Արամ Ա կաթողիկոս

«Հայ եկեղեցու դեմ ծրագրված պայքար մղելը ընդունելի չէ»․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

169
(Թարմացված է 17:30 19.04.2020)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շեշտել է, որ իրենց համար եկեղեցին և ժողովուրդը մեկ ամբողջութուն են և կապված ներքին անքակտելի կապերով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. 168.am կայքն անդրադարձել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված ուղերձին, որը Վեհափառ հայրապետը վերնագրել էր «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին կողմէ յորդոր ու գնահատանք մեր հոգևորականներուն»:

Կայքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում է խնդրել, հասկանալու համար թե ո՞ւմ էր ուղղված կոթողիկոսի գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի`  Ռոբերտ Քոչրայանի խափանման միջոցը փոխելու հորդորի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։

 Պատասխան նամակում ասվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ստեղծված համաշխարհային տագնապի լույսի տակ նման գրառումներ է կատարում Facebook-ի իր էջում: «Այդ կերպ նա փոխանցում է իր հորդորները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին, առաջնորդներին, ազգային իշխանություններին և հոգևորականներին՝ շեշտելով աղոթքի ու մարդասիրական ծառայության ճանապարհով մեր ժողովրդի հետ լինելու հրամայականը: Նորին Սրբության կատարած հորդորներից ու հիշեցումներից մեկն էլ Ձեր նշած մեջբերումն է: Հետևաբար, այն որևէ կերպ կապ չունի Հայաստանի ներսում ստեղծված այսօրվա կացության հետ: Վեհափառ Հայրապետի խոսքը և գործը միշտ հստակ է և չունի մեկնաբանության կարիք: Հետևաբար, Վեհափառ հոր մտքերը ճիշտ չէ քաղաքացկանացնել»,–ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից կայքին ուղղված պատասխան նամակում:

Նշվում է, որ Վեհափառ Հայրապետն իր խոր մտահոգութունն է հայտնել Հայաստանում ստեղծված այս կացության վերաբերյալ: «Ինչպես Նորին Սրբությունը հաճախ շեշտում է՝ մեզ համար եկեղեցին և ժողովուրդն անջատ չեն, այլ մեկ ամբողջութուն են և կապված ներքին անքակտելի կապերով, սերտորեն ընդելուզված: Որոշ  շրջանակների կողմից, օգտագործելով որոշակի պահեր, ծրագրված պայքար մղելը Հայ Եկեղեցու դեմ, ինչպես մեզ համար, այնպես էլ վստահ եղեք, նաև մեր ժողովրդի համար, երբեք ընդունելի չէ։ Միանալով Հայաստանի Հանրապետության նախագահին, Վեհափառ հայրապետը կոչ է ուղղել՝ փոխադարձ հարգանքով ու հանդուրժողական ոգով, ինչպես նաև իրողություններն ու հանգամանքները նկատի ունենալով և երկխոսության ճանապարհով քննարկել մեր ազգի, եկեղեցու և հայրենիքի կողմից դիմակայվող խնդիրներն ու մարտահրավերենը»,–ասված է պատասխանում:

Մայր աթոռն արձագանքել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին

Նշվում է, որ անհրաժեշտ է, հատկապէս ներկա ճգնաժամային պայմաններում, համախմբվել մեր ընդհանրական ու գերագույն արժեքների ու ձգտումների շուրջ: «Մեր հայրենիքին և սփյուռքի համայնքներում անվտանգութուն առաջնահերթ է մտահոգում մեզ: Առաջիկա շաբաթ՝ ապրիլի 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրության նկատմամբ մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելը մեզ համար հրամայական է, որը շեշտել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը»,–գրել են կաթողիկոսությունից:

Հիշեցնենք, որ Արամ Առաջին կաթողիկոսը իր գրառման մեջ նշել էր, որ այսօր, առավել քան երբևէ Հայ Եկեղեցին ժողովրդի կողքին պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Ընգծելով, որ դա է  հոգևորականի կոչումը։

Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ առաջ քաշեց։ Շատերը գրառումը մեկնաբանեցին, որ որպես աջակցություն ՀՀ իշխանություններին։

169
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Հայաստան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արամ Առաջին կաթողիկոս
Ըստ թեմայի
Մայր աթոռը հորդորում է չքաղաքականացնել կաթողիկոսի հայտարարությունը
Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգևորականներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսո պատրիարքին և հրավիրել Մայր Աթոռ
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

363
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

363
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

125
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

125
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0