Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. արխիվային լուսանկար

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն առցանց. ինչ են քննարկելու նրանք

131
(Թարմացված է 21:47 20.04.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի– Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը վաղը` ապրիլի 21–ին, առցանց հանդիպում կունենան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր` ապրիլի 20–ին, տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին»,–ասաց նա։

Պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Կողմերը քննարկելու են կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հունվարի 28-30-ը Ժնևում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 

131
թեգերը:
կորոնավիրուս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)
Ըստ թեմայի
Արցախի նորընտիր նախագահը Երևանում է
Արցախի պարետն արգելել է քաղաքացիների ելքը հանրապետության տարածքից
Արցախ մուտք գործած անձինք պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ
Սեփական տուն

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

7
(Թարմացված է 13:55 27.05.2020)
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

7
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, հարկեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
Ինքնաթիռ

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

11
(Թարմացված է 13:37 27.05.2020)
Չվերթերը սկզբում կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, իսկ հետո` երկու։ «Զվարթնոց» օդանավակայանը մյուս ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Օդանավակայանը խոստանում է մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին տեղեկացնել պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես:

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

11
թեգերը:
չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել
Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից
Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է