Նիկոլ Փաշինյան

«Ասել էիք` ինչ հարց եք տալու». Փաշինյանը ձայնագրությամբ էր եկել ԱԺ

81
(Թարմացված է 17:34 15.04.2020)
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում խոսեց պարգևավճարների մասին։ Նա կարծում է, որ պետական ծառայության «պրեստիժը» պետք է բարձրացվի։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձայնագրությամբ պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի` պարգևավճարների թեմայով հարցին։

«Դուք ինձ երեկ ասել էիք, որ պարգևավճարների մասին եք հարց տալու, ես էլ պատրաստված եմ եկել»,–ասաց Փաշինյանը։

Նա իր հեռախոսով միացրեց դեռ 2018–ի հեղափոխության օրերին արված ձայնագրություն, որտեղ ասում էր, որ մի շարք ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվելու են։ Վարչապետն ասաց, որ իրենք իրենց խոստումն են կատարում, քանի որ, որպեսզի մարդը 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, պետք է հնարավորինս կտրված լինի  ամենօրյա խնդիրներից։  

«Պետական ծառայության «պրեստիժը» պետք է բարձրացվի։ Չեն ուզում, թող ասեն` սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»,–իր խոսքն ամփոփեց վարչապետը։

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

Հիշեցնենք, որ պարգևավճարների թեման հաճախ է քննարկման առարկա դառնում։ Փաշինյանը հայտարարել էր` պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իր որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանա։ Այդ գումարները կուղղվեն կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

81
թեգերը:
պաշտոնյա, Հայաստան, ԱԺ, պարգևավճար, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1067)
Ըստ թեմայի
Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը, իսկ Պուտինն անհաղորդ մնաց․ ինչ էր ասում Լուկաշենկոն
Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Գարեգին Բ–ի՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին
Նորքի ինֆեկցիոն, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 183-ով և հասել 40 593-ի

23
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 183–ով և դարձել 40 593։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 (+22), կատարվել է 177 322 (+310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 33157-ը։ Գրանցվել է մահվան 803 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերը 234(+6)-ն են:

Օգոստոսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 433 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

23
թեգերը:
թեստ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել
Կարեն Եղիազարյան

Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում

46
(Թարմացված է 00:27 11.08.2020)
Առայժմ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին, բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե համալսարանի գիտնականներն աշխատում են լուսապատկերների ու տեսապատկերների նոր տեխնոլոգիայի վրա: Համալսարանի պրոֆեսոր Կարեն Եղիազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս հստակ պատկեր ստանալ առանց ոսպնյակների օգտագործման և ճառագայթների կենտրոնացման (ֆոկուսավորման)։ Դրա փոխարեն ճառագայթները համաչափ բաշխվում են բարակ մետաղաթերթիկի վրա։ Ստեղծվում է լուսային ճառագայթների դիֆրակցիոն դրոշմ, որն այնուհետև պետք է վերածել տեսանելի պատկերի։ Դրա համար բարդ մաթեմատիկական և ինժեներային մոդելներ են ստեղծվում։

Աշխարհում այս տեխնոլոգիայի մշակմամբ նաև այլ հետազոտական կենտրոններ են զբաղվում (բացի Տամպերեի համալսարանից, նաև ԱՄՆ-ի Ռայսի համալսարանը)։ Առայժմ այդկերպ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին։ Բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի, քանի որ լույսի ճառագայթները չեն հավաքվում, ինչպես ոսպնյակում, այլ ամբողջ պատկերը միանման հստակ է ստացվում։

Բացի այդ, տեսախցիկի և օբյեկտի միջև նվազագույն ֆոկուսային հեռավորություն չի պահանջվում, ուստի կարելի է նկարահանել նաև մանրադիտակային մակարդակում, ինչը շատ օգտակար է բժշկության մեջ։

Պատկերի մասին տեղեկատվությունը կոդավորվում է ոչ միայն լուսային ալիքների լայնույթում, այլև դրանց տատանման փուլերում։ Դրա շնորհիվ պատկերում անդրադառնում է անգամ մոլեկուլների կառուցվածքը, ինչը նույնպես կարևոր է թե՛ բժիշկների և թե՛ գիտնականների համար։

Հայկական ընկերությունը թոքերի օդափոխման համակարգեր արտադրելու արտոնագիր է ստացել NASA–ից

«Մենք արդեն հավաքել են լուսանկարահանման և տեսանկարահանման սարքերի նախատիպերը։ Կարողացել ենք դրա համար ներդրումներ ներգրավել շահագրգիռ մասնավոր ընկերություններից»,-ասաց Եղիազարյանը։

Տամպերեի համալսարանում ցանկանում են տեխնոլոգիայի մշակումը ավարտին հասցնել մոտակա մեկ-երկու տարում։

Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում

46
թեգերը:
գիտնական, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Շունչ քաշեցի՞ր, գնացինք առաջ. ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը բիզնեսի զարգացման համար