Արսեն Թորոսյան

Հայաստանը 80 000 թեստ ունի. նախարարը հայտնել է` ովքեր են թեստավորվում այս փուլում

1012
Կորոնավիրուսի ախտորոշման համար առաջիկայում նախատեսված են թեստավորումներ հատուկ հաստատություններում։ Ավելին՝ արդեն իսկ հնարավոր կլինի նմուշառում կատարել հենց տնից։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման չափանիշներն ընդլայնվել են` այժմ թեստավորում են նաև բուժաշխատողներին, ծննդօգնության դիմած և համապատասխան ախտանշաններ ունեցող հղիներին, բոլոր թոքաբորբով հիվանդներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Նախկինում թեստավորում էինք միայն ռիսկի գոտիներից ժամանած քաղաքացիներին, որոնք ունեին սուր շնչառական հիվանդության ախտանշաններ, ինչպես նաև հաստատված դեպքերի հետ շփվածներին։ Իսկ հիմա թեստավորվողների շրջանակն ընդլայնվել է և թեստ ենք անում նաև կարանտինում գտնվողներին, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժիշկն է ուղեգրում»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այժմ լինում են դեպքեր, երբ օրական թեստավորումների թիվն անցնում է հազարի շեմը։ Սակայն լաբորատորիաները պարբերաբար դադարեցնում են իրենց գործունեությունը պրոֆիլակտիկ աշխատանքների համար։ Հակառակ պարագայում, ըստ Թորոսյանի, հետագայում կարող են թեստերի որակի հետ կապված խնդիրներ ունանալ։

Առողջապահության նախարարը հայտնեց նաև, որ թեստավորման չափանիշների հետ կապված՝ հնարավոր է առաջիկայում կրկին ընդլայնում լինի։ Օրինակ՝ նախատեսում են հատուկ հաստատություններում (մանկատներ, ՔԿՀ–ներ, տարեցների խնամքի կենտրոններ) պահվող անձանց թեստավորել, որպեսզի փակ հաստատություններում բռնկումներ չլինեն։

Հայաստանն, առհասարակ, 1 մլն բնակչի հաշվով կատարած թեստերի քանակի առումով նմանատիպ պետությունների շարքում լավագույնների մեջ է։ Նախարարն ասում է, որ ի սկզբանե շատ թեստեր չեն արել, քանի որ դրա կարիքը չի եղել, այսինքն` փետրվարին օրական 5-10 թեստ է արվել։ Իսկ հետագայում, ըստ անհրաժեշտության, թեստավորման հզորություններն են ավելացրել։

Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան

«Երեկվանից Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելով և նրանց ենթակայության ներքո գործող պոլիկլինիկաների և շտապօգնության հետ համատեղ՝ սկսվել է տնային նմուշառումը։ Այսինքն` եթե պոլիկլինիկայում որևէ մեկի մոտ թոքաբորբ ախտորոշվի, ապա այցելելու են քաղաքացու տուն և նմուշառում են կատարելու»,–ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներին տրամադրել է համապատասխան սառնարաններ, փորձանմուշներ, բուժաշխատողների վերապատրաստում իրականացրել, լոգիստիկ համակարգ ստեղծել` ինչպես է փորձանմուշը վերցվելու, ուր է ուղարկվելու, որտեղ է թեստավորվելու և որտեղ է ինֆորմացիան ուղարկվելու։

Նախարարը նշեց, որ աշխարհում 48 ժամ է տևում թեստը հանձնելու և դրա պատասխանն իմանալու ընթացքը, սակայն Հայաստանում 10-24 ժամվա ընթացքում են փորձում իրականացնել այն։ Լինում են դեպքեր, որ թեստի արդյունքը կասկած է հարուցում և ստիպված են լինում կրկնակի նմուշառում իրականացնել։

Կարծիքները, թե օրական 50-100 000 թեստավորում է պետք կատարել, ըստ նախարարի, անիրատեսական են, քանի որ դա բավական բարդ պրոցես է և տեխնիկապես հնարավոր չէ իրագործել։

Այժմ Հայաստանը շուրջ 80 000 թեստ ունի պահեստավորած, իսկ կառավարությունը գնել է թեստերի պատրաստման հումք, որը շուտով կհասնի Հայաստան։ Թորոսյանը վստահեցնում է` տեսանելի ապագայում թեստերի հետ կապված որևէ խնդիր չի լինելու։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1473 է: Վերջին մեկ օրում վարակման 72 նոր դեպք է արձանագրվել։

Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում արդեն իրականացվում է նաև Վանաձորում

1012
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
«Իր օրինակի մեջ առաջին մեր փորձն է»․ Թորոսյանը ցուցադրեց «Նորք» ինֆեկցիոնի նոր մասնաշենքը
Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ
«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

8
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

8
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

21
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

21
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը