Գարեգին Բ

Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ աղերս չունի. դատախազություն

238
(Թարմացված է 15:18 15.04.2020)
ՀՀ գլխավոր դատախազությունից նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հիմքեր չեն տեսնում:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վեհափառի հայտարարությանը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Մեկնաբանելով Գարեգին 2–րդ Ամենայն Կայոց կաթողիկոսի դիմումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կորոնավիրուսի այս շրջանում փոխելու վերաբերյալ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

«Մենք չենք մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարությունները»,–ասաց նա:

Անդրադառնալով նույն թեմայով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությանը` Խաչատրյանը նշեց, որ բազմիցս առիթ են ունեցել հստակ դիրքորոշում արտահայտելու Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ, համաձայն որի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հիմքեր չեն տեսել:

«Դատական քննության ընթացքում մեղադրող դատախազները կծանոթանան պաշտպանության կողմի հիմնավորումներին և կհայտնեն իրենց դիրքորոշումը»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 14–ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով։ Կաթողիկոսը կարևորել է համավարակի տարածման շրջանում Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։

Պաշտպանական կողմը պահանջում էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

238
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, կորոնավիրուս, կալանք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (455)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին
Կաթողիկոսը կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

265
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

265
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

119
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

119
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0