Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

125
(Թարմացված է 12:15 18.04.2020)
Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյունյանի հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել նախկին վարչապետ (պետնախարար), «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428:

125
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1026)
Ըստ թեմայի
«Մտադիր չեմ որևէ տեղ մեկնել»․ Մայիլյանը հերքել է Ստեփանակերտից մեկնելու մասին լուրերը
Երբևէ կասկածի տակ չենք դրել ՀՀ–ի արդարադատության համակարգի գործունեությունը․ Հարությունյան
ՀՀ իշխանությունն իր լուման ունեցավ Արայիկ Հարությունյանի հաղթանակի մեջ. քաղտեխնոլոգ
Ոստիկաններ

Լարված վիճակ «Մեյմանդարի» շուկայում. այնտեղ է նաև Արմավիրի ոստիկանապետը

1
Միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում գործող շուկան է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ է։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեն ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

Գյուղացիները բողոքում են, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար՝ մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել են, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում են, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց Մեյմանդարի շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։

«Երևի միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, «Կայարանի» շուկան է, որը շատ փոքր, կոմպակտ, բոլոր պայմաններն ունեցող շուկա է։ Այնտեղ և՛ ջերմաչափում են իրականացրել, և՛ մյուս պահանջները պահպանել։ Իսկ մնացած բոլոր շուկաներում խախտումներ են արձանագրվել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ պարզապես կան շուկաներ, որոնք ունեն առանձին տաղավարներ, առանձին իրավաբանական անձինք են, և նրանց հետ խնդիրները կարգավորելն ավելի հեշտ է, որովհետև հենց իրավաբանական անձին են արգելում աշխատել։ Նրա խոսքով՝ այսօր հենց այդպես էլ վարվել են մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում գործող մի շարք շուկաներում, այդ թվում՝ «Գումի» շուկայում։

Ըստ Հարությունյանի՝ «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

«Մեյմանդարի շուկայում ոչ միայն աշխատակիցների և այցելուների ջերմաչափում չի իրականացվել, այլև շատերը դիմակներ ու ձեռնոցներ չեն կրել, տնօրինությունը չի ապահովել շուկայի ամբողջ տարածքում փակվող աղբամանների տեղադրումը, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, այսինքն՝ այն բոլոր պահանջները, որոնք կորոնավիրուսի կանխարգելման նպատակով են»,- մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նաև ուղիղ եթերներում է երևում, որ վաճառողները դիմակներ չեն կրում , շատերը պարզապես հայտարարում են, որ դիմակներ չեն էլ կրելու։

Հարությունյանը նշեց, որ իրենց արձանագրած խախտումների հիման վրա էլ պարետատունը կայացրել է շուկայի աշխատանքները քսանչորս ժամով կասեցնելու որոշումը։ Տեսչական մարմնի հետ շրջում է ոստիկանական գումարտակը, որ տեղում կարգավորում է խնդիրը, բայց նման մարդաշատ պայմաններում, երբ մարդիկ էլ ագրեսիվ էին տրամադրված, հնարավոր չեղավ խնդիրը կարգավորել։ Արդյունքում պարետատունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիներից շատերը տեղյակ չէին շուկայի փակման մասին և իրենց ապրանքը բերել, տեղ էին հասցրել, որոշում ընդունեց շուկայի աշխատանքները կասեցնել ոչ թե այսօր, այլ վաղը առավոտյան։

Հարությունյանը հավելեց նաև, որ իրենք դեռ երեկ ծանուցել էին շուկայի սեփականատիրոջն ու մարզպետարանին, որ այսօր առավոտյան կասեցվելու է շուկայի գործունեությունը, որպեսզի նրանք էլ իրազեկեին գյուղացիներին և վերավաճառողներին։ Թե ինչ մակարդակում է հետագա իրազեկումն արվել, Հարությունյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ շեշտելով, որ այսօր արդեն վստահաբար բոլորը տեղեկացվեցին, որ վաղը առավոտյան 10:00 -ից շուկայի գործունեությունը կդադարեցվի 24 ժամով։

1
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

33
(Թարմացված է 15:37 02.06.2020)
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

33
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»
Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին