Սուպերմարկետ

Ի՞նչ է կատարվում սննդամթերքի շուկայում. տնտեսագետը` կորոնավիրուսի երկակի ազդեցության մասին

362
(Թարմացված է 23:48 16.04.2020)
Համավարակի հետ կապված իրավիճակը երկսայր սուր է, անհնար է ասել` կորոնավիրուսն ու արտակարգ իրավիճակն ինչպես կազդեն պարենամթերքի շուկայի վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի և արտակարգ դրության ռեժիմի ֆոնին Հայաստանում շարունակվում է քննարկվել առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուկայում տիրող իրավիճակը։ Ու թեև հիմա չկան անցած ամսվա խուճապային տրամադրությունները, այդուհանդերձ ԶԼՄ–ներն ու սոցցանցերի օգտատերերը ժամանակ առ ժամանակ ահազանգում են այս կամ այն մթերքի թանկացման մասին։

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ առևտրի խոշոր կենտրոններում էական փոփոխություններ չկան։ Փոխարենը` գների զգալի տարբերություն կա փոքր խանութներում։ Օրինակ` 10 օր առաջ 1 կգ բրինձն արժեր միջինը 500 դրամ, այսօր` 650։ Հնդկաձավարը վաճառվում է 800-900 դրամով։ Մոտ 400 դրամով թանկացել է ռուսական օղին։ Արևածաղկի ձեթի գինը մնացել է նույնը, իսկ սերուցքային կարագի որոշ տեսակները թանկացել են 400-500 դրամով։

Փորձագետների կարծիքով` չնայած հատվածական թանկացումներին, շուկայում տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ համապատասխանում է նրան, ինչի մասին այսօր կառավարության նիստում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ վարչապետն ասաց, որ վերջին շրջանում առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների որոշակի տատանումներ են եղել, բայց հիմա այդ ցուցանիշները վերադարձել են իրենց բնական նշաձողին։

Փաշինյանն իրավացի է տատանումների հարցում։ Մարդկանց հիշողության մեջ թարմ է կոճապղպեղի հետ կապված պատմությունը, որի 1 կգ–ի գինը ինչ–որ պահի 1500 դրամից հասավ 15.000–ի։ Կոճապղպեղի թեման քննարկվեց այնքան, որքան ավելի վաղ քննարկվել էին բժշկական դիմակներն ու զուգարանի թուղթը։

Թեմային նախ անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իսկ հետո նաև անձամբ վարչապետը։

Ապրիլի սկզբին սուպերմարկետներում որոշ չափով թանկացել էին ցիտրուսային մրգերը, կարագը (այդ թվում` բուսական յուղը), հավի և տավարի միսը։ Հիմա գները կարծես թե կարգավորվել են։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պարենամթերքի գների կայունացման վերաբերյալ հայտարարությունն ընդհանուր առմամբ արտացոլում է շուկայի ընթացիկ վիճակը», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Նա այս կայունացումը մեծ մասամբ կապում է ԿԲ–ի` գնաճի զսպման քաղաքականության հետ։ Օրինակ` 2020 թվականի հունվար–մարտին գնաճը կազմել է 0,1%, այսինքն` գրեթե զրոյական է եղել։ Միքայելյանը նշում է, որ մարդիկ այնքան են սովորել զրոյական գնաճին, որ գնային փոքր տատանումներն իսկույն մեծ արձագանք են ստանում։

Հատկանշական է, որ իրավիճակի վրա չեն ազդում բեռնափոխադրումների գործընթացում այսօր առկա դժվարություններն ու սահմանափակումները։ Անկախ Վերին Լարսում պարբերաբար առաջացող հերթերից, դրանք որևէ խափանումների և գնաճի չեն հանգեցնում։ Միքայելյանը բացատրում է, որ դժվարություններն առնչվում են ոչ թե ապրանքների ներմուծմանը, այլ հակառակը` արտահանմանը։ Մինչ օրս դեպի Հայաստան պարենամթերքի մատակարարման լուրջ խոչընդոտներ չեն առաջացել։ Բացի դրանից, Միքայելյանի խոսքով, մեր հանրապետությունը պարենամթերքի մի շարք տեսակների հարցում լիովին ինքնաբավ է։

«Օրինակ` Հայաստանն ինքն իրեն 80%–ով ապահովում է մսով, բացի հավի մսից, մրգերի դեպքում` 75-80%–ով, բանջարեղենի դեպքում` գրեթե 100%–ով։ Հիմա վաղ է խոսել պարենային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։ Դրա համար շատ ավելի երկար կարանտին է պետք և ավելի լուրջ սահմանափակումներ», – կարծում է տնտեսագետը։

Հետաքրքրական է, որ նմանատիպ իրավիճակ է նաև համաշխարհային շուկայում։ Միքայելյանի խոսքով` կորոնավիրուսը երկակի ազդեցություն է գործել։ Արտադրության ծավալների կրճատում կա, բայց դա չի հանգեցնում ապրանքների դեֆիցիտի, որովհետև նվազել է մարդկանց ու տնտեսական ակտիվությունը։

Ակտիվության նվազմանը զուգահեռ կրճատվել է նաև սպառման ծավալը (չեն աշխատում սրճարանները, ռեստորանները, հանրային սննդի կետերը)։ Գումարվել են նաև նավթամթերքի ցածր գները, հետևաբար նվազել է նաև բեռնափոխադրումների արժեքը։

Միքայելյանն այս պահին պարենային ապահովման հարցում մտահոգիչ միտումներ չի տեսնում։ Սակայն եթե առաջիկայում համավարակի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա արդեն մի քանի ամիս անց ճգնաժամն անխուսափելի կլինի։

362
թեգերը:
խանութ, գին, մթերք, Հայաստան
Ըստ թեմայի
«Պայթյուն» հետո կլինի․ ինչպես է կորոնավիրուսը ազդում Հայաստանի տնտեսության վրա
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել
Կորոնավիրուսի տարածման հայաստանյան կորը կառավարելիության տիրույթում է. վարչապետ
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

364
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

364
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

125
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

125
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0