուրաքանչյուր պատվաստվածին անմիջապես փոխարինում է երկու չպատվաստված։

«Ես ուզում եմ «Սպուտնիկ V» ստանալ, բայց թույլ չտվեցին, որովհետև 54-ս վաղուց անցել է։ Ստիպված կլինեմ հերթագրվել պոլիկլինիկայում»,-գանգատվում է մեր հայրենակիցներից մեկը։

Այդ պահին մի խումբ իրանցիների ենք նկատում։ Մի շարք ճշտումներ անելուց հետո նրանք էլ են հերթ կանգնում։

Մուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ուրախ է այդպիսի հնարավորության համար։ Նա Հայաստան է եկել ընդամենը երկու օր առաջ, իսկ ՀՀ իշխանությունների նման նախաձեռնության մասին միանգամայն պատահաբար է իմացել։ 

«Ես վստահում եմ հայ բժիշկներին, Հայաստանի հետ վաղուց եմ ծանոթ, այդ պատճառով որոշեցի պատվաստվել»,-ասաց Շաֆիղխաթիբին։

Иранец Мухаммед Хусейн Шафигхатиби привился от COVID-19 в Армении (7 мая 2021 год), Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Մուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբի

Պատվաստվելու, այն էլ՝ անվճար պատվաստվելու հնարավորությունը ոգևորել է նաև Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսին և Ջորջինա Ռոդրիգեսին։

Զույգը Հայաստան է եկել ապրիլի կեսերին։ Ալվարեսը խոստովանում է, որ մեր երկրի մասին այնքան էլ շատ բան չի լսել։ Գիտեր, որ այստեղ լեռներ կան, և կնոջ հետ միասին որոշել է գալ դրանք տեսնելու։ Այսօր զբոսնում էին քաղաքում և տեսան շրջիկ կետը, մոտեցան, գրանցվեցին և ստացան պատվաստանյութի առաջին ներարկումը։

Граждане Кубы Ален Альварес и Джорджина Родригес привились от COVID-19 в Армении (7 мая 2021 год), Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

«Երկրորդ ներարկումը կարող ենք միայն երկու ամիս հետո ստանալ՝ հուլիսի 7-ին։ Ես զգում էի, որ Հայաստանը հոյակապ երկիր է, բայց չգիտեի, որ այսքան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալվարեսը։

Ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ նա հայտարարեց, որ հանուն Հայաստանի լեռների պատրաստ է լքել ծովը և տեղափոխվել մեր երկիր՝ մշտական բնակության։

Իսկ ի՞նչ է ասում Առողջապահության նախարարությունը

Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում AstraZeneca և Սպուտնիկ V պատվաստանյութերով պատվաստվել է 10 281 քաղաքացի։ AstraZeneca-ով կարող են պատվաստվել 18-ից բարձր տարիքի անձիք։ Սպուտնիկ V-ով պատվաստումը նախատեսված է 18-54 տարեկան, ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների համար։ Առողջապահության նախարարի հրամանով մեր երկրում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Иностранцы прививаются в мобильной точке по прививке граждан на Северном Проспекте (7 мая 2021 год). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

Շարժական կետերի աշխատանքի շրջանակում միայն երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 քաղաքացի է պատվաստվել։

Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218681 հաստատված դեպք։ Բուժվել է 203 307 մարդ, բուժում են ստանում 10 828-ը: Կորոնավիրուսից մահացել է 4209 մարդ։ Այլ պատճառերով մահերի թիվը 1036 է։

  • Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ
    Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը
    Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Կուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը
    Կուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 6
© Sputnik / Andranik Ghazaryan
Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ

Նշենք, որ Հայաստանում 2020թ.-ի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այնուհետև երկրում կարանտին սահմանվեց, որը կտևի մինչեւ 2021 թ․-ի հուլիսի 11-ը: Հանրապետությունում դիմակային ռեժիմը պահպանվում է։

15
թեգերը:
Կուբայի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, պատվաստումներ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Պուտինն ու Էրդողանը

Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում

48
Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները Հարավային Կովկասում ամբողջությամբ անցել են ռազմաքաղաքական ոլորտ, որտեղ Մոսկվան շատ ավելի ուժեղ է:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 7 - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։ Եվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան վերջին այցը դրա հավելյալ ապացույցն է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

Քաղաքագետի խոսքով՝ նման ակտիվացումը մասամբ վկայում է այն խնդիրների մասին, որոնց բախվում է Հայաստանը պատերազմից հետո։ Բայց մյուս կողմից կա խոշոր գործընկեր, որը կարող է օգնել տարբեր ուղղություններով, ընդ որում` ոչ միայն անվտանգության ոլորտում։

«Հայաստանը վաղուց և հիմնովին ընդգրկված է Ռուսաստանի մերձավոր գործընկերների ու դաշնակիցների թվում։ Մենք քաղաքական տարբեր փոփոխություններ ենք տեսել, փոխվել են հանգամանքները Հայաստանի ներսում, փոխվել են հանգամանքները Ռուսաստանի ներսում, բայց այդ հարաբերությունները պահպանվել ու հաղթահարել են բոլոր տատանումները, որոնք տեղի են ունեցել քաղաքականության մեջ», - նշեց փորձագետը:

Իսկ եթե իրավիճակն ավելի լայն՝ տարածաշրջանային համատեքստում գնահատենք, ապա Հարավային Կովկասն, անշուշտ, փոխվել է։ Այս փոփոխությունները պայմանավորված են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի նոր հարաբերակցությամբ, բայց հիմնականում այն հանգամանքով, որ Թուրքիան տարածաշրջանում ավելի ակտիվ խաղացող է դարձել։

Լուկյանովի խոսքով՝ Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, ակտիվ քննարկումներ են ընթանում թուրքական թեմայով։ Շատերը կարծում են, որ Մոսկվան պետք է ավելի կոշտ ձևով Թուրքիային կտրեր տարածաշրջանից։ Բայց դա հազիվ թե հնարավոր լիներ։ Քաղաքագետի խոսքով` Անկարայի ու Բաքվի հարաբերությունները մի վայրկյանում չեն ձևավորվել։

«Անկախ մեր վերաբերմունքից, դա ռազմավարական դաշինք է, որը կամրապնդվի, և դա կապված է երկու կողմերի շահերի հետ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, միայն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը Թուրքիայի հետ երկխոսության մեջ։ Այո, Անկարան տարածաշրջան եկավ որպես ռազմաքաղաքական ուժ, բայց Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները Հարավային Կովկասում նույնպես ամբողջությամբ ռազմաքաղաքական ոլորտ անցան։ Իսկ դա այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանն իրեն ավելի վստահ է զգում և ամենաարժեքավոր խաղաքարտերն ունի»- կարծում է Լուկյանովը։

Նա համոզված է, որ տարածաշրջանի հետագա փոփոխությունները Ռուսաստանի և Հայաստանի համար ինքնաբուխ չեն լինի, այլ կլինեն վերահսկողության տակ։ Ստատուս քվոն ամրագրված է առաջիկա հինգ տարիների համար, և չնայած որոշ էքսցեսներին՝ այն պահպանվում է։

Խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքների ու Ռուսաստանի կողմից կոշտ արձագանքի բացակայության մասին՝ Լուկյանովը նշեց, որ արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ ՌԴ-ն համաձայն է գնահատականների հետ:

«Առանձնապես կարևոր չէ, թե Մոսկվայում ինչ են մտածում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պատկանելության և ցանկացած այլ տարածքային հարցերի շուրջ։ Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը, ապա Ռուսաստանն ունի իր դաշնակցին պաշտպանելու հստակ, կոնկրետ ռազմական պարտավորություններ։ Եվ այդ պարտավորությունների խախտումը կհանգեցնի հեղինակության փլուզման։ Ընդ որում` ոչ թե հայերի, այլ բոլոր գործընկերների աչքերում», - հավելեց քաղաքագետը։

Իսկ ի՞նչ շահ ունի Ռուսաստանը Հայաստանի, Ադրբեջանի, իսկ ապագայում նաև Թուրքիայի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացման հարցում։ Լուկյանովի խոսքով` Մոսկվային առաջին հերթին ձեռնտու չէ մեռած գոտու, փակուղու ու անանցանելի սահմանի առկայությունը, որտեղ ավարտվում են տրանսպորտային զարկերակները: Ռուսաստանը ելնում է նրանից, որ Եվրասիայում ցանկացած խոշոր տնտեսական ակտիվություն չի կարող շրջանցել իրեն։ Ռուսաստանը Եվրասիայի զգալի մասն է։ Որքան շատ լինեն զարգացման խթանները, այնքան ավելի լավ Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը նույնպես կարող է շահել դրանից։

48
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը. Լավրով
Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
Արցախյան հարցն ավելի կխճճվի, կամ վերջին կարևոր զարգացումը Լավրովի երևանյան այցն էր
Բենիամին Պողոսյան

Ինչու է Մեծ յոթնյակը մրցակից համարում Ռուսաստանին ու Չինաստանին. պարզաբանում է Պողոսյանը

0
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում քննարկված աշխարհաքաղաքական կարևոր խնդիրներին։

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ն փորձում է վերականգնել դաշնակցային հարաբերությունները բոլոր երկրների հետ, որոնց համաձայն` ձևավորվել են գործընկերային կամ պայմանագրային կապեր։ Ըստ նրա` ԱՄՆ–ն հասկանում է, որ ստեղծված պայմաններում դաշինքները Միացյալ Նահանգներին տալիս են առավելություն, օրինակ, Չինաստանի դեմ ռազմավարական պայքարում։

«Ակնհայտ է, որ այդ պայքարը տևելու է տասնամյակներ, գուցե ավելի երկար, հետևաբար հստակ է, որ ԱՄՆ–ի համար մոլորակի տարբեր տարածաշրջաններում դաշինքներ կազմելն ունի կարևոր նշանակություն։ Իսկ Չինաստանն իր հերթին նոր–նոր փորձում է ռազմական ներկայություն հաստատել իր սահմաններից դուրս։ Եթե Չինաստանը չունի գեթ մեկ պայմանագրային դաշնակից, ապա ԱՄՆ–ի դեպքում նրանց թվաքանակը կազմում է 29–ը հենց միայն ՆԱՏՕ–ի շրջանակներում»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետը։

Պողոսյանի կարծիքով` ԱՄՆ–ի պարագայում կարևորվում է նաև Մեծ յոթնյակի ձևաչափը, դեռ նախագահական ընտրություններից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ ԱՄՆ–ն պետք է նաև այսպես կոչված ժողովրդավար պետությունների գագաթնաժողով հրավիրի, ուստի պարզ է, որ Միացյալ Նահանգները փորձելու է իր հարաբերությունները վերականգնել նաև այդ երկրների հետ` այդ հանգամանքն օգտագործելով Չինաստանի և Ռուսաստանի դեմ ռազմավարական պայքարում։

«Բոլոր փաստաթղթերի հիմքում, որոնք հրապարակվել են Բայդենի վարչակարգի կողմից, ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշներն են և ապրիլի 9-ին հրապարակված ազգային հետախուզության զեկույցը, որն առնչվում է տարվա մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Դրանցում Չինաստանն ու Ռուսաստանը նշված են որպես հակոտնյա մրցակիցներ»,– նշեց քաղաքագետը։

Պողոսյանը վկայակոչեց վերոհիշյալ զեկույցի դրույթները, որոնց համաձայն` Ռուսաստանը սպառազինությունների հետ կապված խնդրում, կիբեռկարողությունների հարցում և տիեզերքում ռազմական տեխնոլոգիաների կիրառման գործում ԱՄՆ–ի առաջին մրցակիցն է, և միայն Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է ձեռնոց նետել Միացյալ Նահանգներին։ Այդուհանդերձ քաղաքագետի համոզմամբ` եվրոպական երկրները չեն պատրաստվում ԱՄՆ–ի առաջարկներն ընդունել հալած յուղի տեղ և կատաղի պայքար մղել Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, ուստի նման բան չի լինի։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Լոնդոնում կայացավ Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնումը, կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։

Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

0
թեգերը:
Բենիամին Պողոսյան, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում