Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչութjուն

Պաշտոնից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետը

325
(Թարմացված է 19:15 17.04.2020)
Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում` նշելով, որ պաշտոնից ազատվում է անձնական պատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից։

«Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Թումասյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և նշել, որ եթե նորից բուհ ընդունվելու հնարավորություն ունենար, կրկին կընտրեր հարազատ կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունը։ 

Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա

Պաշտոնից հրաժարված Թումասյանն ավելացրել է, որ ոստիկանությանը 16 տարի է նվիրել՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվել է որպես հանրային ծառայող։

Հակոբ Ճաղարյանը ԶԼՄ–ներից է իմացել, որ ազատվել է պաշտոնից. ինչո՞ւ է նա հրաժարական տվել

325
թեգերը:
Ոստիկանություն, պաշտոնյա, պաշտոն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ոստիկանը պետք է վստահություն ներշնչի»․ Փաշինյանը շնորհավորել է իրավապահներին
Ոստիկանության 4 ծառայողի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են
Կարեն Եղիազարյան

Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում

43
(Թարմացված է 00:27 11.08.2020)
Առայժմ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին, բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե համալսարանի գիտնականներն աշխատում են լուսապատկերների ու տեսապատկերների նոր տեխնոլոգիայի վրա: Համալսարանի պրոֆեսոր Կարեն Եղիազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս հստակ պատկեր ստանալ առանց ոսպնյակների օգտագործման և ճառագայթների կենտրոնացման (ֆոկուսավորման)։ Դրա փոխարեն ճառագայթները համաչափ բաշխվում են բարակ մետաղաթերթիկի վրա։ Ստեղծվում է լուսային ճառագայթների դիֆրակցիոն դրոշմ, որն այնուհետև պետք է վերածել տեսանելի պատկերի։ Դրա համար բարդ մաթեմատիկական և ինժեներային մոդելներ են ստեղծվում։

Աշխարհում այս տեխնոլոգիայի մշակմամբ նաև այլ հետազոտական կենտրոններ են զբաղվում (բացի Տամպերեի համալսարանից, նաև ԱՄՆ-ի Ռայսի համալսարանը)։ Առայժմ այդկերպ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին։ Բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի, քանի որ լույսի ճառագայթները չեն հավաքվում, ինչպես ոսպնյակում, այլ ամբողջ պատկերը միանման հստակ է ստացվում։

Բացի այդ, տեսախցիկի և օբյեկտի միջև նվազագույն ֆոկուսային հեռավորություն չի պահանջվում, ուստի կարելի է նկարահանել նաև մանրադիտակային մակարդակում, ինչը շատ օգտակար է բժշկության մեջ։

Պատկերի մասին տեղեկատվությունը կոդավորվում է ոչ միայն լուսային ալիքների լայնույթում, այլև դրանց տատանման փուլերում։ Դրա շնորհիվ պատկերում անդրադառնում է անգամ մոլեկուլների կառուցվածքը, ինչը նույնպես կարևոր է թե՛ բժիշկների և թե՛ գիտնականների համար։

Հայկական ընկերությունը թոքերի օդափոխման համակարգեր արտադրելու արտոնագիր է ստացել NASA–ից

«Մենք արդեն հավաքել են լուսանկարահանման և տեսանկարահանման սարքերի նախատիպերը։ Կարողացել ենք դրա համար ներդրումներ ներգրավել շահագրգիռ մասնավոր ընկերություններից»,-ասաց Եղիազարյանը։

Տամպերեի համալսարանում ցանկանում են տեխնոլոգիայի մշակումը ավարտին հասցնել մոտակա մեկ-երկու տարում։

Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում

43
թեգերը:
գիտնական, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Շունչ քաշեցի՞ր, գնացինք առաջ. ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը բիզնեսի զարգացման համար
Հայկական շոու բիզնեսի աստղերը Սևանում

«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում

216
(Թարմացված է 09:23 11.08.2020)
Հայկական շոուբիզնեսի ճանաչված դեմքերը և՛ հանգստանում են, և՛ իրենց վայելքի մասին «պատմում» իրենցով հետաքրքրվող օգտատերերին:

Հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հանգստանում են Հայաստանում։ Թե ով ինչպե՞ս և ո՞ր մարզում է անցկացրել հանգիստը տեղեկանում ենք հայտնիների սոցցանցային էջերից։ Հայկական շոու բիզնեսի անբաժան ընկերուհիներ, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանն իրենց կարճատև հանգիստն անցկացրել են Սևանա լճում։

Ընկերուհիներին են միացել նաև հայտնի երգահան Ավետ Բարսեղյանը , սիրված երգիչներ Միհրան Ծառուկյանն ու կինը՝ Արփինե Գաբրիելյանը։ Համատեղ լուսանկարը Սոֆի Մխեյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)

«Թրջված ու սթրեսահան եղած վերադարձանք ափ, ֆանտաստիկ օր էր»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հաճելի հանգստից Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել նաև Նազենի Հովհաննիսյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Թրջված և երջանիկ»,- գրել է դերասանուհին։

Ճանաչված ու սիրված հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը խոստովանում է, որ կորոնավիրուսն իրեն օգնել է ավելի շատ բացահայտել Հայաստանը։ Նա իր հանգիստն է վայելում Լոռիում։

«Ուզում եմ ասել «շնորհակալություն» կորանային, որի շնորհիվ իմացա, որ մեր երկիրը շատ ծիտ ա, լիքը հավես տեղեր կան Հայաստանում, պետք է ուսումնասիրել ու ընդհանրապես` սիրել Հայաստանը»,- գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Նշենք, որ նույնիսկ հանգստի ժամանակ Արուսը չի դադարում հետևորդներին ժպիտ պարգևել։ Նա տեսանյութ է հրապարակել դաշտում արածող կովերի հետ՝ նշելով, որ շատ էր ուզում նրանց հետ նկարվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Ճանաչված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն էլ որոշել է հանգիստը վայելել Ստեփանավանում։ Իր ծննդյան նախօրեին դերասանն իրեն հատուկ խարիզմայով լուսանկար է հրապարակել ու հումորային գրառում կատարել։

«Թթվածինը զարգել է գլխուս»,- կատակել է դերասանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

Շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը, շոումեն, հումորիստ Վահե Զիրոյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որոնք բոլորովին վերջերս հաստատեցին, որ միասին են, հասցրել են լավ հանգստանալ Հայաստանի տեսարժան վայրերում։

Նրանք գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել Լոռու մարզում գտնվող Քոբայրի, Հոռոմայրի վանքերից, Դեբեդ գետից, Հերհերի ջրվեժից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Ճանաչված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարի հասցրել է հանգստանալ Դիլիջանում, Ջերմուկում, իսկ այս պահին էլ Կիրովականում է, ինչպես ասում են՝ գործը համատեղում է հանգստի հետ։

«Հայաստանում հանգստանալու «պլյուսները» շատ-շատ են, կարելի է ասել «մինուս» գոյություն չունի։Մեր տեսարժան վայրերը հիասքանչ են, ունենք նաև սպասարկման բարձր որակ։ Միայն մի թերություն կա, որ բավականին թանկ է և սովորական ապրող մարդկանց համար Հայաստանում հանգստի կազմակերպումը հասանելի չէ։ Կուզեի, որ գները մի փոքր վերանայեին»,- ասաց դերասանը։

Ռաֆայելը, իրեն հատուկ հումորով, Instagram-ի իր էջում հանգստից լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանը ձախ ձեռքում պահել է պաշտպանիչ դիմակն ու գրել՝ մոտս է, բայց մաքուր օդին չեմ դնում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rafayel Yeranosyan (@rafayel_yeranosyan)

Նշենք, որ Հայաստանում կան նաև ճանաչված դեմքեր, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց անձնական կյանքի մանրամասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ:

216
թեգերը:
Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Ավետ Բարսեղյան, Արուս Տիգրանյան, Դիլիջան, Սևան, շոու բիզնես, Նազենի Հովհաննիսյան, օգտատեր, Ռաֆայել Երանոսյան, Մկրտիչ Արզումանյան, Սոֆի Մխեյան, դերասան
Ըստ թեմայի
«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները
«Միշտ երազել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար ունենալու մասին». Ռաֆայել Երանոսյան
«Երկու ոտքով աչք մտնելուց առաջ». Մկրտիչ Արզումանյանի «խորհրդանշական» լուսանկարը
Ինչպես կարելի է հեռու մնալ բոլոր գզվռտոցներից. խորհուրդ է տալիս Նազենի Հովհաննիսյանը
Սվետլանա Տիխանովսկայ

Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը

0
(Թարմացված է 10:53 11.08.2020)
Լիտվայի արտգործնախարար Լինկյավիչյուսը հայտնել է, որ Սվետլանա Տիխանովսկայայի անվտանգությունն ապահովված է։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է երկրի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը։

«Սվետլանա Տիխանովսկայային վտանգ չի սպառնում, նա Լիտվայում է»,-գրել է նա։

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել։ Պաշտոնական տվյալներով ՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Նրա օգտին քվեարկել Է ընտրողների 80,23 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին քվեարկել է մասնակիցների 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքներ և ոստիկանության հետ բախումներ, որոնց հետևանքով կա մեկ զոհ:

0