Երևանի ՋԷԿ

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞

470
(Թարմացված է 14:19 19.06.2020)
Մասնագետները Ռուսաստանից և այլ երկրներից չեն կարողանա ժամանակին Հայաստան գալ ծրագրած վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար, քանի որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ավիահաղորդակցությունը դադարեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ԱԷԿ-ում ու Երևանի ՋԷԿ-ում վերանորոգման աշխատանքները հետաձգվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Ատոմակայանի վերանորոգմանը մասնակցելու համար պետք է ռուսաստանցի մասնագետներ ժամանեին, իսկ Երևանի ՋԷԿ-ի համար՝ արտասահմանյան այլ երկրներից։ Քանի որ առնվազն մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ավիափոխադրումները դադարեցվել են, նրանք չեն կարող ժամանակին հասնել։ Այդ պատճառով էլ Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը գարնան փոխարեն աշնանը կարվեն։ Աշխատանքների համար ժամկետ էր սահմանված ապրիլի 15-ից մայիսի 24-ը, այժմ նախատեսվում է դրանք կատարել սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է ատոմակայանին՝ ռուսաստանցի ֆիզիկոսներն ու ինժեներները պետք է մայիսի վերջին գային։ Հիմա աշխատանքների սկիզբը տեղափոխվել է հուլիսի 1, իսկ ավարտը` սեպտեմբերի 3։ Երևանի ՋԷԿ-ի վերաբերյալ որոշումը կայացվել է ապրիլի 22-ի նիստում, իսկ ատոմակայանի վերաբերյալ պետք է ընդունվի ամսի 29-ին։

Ռուսաստանը կերկարացնի Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման վարկը. նախարար

Այնուամենայնիվ, հետաձգելու պատճառով չի տուժի ո՛չ աշխատանքի ծավալը, ո՛չ որակը։ Երևանի ՋԷԿ-ում աշխատանքը ինչպես և ծրագրվել էր՝ կտևի 40 օր, ատոմակայանում՝ 64։

«Հետաձգումը համաձայնեցված է «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի» հետ ու այնպես է հաստատված, որ չպետք է էլեկտրաէներգիայի սակագնի վրա լրացուցիչ բեռ առաջացնի», - ընդգծեց Ուլիխանյանը։

Ավելին՝ այս տարի կայանն ավելի շատ էլեկտրականություն կտա, քան նախորդ տարի։ Հին գեներատորներն արդեն նորով են փոխարինվել, դրանք նույն չափի վառելիքով ավելի շատ էլեկտրականություն են տալիս։ Դրա շնորհիվ, եթե 2019 թվականին կայանը 2 միլիարդ 29 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա էր ցանց ուղղում, ապա 2020 թվականին արդեն պատրաստվում է 2,5 միլիարդ տալ։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը լրացուցիչ 500 կվտ/ժ էժան էլեկտրաէներգիա կստանա։ Այդ ավելցուկը թույլ կտա լրացնել Որոտանի ՀԷԿ-երի համակարգի (որն այս տարի կանգ է առնելու վերանորոգման համար) պակասուրդը։ Դրա հաշվին կարելի է ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել ջերմակայաններում, որտեղ այն ավելի էժան է։

Այսպիսով՝ կնվազի էլեկտրաէներգիայի սակագնի բեռը, ընդ որում՝ այդ էֆեկտը շարունակական կլինի։ Դա թույլ կտա վճարել կայանի վերանորոգման համար վերցրած վարկը։

Եթե խոսենք 2020 թվականի աշխատանքների մասին, ապա կվերանորոգեն կայանի սառեցնող աշտարակները։ Հիմա դրանք մաշված են, կայանն այնքան էլ լավ չի սառեցվում։ Այդ պատճառով ամռանը կայանի աշխատանքային հզորությունը մի փոքր թուլացնում են, որ ռեակտորը շատ չտաքանա։

Ինչ վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին՝ այս տարի ընթացիկ վերանորոգում կիրականացվի և կայանը մոտավորապես նույնքան էլեկտրաէներգիա կարտադրի, որքան նախորդ տարի։ Հիմնանորոգումն այստեղ անցկացվել է 2018 թվականին, հաջորդը նախատեսվում է անել 2024 թվականին։

Հիշեցնենք` ատոմակայանի հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմի» կառավարման ներքո գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով): Հիմա կայանը հիմնանորոգվում է, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2026 թվականը։

Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում

470
թեգերը:
Աշոտ Ուլիխանյան (ՀԿԾՀ սակագնային քաղաքականության վարչության պետ), Հայաստան, համավարակ, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Ատոմակայանը հրաժարվում է վճարել 10 մլն դրամ տուգանքը. ով ում գծին է կպել՝ դեռ հարց է
«Ռուսգիդրոն» «Տաշիրին» փոխանցեց Սևան-Հրազդան կասկադը
ՀԱԷԿ-ի աշխատակիցների մի մասն աշխատում է տնից. այստեղ կանխում են վարակի հնարավոր տարածումը
Ռուսական ուղղաթիռներ

Արտառոց բան չկա. ՊՆ–ն` ՀՀ տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքների մասին

34
(Թարմացված է 23:25 15.07.2020)
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքների մասին լուրերը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքներում որևէ արտառոց բան չկա Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով հայ- թուրքական սահմանի երկայնքով Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ուղղաթիռների իրականացրած թռիչքները, ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները ՀՀ ԶՈւ–ի հետ ունեն համապատասխանաբար փոխգործակցության պլաններ, ծրագրեր, դրանց համաձայն` իրականացնում են գործողություններ, և դրանում արտառոց որևէ բան չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և տիրապետում յուրաքանչյուր ինֆորմացիայի։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե իբր արդեն մի քանի օր է` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ ՀՌՕ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել։ Շաբաթվա սկզբից վարժանքներ են անցկացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսեթիայում և Աբխազիայում։

ՀՀ ՊՆ–ից էլ հայտնել էին, որ տեղյակ են ռուսական ավիացիայի զորավարժությունների մասին դեռ դրանց անցկացումից առաջ։

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

 

34
թեգերը:
ուղղաթիռ, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Արծրուն Հովհաննիսյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան
Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը
Ֆրանսիան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը
Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հայտարարություններում կա ակնհայտ կեղծիք. հայկական կողմի արձագանքը

5
(Թարմացված է 23:14 15.07.2020)
Հայկական կողմից խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել: Ադրբեջանի որևէ խաղաղ բնակչի տուն չի թիրախավորվել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե իբր Թովուզի ուղղությամբ իր այցի ընթացքում հայկական կողմը կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից: Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Ալիևայի հայտարարություններին` ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել: Ես ասացի, որ որևէ խաղաղ բնակչի տուն չի թիրախավորվել: Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի կողմից այս մասով կա ակնհայտ կեղծիք»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս, անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարություններին, հակադարձեց, որ այսօր ամբողջ օրն անցկացրել է Տավուշի մարզի հրետակոծված բնակավայրերում ու կարող է վստահաբար ասել, որ նման դեպք տեղի չի ունեցել:

«Ես կարծում եմ, որ դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ու այդ մասին նաև ՊՆ-ն է հայտարարել, որ երկկողմանի հրադադարն այսօր պահպանվել է»,- ասաց նա:

Թաթոյանն իր խոսքում անդրադարձավ նաև այս օրերին ադրբեջանական կողմից հնչող հայատյաց հայտարարություններին:

«Այն, որ Ադրբեջանում առկա է պետական աջակցություն վայելող հայատյաց քաղաքականություն, կարծում եմ` ակնհայտ է, և դա հաստատել է նաև ՄԻԵԴ-ը առանձին շեշտադրումներով՝ հաշվի առնելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց, որ Ադրբեջանի բողոքի ակցիաներում հնչող հայատյաց զեկույցները նույնպես արտացոլվելու են միջազգային կառույցներին ուղղված ՄԻՊ զեկույցներում՝ որպես ազգային ատելության հիմքով իրականացվող գործողություների մասին վկայություններ:

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

 

5
թեգերը:
Արման Թաթոյան, Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում
Տղամարդը The Guardian է կարդում. արխիվային լուսանկար

Ինչպես են լուսաբանում հայ-ադրբեջանական հակամարտությունը միջազգային մամուլում

0
(Թարմացված է 23:12 15.07.2020)
Անգլիական ու ամերիկյան պարբերականներն ընդհանուր առմամբ չեզոք են լուսաբանում հակամարտությունը, թուրքական ու պակիստանյան լրատվամիջոցներն ադրբեջանամետ են։ Իսկ ահա Հնդկաստանում ու Հունաստանում այլ կերպ են տեսնում հակամարտությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումները տարբեր արձագանք են ունեցել համաշխարհային ԶԼՄ-ներում։

Անգլիական ու ամերիկյան պարբերականներն ընդհանուր առմամբ չեզոք են լուսաբանում իրադարձությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է հարձակումները, կոչ արել երկու կողմերին դադարեցնել ուժ կիրառել ու ավելացրել, որ ակտիվորեն ներգրավվելու է խաղաղ համաձայնության հասնելու գործընթացին։

New York Times-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի մեկնաբանությունը, որում նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերը որպես կենդանի վահան են օգտագործում իրենց իսկ խաղաղ բնակչությանը։ Հայաստանի սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դոնդար Ղուշչու գյուղը շրջապատված է ադրբեջանական հրետանու մարտկոցներով։

«Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով` դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-ից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»,-ասված է հաղորդագրության մեջ», - մեջբերում է New York Times-ը Ստեփանյանի խոսքերը։

Թերթը մեջբերում է նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունը։

Թուրքական պարբերականները, բնականաբար, բացահայտ ադրբեջանամետ են։ Դա նկատվում է նույնիսկ այն թերթերի դեպքում, որոնք պաշտոնապես ձգտում են օբյեկտիվ մնալ, մասնավորապես՝ Daily Sabah-ը հուզական սահմանումներ չի տալիս, սակայն ներկայացնում է միայն ադրբեջանական, թուրքական ու ռուսական տեսակետը։ Պաշտոնական Երևանի տեսակետը ոչ մի կերպ ներկայացված չէ։

Ակնկալելի արձագանք են տվել պակիստանյան պարբերականները (Պակիստանն այն քիչ երկրներից է, որը չի ճանաչում Հայաստանը)։

«Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այդ միջադեպը Հայաստանի փորձն էր` խանգարելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, որը նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում», - նախարարության հաղորդագրությունը մեջբերում է Tribune տեղական թերթը։

Պակիստանցի դիվանագետները «մոռացել» են, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության միջնորդ լինելու մանդատ ունի։

Այլ կերպ են իրադարձությունները լուսաբանվում Հնդկաստանում, որն ի դեպ՝ Պակիստանի հետ նույն հարաբերությունների մեջ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ի տարբերություն արևմտյան բազում պարբերականների, The Indian Express հնդկական թերթը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, որը չի ճանաչվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաև այն, որ բնակչության գերակշիռ մասն այստեղ եղել և մնում են հայերը։

Պարբերականը մեջբերում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերն այն մասին, որ հայկական բանակը հարվածներ չի հասցնում խաղաղ բնակիչներին, այլ միայն ինժեներական կառույցներն ու Ադրբեջանի ԶՈւ օբյեկտներն է թիրախավորում։

Հունական պարբերականների դիրքորոշումը նույնպես ցույց է տալիս վերաբերմունքը և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի հանդեպ։ Իրադարձություններին անդրադառնալիս Greek City Times-ը հոդվածի հետ Երևանի զինվորական շքերթի լուսանկարն է հրապարակվել՝ ծածանվող հայկական դրոշներով։

«Հայաստանի պաշտպանության նախարարության խոսքով՝ Ադրբեջանի գնդակոծել է հայկական դիրքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հայտնել է, որ Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնա։ Նա ավելացրել է, որ հայկական ուժերը չեն գնդակոծել խաղաղ թիրախները։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ-ին, զարմանալի չէ, որ նրանք Ադրբեջանին սատարող հայտարարություն են արել, քանի որ դա էլ է թյուրքական երկիր», - գրում է հունական պարբերականը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

0
թեգերը:
Թուրքիա, Հունաստան, Հնդկաստան, Իսրայել, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, հայ, ԶԼՄ
Ըստ թեմայի
«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
Ներքին Խնձորեսկի անհետացած բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում
Մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին. ՀՀ նախագահը միասնության կոչ է արել