ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» կոչով Facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես եկավ Համլետ Խնկոյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում վերհիշեց, որ սկզբում հույս ունեին օգնել գոնե 10 ընտանիքի, սակայն տասնյակ մարդիկ միացան իրենց ու այժմ կարող են օգնել, ոչ թե 10, այլ 1000 ընտանիքի։
«Հասկանալով, որ շատ մարդիկ արտակարգ դրության այս օրերին օրվա հացի խնդիր ունեն ու գտնվում են ծանր վիճակում, որոշեցի Facebook-ի իմ էջում գրել նման ընտանիքներին օգնելու որոշմանս մասին։ Շատ ընկերներ միանգամից արձագանքեցին: Ով ինչով կարողացավ՝ օգնեց: Գումարից սկսած մինչև արիշտա, չրեր, թեյ, խնձոր, արկղեր, անձեռոցիկ, ու զուգարանի թուղթ բերեցին»,-պատմում է Համլետը:
Սկզբում թիմը 4-5 հոգանոց է եղել: Նախատեսում էին օգնել 5-10 ընտանիքի: Հետո ձնագնդի էֆեկտով սկսել են շատանալ, հասնելով 45-ի: Արդյունքում օգնել են 70 ընտանիքի:
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն

Եղել են նաև կամավորներ, որոնք միացել են Համլետի նախաձեռնությանը գնումներ անելու, արկղերը դասավորելու, առաքումներ կատարելու համար։

Համլետի խոսքով՝ իրենց միացողների թիվը ժամ առ ժամ ավելանում է, օգնություն ցուցաբերողներն ամենատարբեր ձևաչափերով են մասնակցում աշխատանքներին: Երիտասարդներին միացել են նաև բարերարներ Ալիս և Վահիկ Պետրոսյանները, Միմի Զարուկյանը և «Հայ կրթական հիմնակություն» բարեգործական ընկերությունը: Տրամադրել են խոշոր դրամական օգնություն, ինչի շնորհիվ իրենք այս պահի դրությամբ օգնել են 255 ընտանիքի:

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբում արդեն 100-ից ավել կամավոր կա և պատրաստվում են օգնել ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի:

«Արկղերը, որոնց մեջ տեղավորում ենք սնունդը, իմանալով նպատակի մասին, մեզ տրամադրել են անվճար: Անվճար տրամադրվել է նաև հանքային ջուր, ոլոռ և մի շարք ապրանքներ: Արկղերից յուրաքանչյուրի մեջ առաջին անհրաժեշտության սնունդ և պարագաներ են, որոնք բավարարում են 10-14 օրվա կտրվածքով 3-4 հոգանոց ընտանիքի»,-ասաց Համլետը:

Նա հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնությունը կդառնա «բարության վարակ» ու կհաղթի կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական ծանր վիճակին։

Հավելենք, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14 ծրագիր է մշակել: Չնայած դրան, ոչ բոլոր կարիքավոր ընտանիքներն են օգնություն ստանում։ Կան նաև ընտանիքներ, որոնք բավականաչափ տեղեկացված չեն օգնության տրամադրման կարգից ու չգիտեն՝ իրենք այս կամ այն ծրագրի շահառո՞ւ են, թե՞ ոչ։
Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։
Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։
Այս ընթացքում Հայաստանում չեն աշխատում ռեստորաններն ու սրճարանները, փակ են վարսավիրանոցներն ու առևտրի բոլոր օբյեկտները, բացի սննդի վաճառքով զբաղվողներից:
Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։


